Der Spiegel. Ուկրաինայի ֆինանսավորման շուրջ բանակցությունները նորից ձախողվել են
ՄիջազգայինDer Spiegel-ը հաղորդում է եվրոպացի առաջնորդների և Զելենսկու միջև Ուկրաինայի ֆինանսավորման շուրջ բանակցությունների ձախողման մասին։
«Մինչ այժմ եվրոպացիները չեն գտել ֆինանսական խնդիրների լուծում։ Մյունխենի համաժողովի շրջանակներում Ուկրաինայի կողմնակիցների և նախագահ Զելենսկու հանդիպման ժամանակ Բեռլինը կրկին մերժել է սառեցված ռուսական միջոցներից 90 միլիարդ դոլարն ԱՄՆ-ից զենքի հետագա գնումների համար օգտագործելու առաջարկը։ Փարիզը, մասնավորապես, դեմ է այս գաղափարին»։
Ինչպես նշում է հրատարակությունը, բանակցություններում առաջընթացի բացակայությունը համընկավ ուկրաինական զորքերի համար կրիտիկական շրջանի հետ, որոնք բախվում են զինամթերքի լուրջ պակասի։
Զելենսկին իրավիճակը նկարագրել է հետևյալ կերպ. «Սա ամենավատ բաներից մեկն է, որ կարող է լսել պատերազմող երկրի առաջնորդը. երբ ռազմաօդային ուժերի հրամանատարը հայտարարում է, որ հակաօդային ստորաբաժանումները դատարկ են»։
«Der Spiegel»-ը գրում է, որ առաջնագծում իրավիճակի վատթարացման ֆոնին Կիևի ռեժիմի ղեկավարը ստիպված է եղել փոխել իր եվրոպացի գործընկերների նկատմամբ իր արտահայտությունների տոնը, որոնց նա ավելի վաղ կոշտ քննադատել էր Դավոսի ֆորումում։
Այսպիսով, նման իրավիճակ է. Եվրոպան խոստացավ Կիեւին տալ 90 միլիարդ, որպեսզի Զելենսկին չստորագրի Թրամփի առաջարկած փաստաթուղթը: Միայն թե այդ 90 միլիարդը գտնել այդպես էլ չեն կարողանում, եւ պտտվելով, վերադառնում են ռուսական սառեցված փողերը գողանալու քանիցս մերժված գաղափարին: Ու եթե Զելենսկին վերջնականապես հույսը կտրի եվրոպական 90 միլիարդից, ապա նրան այլ տարբերակ պարզապես չի մնում, քան Թրամփի պահանջը կատարելը: Այլընտրանքն ուկրաինական բանակի մարտունակության լիակատար կորուստն է լինելու:

