Ռուսաստանին անհրաժեշտ է կոշտ ավտորիտար համակարգ. Կրեմլին մոտ կանգնած քաղաքագետ
ՄիջազգայինՌուսաստանի դեմ Արևմուտքի կողմից մղվող հյուծման պատերազմի համատեքստում «ոստիկանական պետության տարրերով կոշտ ավտորիտար համակարգի» անցնելուն այլընտրանք չկա, բայց «քննարկման հնարավորությամբ»։
Կրեմլին մոտ կանգնած քաղաքագետ Սերգեյ Կարագանովը այս մասին հայտարարել է TVC հեռուստաալիքի եթերում։
«Պետք է կառուցվի կոշտ ավտորիտար համակարգ։ Այն պետք է կառուցվի այսպես կոչված ժողովրդավարության բացարձակ ըմբռնմամբ և առանց երկիմաստության, քանի որ ժողովրդավարությունը կառավարման ամենավատ ձևն է...
Մենք պետք է գիտակցաբար ներքին մոբիլիզացվենք և հասկանանք. կամ կփլուզվենք, և այդ դեպքում կստանանք այն ամենը, ինչ ստացանք 1917 թվականին։ Կամ կհավաքվենք, մասամբ կմոբիլիզացվենք, բայց ես այս հարցում միաձայնության կոչ չեմ անում...
Այսպիսով, սա դժվար պատմություն է, քաղաքականապես կոշտ ավտորիտարիզմ՝ ոստիկանական պետության տարրերով, բայց միևնույն ժամանակ՝ համեմատաբար ազատ բանավեճ», - ուրվագծեց Կարագանովը Ռուսաստանի զարգացման իր առաջարկած ուղին։
Կարագանովը կարծում է, որ Եվրոպայի «անգրագետ, ոչ խոլացի» առաջնորդների օրինակը ցույց է տալիս, որ «ժողովրդավարությունը բացասական ընտրություն է»։

