Կգնա ամենածայրահեղ քայլերի, նա կանգ չի առնի․ Հովիկ Աղազարյանը՝ Վեհափառի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին
ՀանդիպումԻշխող թիմից հեռացված պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի կուսակցությունը` ՄԱՍԿ-ը, Պետական ռեգիստրի գործակալությունը վերջապես գրանցել է։ Կուսակցությունը մասնակցելու է առաջիկա ընտրություններին, իսկ թե ինչ ֆորմատով եւ ինչպես պարզ կլինի մինչեւ մարտի 15-ը։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը․
-Այս շրջանում բանակցությունների, քննարկումների մեջ ենք, հստակը այս պահին միայն այն է, որ անպայման մասնակցելու ենք ընտրություններին։ Այսօրվա քաղաքական իրավիճակը, ցավոք, մեզ լավատեսություն չի ներշնչում։ Մենք համոզված ենք, որ մեր համեստ հնարավորություններով պետք է ամեն ինչ անենք՝ իրավիճակը փոխելու համար։ Եթե ընդդիմադիր դաշտը շարունակի նման կերպ գործել, ապա գործող վարչապետը կվերարտադրվի, ինչը իրական վտանգ է մեր երկրի համար։
-Պարոն Աղազարյան, Ձեր գործընկեր Ասլանյանը լրատվամիջոցներ ից մեկի հետ զրուկցում ասել էր, որ կալանավայրում Միքայել Սրբազանի հետ հանդիպումներից մեկի ժամանակ Սրբազանը ասել է, որ ինքը համաձայնել էր լինել ընդդիմության միասնական թեկնածու, եւ, որ այդ մասին անգամ նամակ է փոխանցել «Հայաստան» դաշինիքի պատգամավորեներին, բայց այն այդպես էլ չի հրապարակվել։ Դո՞ւք տեղյակ եք։
-Այո, մի քանի անգամ հանդիպել ենք Սրբազանի հետ, երբ մենք քննարկում էինք ստեղծված իրավիճակը Սրբազանը ասաց, որ ինքը պատրաստ է իր լումման ունենալ անգամ որպես թեկնածու։ Ասաց, որ նամակներ է գրել երկրորդ եւ երրորդ նախագահներին, բայց չի մանրամասնել, թե ինչ բովանդակության նամակներ է գրվել չի բացահայտել։ Ենթադրում ենք, որ միասնական թեկնածու լինելու համաձայնության մասին է եղել։
-Պարոն Աղազարյան, Վեհափառի հանդեպ արդեն քրեական հետապնդում է հարուցվել, մինչեւ ո՞ւր կգնա այս իշխանությունը։
-Փաշինյանը կգնա ամենածայրահեղ քայլերի, նա կանգ չի առնի, նա իր առջեւ դրված նպատակը կհասցնի ավարտին ինչ գնով էլ լինի։ Փաշինյանի նպատակը ո՛չ եկեղեցին բարենորոգելն է, ո՛չ էլ կաթողիկոսին հեռացնելն է: Իր իսկական նպատակը ՀՀ Հայ Առաքելական եկեղեցի ստեղծելն է, որը պետք է հանդիսանա իր ցնորական գաղափարի՝ 4-րդ հանրապետության հենասյուներից մեկը ու շուտով դա կլինի։ Սպասեք, որ շուտով կհայտարարի ՀՀ Հայ Առաքելական եկեղեցի ստեղծելու մասին, կանոնադրությամբ սիրուն, կկարդա կանոնադրությունը, քաղաքացիները կլսեն: Այդ 11 սողունների միջոցով կկազմակերպի ու կստեղծի Հայ Առաքելական եկեղեցի: Կաթողիկոսին հեռացնելը, եկեղեցին, այսպես ասած, բարենորոգելը իր նպատակը չէ, որովհետեւ եթե այդպիսի նպատակ ունի՝ կարող էր անել օրենսդրական փոփոխությունների միջոցով, եկեղեցու հետո համագործակցելու ճանապարհով:
Փաշինյանը ընտրության առջեւ է, կամ հաղթում է, կամ կանգնելու է դատարանի առջեւ։ Դրա համար ինքը թիմին փչացնում է այդ իմաստով, որ բոլորին սարքում է այնպես, որ յուրաքանչյուրը պայքարի հաղթանակի համար ամեն գնով, անգամ իրենից էլ շատ։

