Չնայած Զապորոժեում ուկրաինական հակահարձակմանը, ռուսները հերթական բնակավայրերն են գրավել (Քարտեզ)
ՄիջազգայինՉնայած Զապորոժեի արեւելյան ճակատում ուկրաինական կողմի քարոզված հակահարձակմանը (https://iravunk.com/?p=334376&l=am), այդ նույն հատվածում ռուսական ուժերը գրավել են հերթական բնակավայրը` Ցվետկովոեն, նաեւ մտնելով դրանից մի փոքր հարավ գտնվող Կրինիչնոեն:
Միաժամանակ, գվավելով Ցվետկովոեն, ռուսական ուժերը դուրս են եկել դրա արեւելյան հարեւանությամբ գտնվող շատ կարեւոր բնակավայր` Վերխնայա Տերսա: Սա այս ուղղությամբ շատ կարեւոր ճանապարհային հանգույց է: Միաժամանակ, Վերխնայա Տերսան գրավելու դեպքում ռուսների առջեւ բացվում է Օրեխովոյից Նովոնիկոլաեւկա (քարտեզում) տանող ռազմավարական մայրուղու ճանապարհը:

