Եկեղեցին բերվեց քաղաքական դաշտ ընդդիմություն կոչվող քաղաքական ուժերի կողմից.Աղմկահարույց գործերով հայտնի փաստաբանը՝ Վեհափառի շուրջ զարգացումների մասին
ԹեմաԵկեղեցին քաղաքական պայքարի գործիք դարձնելը վտանգում է հասարակական համերաշխությունն ու պետական կայունությունը։ Անդրադառնալով եկեղեցու շուրջ ընթացող զարգացումներին եւ Վեհափառ Հայրապետի դեմ հանրային քրեական հետապնդում հարուցելու փաստին, «Իրավունքի» հետ զրույցում ասաց աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱԱԱՐՅԱՆԸ, ընդգծելով.
- Հարկավոր է իմանալ.
Երբ հավատքը շահարկվում է քաղաքական նպատակներով, հարցը դադարում է լինել միայն քաղաքական և կարող է մտնել նաև իրավական պատասխանատվության դաշտ։
Պետք է լինել ազնիվ ու արձանագրել,որ եկեղեցին բերվեց քաղաքական դաշտ ընդդիմություն կոչվող քաղաքական ուժերի կողմից,իսկ իշխանություն ներկայացբող քաղաքական ուժն ընդունեց մարտահրավերը։
Ի գիտություն բոլոր շահագրգիռ կողմերի.
«Ամեն թագավորություն, որ իր մեջ բաժանվում է, կործանվում է» (Մատթեոս 12:25)։
Այսօր իշխանության,առաջնահերթ, և Եկեղեցու պոզիտիվ պարտավորությունն է ոչ թե խորացնել բաժանումը, այլ ՝ պահպանել ազգային միասնությունն ու հասարակական խաղաղությունը։Այլ հակառակ գործառույթ անթույլատրելի է ' բխող բոլոր իրավական և քաղաքական հետևանքներով։

