ԱԶԱՏ ՈՃԱՅԻՆ ԸՄԲԻՇՆԵՐԸ 3 ՈՍԿԵ, 3 ԱՐԾԱԹԵ, 2 ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ ԵՆ ՆՎԱՃԵԼ ՄՈԼԴՈՎԱՅՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ
ՍպորտՓետրվարի 12-14-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում հայ երիտասարդ ազատ ոճային ըմբիշները մասնակցել են միջազգային մրցաշարի։ Մարզիչներ Արման Մալխասյանի ու Նարեկ Սիրունյանի գլխավորությամբ Հայաստանը ստուգատեսին ներկայացել է 11 մարզիկով ու գրանցել հետևյալ արդյունքները, ոսկե մեդալ են նվաճել Գագիկ Ղազարյանը 61 կգ, Դավիթ Դավթյանը 70 կգ, Հակոբ Հակոբյանը 97 կգ, արծաթե մեդալ Արման Հարությունյանը 57 կգ, Սամվել Գևորգյանը 61 կգ, Նարեկ Իկիլիկյանը 92 կգ, բրոնզե մեդալի են արժանացել Վլադիմիր Ազարյանը 74 կգ և Հենրիկ Հայկյանը 125 կգ։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

