Եթե դու ինքդ ես արժեզրկում քո նախնիների, պատմական հայրենիքի կորուստը, ամերիկացին ինչպե՞ս պետք է արժեւորի. Մհեր Հակոբյան

Ներքաղաքական

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցի մասին ԱՄՆ փոխնախագահ Վենսն ասել էր հետեւյալը. «Երբ խոսեցինք հայերի հետ, նրանք ասացին, որ այն իրենց համար շատ կարեւոր վայր է։ Ակնհայտ է, որ ես առաջին փոխնախագահն եմ, ով երբևէ այցելել է Հայաստան։ Նրանք խնդրեցին մեզ այցելել այդ վայրը։ Ակնհայտ է, որ տեղի է ունեցել շատ սարսափելի բան մի փոքր ավելի, քան 100 տարի առաջ։ Դա շատ կարևոր է նրանց համար մշակութային առումով»։

Անդրադառնալով վերջինիս ցեղասպանություն բառը չարտաբերելուն եւ ավելին՝ թվիթերյան իր գրառումն այդ մասին ջնջելուն՝ պատմաբան, քաղաքագետ, ռազմական փորձագետ ՄՀԵՐ ՀԱԿՈԲՅԱՆՆ ընդգծեց, որ առհասարակ քո վերքն է քեզ ցավ տալիս, եւ այս դեպքում, դու պետք է այնքան ուժեղ լինես, որ աշխարհի լիդերներին այս կամ այն կերպ ստիպես, որ քո վիշտը հարգեն:

Կենցաղում էլ է այդպես, երբ մահանում է մի հայտնի ուժեղ մարդու հայր, բոլոր ծանոթ-անծանոթները գերադասում են գնալ, թաղմանը երեւալ, սակայն երբ մահանում է մի սովորական՝ ոչ հայտնի մարդու հայր, անգամ մտերիմներն են ալարում գնալ թաղմանը: Հետեւաբար, եթե դու ինքդ ես արժեզրկում քո նախնիների կորուստը, քո պատմական հայրենիքի կորուստը, ապա ամերիկացին ինչպես պետք է դա արժեւորի:

Աշխարհում այնքան ցեղասպանություններ են եղել 20-րդ դարում...: Այո՛, մերն առաջինն էր, սակայն չմոռանանք, որ հրեական լոբբին գոյություն ունի, որը միշտ էլ Հոլոքոստը առաջին պլան մղելով՝ ձգտում է այդ միակ ծեծված զոհի կարգավիճակը պահպանել, որ 20-րդ դարի ամենամեծ տրագեդիան դա էր եւ այլն: Նրանք գալիս են Ցեղասպանության հուշահամալիր՝ որպես անկախ Հայաստանի Հանրապետության տրադիցիա, արարողակարգ: Չէ որ նախորդ երեք նախագահների ժամանակ, երբ բարձրաստիճան հյուրերը գալիս էին, մեր ժողովրդին, որպես հարգանիք տուրքի մատուցման եղանակ, պարտադիր այցելում էին Ծիծեռնակաբերդ: Բայց հիմա երբ մեր երկրի ղեկավարն ամենաբարձր մակարդակով դա ուղիղ կամ անուղղակի թերագնահատում է, եթե ղեկավարության հարակից անձիք ասում են՝ պետք է ցեղասպանվածների ցուցակը իմանալ եւ այլն, ապա ի՞նչ սպասել օտարից: Այսինքն բարձրաստիճան պաշտոնյան կասկացի տակ է դնում միլիոն ու կեսը: Ասենք, թե ցուցակում եղավ 1 միլիոն 460 հազար մարդու անուն կամ 1 միլիոն 8547 հազար մարդու, դա ի՞նչ է փոխում:

Թուրքական հանրահայտ ժխտողական իրականությունը բերում է նրան, որ անվերջ անիմաստ հարցեր են տալիս, օրինակ, Դեր Զորում քանի՞ մարդ մահացավ, ասում ես, հետո հարցնում են՝ բա ինչի՞ց մահացան, ասում ես, հետո ասում են՝ անուններն ասա եւ այլ: Ու գալիս է մի պահ, որ չես կարողանում պատասխանել ու այդ ժամանակ նրանք ասում են՝ չեղավ, ահա եւ խնդրահարույց է:

Կամ երբ վարչապետն իր հանրային խոսքում ոչ միանշանակ արտահայտություն է անում, թե մենք դեռ պետք է հասկանանք, թե ինչու եղավ ցեղասպանություն: Դա ի՞նչ է նշանակում: Մենք մեր տան մեջ ապրում էինք, անմեղ երեխան օրօրոցի մեջ քնած սպանվում է, հիմա մենք պետք է նստենք հասկանանք, թե այդ անմեղ երեխայի գլուխն ինչո՞ւ քարին խփելով սպանեցին: Դա հասկանա՞նք: Չէ որ, բարեբախտաբար, հայոց ցեղասպանագիտությունը հասել է նրան, որ այդ հարցերի պատասխանները ոչ միայն տրվել են, այլեւ աքսիոմատիկ մակարդակի են եւ քննարկման ենթական չեն: Կոպիտ ասած, մնում է քննարկենք, Անդրանիկը հերոս էր, թե՝ ոչ: Այ այսպես երբ դու արժեզրկում ես քո ունեցածը, ցավոք, օտարն էլ չի հարգի:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում