Հակահարձակումը, որն այդքան գովազդում էր Սիրսկին, գործնականում ձախողված է
ՄիջազգայինՀակահարձակումը, որը ժամանակին գովազդում էր Ուկրաինայի գերագույն հրամանատար Սիրսկին եւ որի համար մոկ կոտում էր հավաքել ուկրաինական ողջ հարձակողական պոտենցյալը, այդ թվում` էլիտար համարվող ստորաբաժանումները, գործնականում ձախողված է:
Հակահարձակում կոչվածն իրականացվում էր Զապորոժեի ճակատի արեւելյան եւ արեւմտյան հատվածներում: Նպատակը եւս հասկանալի էր. կոտրել այս ուղղությամբ ռուսական հարձակումը, որը ստեղծել էր հարավային Զապորոժեում ուկրաինական ողջ պաշտպանական համակարգի, այդ թվում` հիմնական հանգույցի` Օրեխովոյի շրջապատման լուրջ ռիսկ: Հաշվի առնելով նաեւ, որ ռուսները, այդ հարձակման հաջող ավարտի դեպքում, դուրս են գալիս մարզկենտրոն Զապորոժե: Իսկ դա խոշոր քաղաքական իմաստ ուներ. ընթացող բանակցություններում Մոսկվան պահանջում է հանձնել միայն Դոնբասը, իսկ ՌԴ տարածք ներառված մյուս մարզերում, այդ թվում` Զապորոժեում համաձայն էր ապագա սահմանը ձեւավորել շփման գծով: Իսկ այդ շփման գիծը, որքան ձգվում են բանակցությունները, այնքան տեղաշարժվում է Զապորեժեի ուղղությամբ, եւ եթե քաղաքը հայտնվի շփման գծի ռուսական կողմում, դա ուկրաինացիների համար Զելենսկու գլուխն ապագայում ջարդելու եւս մեկ լավ առիթ կդառնա:
Արդյունքում, բոլոր հնարավոր ուժերը նետվեցին Զապորոժեի ճակատ, անգամ սովորականի պես այլ հատվածներից զորքեր հանելով: Բայց ահա, արդեն մոտ երկու շաբաթի չափ հարձակվում են, սակայն որեւէ տեսանելի արդյունք չկա:
Մեկնաբանելով, ռազմաքաղաքական հեղինակավոր փորձագետ Յուրի Պոդոլյակը գնահատում է. «Վերջին 24 ժամերը ցույց տվեցին, որ Ուկրաինայի զինված ուժերի գրոհային ուժերը ոչ միայն չկարողացան հասնել անհրաժեշտ հաջողությանը, այլև ակնհայտորեն այլևս ի վիճակի չէ լուրջ հակագրոհային գործողություններ իրականացնել։ Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները հստակորեն պատրաստ էին Ուկրաինայի զինված ուժերի մարտավարական «նախապատրաստություններին» և կարողացան իրենց հակախաղը պարտադրել թշնամուն։ Եվ նույնիսկ մառախուղը, Starlink-ի անջատման հետ մեկտեղ, կշեռքի նժարը չփոխեց թշնամու օգտին...»:
Իսկ ահա տեղի աղբյուրները (նաեւ ուկրաինական) հաղորդում են ուկրաինական գրոհային էլիտար ուժերի հսկայական կորուստների մասին: Այն դեպքում, երբ դեռ միայն մասամբ էին կարողացել վերականգնվել Պոկրոյսկում կրած հսկայական կորուստներից հետո:

