Երբ թատրոնը «մտնում է» թանգարան եւ արթնացնում հեքիաթը. Ասլիբեկյանը բացել է «Լույսի ծածկագիրը»

Մշակութային

Արվեստագիտության թեկնածու, թատերագետ, դրամատուրգ ԱՆՈՒՇ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ-ԱՐԾՐՈՒՆԻՆ գրում է.

«Թատրոնը մտնում է թանգարան և նոր իմաստ հաղորդում թանգարանային տարածքին: Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում դիտեցի «Լույսի ծածկագիրը» ինտերակտիվ ներկայացումը, որի հիմքում Իսահակյանի մանկական ստեղծագործությունների ծաղկաքաղի արդյունքում ստացված գրական նյութն է: Գլխավոր առանցքը «Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթն է, որի հերոսները հանդիպում են Իսահակյանի պատմվածքների այլ հերոսների հետ մեկ հիմնական ասելիքի շուրջ. այն է՝ լույսի, գիտելիքի, բարության ճանապարհի որոնումը:

Երեխաների լեզվով խոսելը հեշտ չէ, բեմադրիչ և բեմականացման հեղինակ Քրիստինա Ասրյանին դա միշտ հաջողվում է: Նա տիրապետում է այն ջինջ, ազնիվ, պարզ, բայց միաժամանակ խորունկ արտահայտչալեզվին, որով ցանկացած տարիքի երեխայի փոխանցում է կարևոր, ուսուցողական ուղերձներ: Թանգարանային փոքրիկ տարածքում նա գտել է նյութի բեմական կերպը՝ կախարդական սնդուկում ապրում են հեքիաթներ ու պատմություններ, որոնք, սնդուկի բացվելուն պես սփռվում են մանուկների շուրջ, նրանց հմտորեն տեղափոխում իրենց կախարդական աշխարհ՝ տիկնիկներ, լույսեր, տարբեր դետալներ, որոնք խաղարկման միջոցով վերածվում են զանազան իրերի ու հրաշքի զգացողություն առաջացնում երեխաների մոտ: Մթնոլորտն ամբողջանում է երաժշտության և անիմացիայի միջոցով, որոնք ավելի ժամանակակից են դարձնում թատերային լեզուն:

Ներկայացման գրավչությունը նախ և առաջ պայմանավորված է ճիշտ ընտրված դերասանուհու հանգամանքով: Դերասանուհի Ալլա Սահակյանն առաջին վայրկյաններից իսկ դեռևս թանգարանի սրահներում շրջող երեխաներին հանդիպելով՝ այնպես է նրանց առինքնում, տանում իր իրականություն, որ երեխաները չեն էլ զգում, թե ինչպես են բեմական պայմանականությունից դուրս տարածքից աստիճանաբար հայտնվում թատերական պայմանականության տարածքում, ինչպես են դառնում գործող անձ ու հեքիաթի հերոս: Ինտերակտիվության տարրն այս ներկայացման հիմնական խաղաքարտն է: Դերասանուհին ճիշտ նախանշված պահերին երեխաներին ներգրավում է հեքիաթի գործողությունների մեջ, հարցեր ուղղում ու դրանք անպատասխան չի թողնում՝ յուրաքանչյուր երեխայի մոտ առաջացնելով զգացողություն, որ իր միտքը լսվել է ու իր կարծիքը կարևոր է: Նա Իսահակյանի իմաստուն խոսքի և դերասանական հմտության շնորհիվ նրբորեն ուղղորդում է մանուկների մտքերը, բացում գիտելիքի ու բարության դռները նրանց գիտակցության մեջ:

Բազմաշնորհ դերասանուհին ներկայացումը կառուցում է բառացիորեն փոքրիկների աչքի առջև, նրանց օգնությամբ ու մասնակցությամբ՝ երգով, խոսքասացությամբ, պարով, տիկնիկավարությամբ՝ դետալ առ դետալ հավաքելով տեսարանի բեմական միջավայրը, ապա աննկատ ձևափոխում այն հաջորդ տեսարանում՝ կարծես «թերթելով» հեքիաթի էջը: Ներկայացման ավարտին բարձրացված գաղափարը նյութականանում է նաև բեմական արտահայտչալեզվով՝ փոքրիկ մոմերը սփռվում են հանդիսասրահով մեկ. ասես դերասանուհին բաժին է հանում իսահակյանական իմաստնությունից ու լույսից բոլոր ներկաներին: Այսպիսով հեքիաթի ուղերձները շարունակում են ապրել ներկայացումից հետո էլ:

«Լույսի ծածկագիրը» թանգարանի տարածքում թատրոնի լեզվով ջերմ, մարդկային անմիջականությամբ ստեղծված մի բարի ու գեղեցիկ ներկայացում է, որի շնորհիվ երեխաները երբեք չեն մոռանա Իսահակյանի հերոսներին ու Վարպետի իմաստուն պատգամները: Շնորհակալություն ստեղծագործական կազմին, դերասանուհի Ալլա Սահակյանին, բեմադրիչ Քրիստինա Ասրյանին և Իսահակյանի տուն-թանգարանին՝ այս կարևոր նախաձեռնության համար»:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում