Իրանը Չինաստանից ստացել է Dong Feng-17 հիպերձայնային հրթիռներ, որոնք կարող են խոցել ամերիկյան ավիկիրները
ՄիջազգայինԻսրայելյան Walla-ի տեղեկացմամբ, Իրանը Չինաստանից ստացել է Dong Feng-17 հրթիռների որոշակի խմբաքանակ:
Եթե տեղեկատվությունը հավաստի է, դա ԱՄՆ-ի համար լուրջ խնդիրներ է խոստանում: Բանն այն է, որ Dong Feng-17-ը հիպերձայնային հրթիռ է, որն ունակ է նաեւ մանեւրել, ինչը նրան դարձնում է հակառակորդի ՀՕՊ-ի համար գրեթե անխոցելի թիրախ: Երկրորդը, Dong Feng-17-ը կարող է օգտագործվել ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային շարժվող օբյեկտների դեմ` պահպանելով ճշգրտության բարձր մակարդակ:
Այսինքն, նման միավորը կարող է արդյունավետ լինել թշնամու խոշոր նավերի դեմ, ինչպիսիք են ավիակիրները: Իսկ թե ինչ տեղի կունենա, եթե Իրանը թեկուզեւ մեկ ամերիկյան ավիակիր խոցի, դժվար չէ կռահել:

