Իրանի ռազմական ղեկավարների շրջանում կա կոնսենսուս` ամերիկյան կողմին մեծ կորուստներ պատճառելու մասին. Իրանական աղբյուր
ՄիջազգայինԻրանական տեղեկացված աղբյուրը հայտնում է.
«Իրանի ռազմական ղեկավարների շրջանում կա կոնսենսուս ամերիկյան կողմին կորուստներ պատճառելու անհրաժեշտության վերաբերյալ։
Իրանի ռազմական ղեկավարները կարծում են, որ ամերիկյան զորքերին կորուստներ պատճառելը կստեղծի հուսալի զսպման միջոց»։
Տրամաբանությունը հասկանալի է. որքան մեծ լինեն Իրանի հետ հակամարտությունում ամերիկյան կորուստներ, այնքան հսկայական կլինի ներամերիկյան ճնշումները Թրամփի դեմ: Բանը կարող է հասնել նաեւ իմպիչմենտի աստիճանի, որի համար դեմոկրատներին ընդամենը առիթ է պետք:

