Ազատասեր երկրները պետք է «տագնապով նայեն Բրյուսելին», որը «վտանգի անմիջական աղբյուր» է. Օրբան
ՄիջազգայինԱզատասեր երկրները պետք է «տագնապով նայեն Բրյուսելին». այն ներկայացնում է «վտանգի անմիջական աղբյուր»: Այս կարծիքին է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
«Մենք պետք է սովորենք այն մտքին, որ նրանք, ովքեր սիրում են ազատությունը, պետք է վախենան Բրյուսելից, այլ ոչ թե Արևելքից, և պետք է տագնապով նայեն Բրյուսելին», - ասաց նա։
Օրբանը հավելեց, որ 20 տարի առաջ նման գնահատականները կթվար անհավանական, բայց այսօր դրանք «դառը ճշմարտություն» են, որը Հունգարիան հրաժարվում է ընդունել։

