ԵՌԱՑԱՏԿՈՐԴ ԼԵՎՈՆ ԱՂԱՍՅԱՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ
ՍպորտՂազախստանում կայացած միջազգային մրցաշարում, եռացատկորդ ԼԵՎՈՆ ԱՂԱՍՅԱՆԸ դարձել է արծաթե մեդալակիր։ Նա ցույց է տվել 16,12 մ արդյունքն ու կանգնել պատվո հարթակի 2-րդ աստիճանին։ «Երկու բավականին լավ ցատկ եմ կատարել։ Աստիճանաբար սկսում եմ ինձ նորից մրցունակ զգալ։ Հաջորդ կանգառս Բալկանյան երկրների առաջնությունն է», նշել է Աղասյանը։
Նա երկար ժամանակ վնասվածք ուներ ու չէր կարողանում մասնակցել միջազգային մրցաշարերի։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

