Ռուսական ուժերը կտրուկ ակտիվացրել են Կոստիանտինովկայի վրա հարձակումը. Ուկրաինական ռազմական աղբյուրներ
ՄիջազգայինՈւկրաինական ռազմական աղբյուրները հայտնում են, որ կարճատև դադարից ու վերախմբավորումից հետո ռուսական ուժերը կտրուկ ակտիվացրել են Կոստիանտինովկայի վրա հարձակումը։ Ռուսական գրոհային խմբերը ընդլայնել են իրենց ներթափանցման գոտին՝ առաջխաղանալով Բերեստոկից հյուսիս գտնվող Կոստիանտինովկայի հարավային մասում, ինչպես նաև արագացրել են տեմպը արևելյան և հարավարևելյան ուղղություններով։
Այս առաջխաղացման զգալի մասը տեղի է ունեցել վերջին օրերին՝ խիտ մառախուղի պայմաններում, ինչը թույլ է տվել հետևակային ստորաբաժանումներին առաջանալ քաղաքում և ամրապնդել իրենց դիրքերը։
Այնուամենայնիվ, մարտերը չափազանց դժվար են։ Ուկրաինայի զինված ուժերը պահպանում են մի քանի հիմնական տարածքներ և դիրքեր՝ բարձր դիմադրության խտությամբ, քանի որ Կոստիանտինովկայի կորուստը պայմաններ կստեղծի Սլավյանսկ-Կրամատորսկ ագլոմերացիայի վրա հետագա ճնշման համար, որտեղ արդեն սկսել է սպառնալիք առաջանալ։

