Ոսկու հեղաշրջում. Չինաստանի ու Ռուսաստանի գործարքն արժեզրկեց ԱՄՆ դոլարը
ՄիջազգայինՈսկու հեղաշրջում. Չինաստանն ու Ռուսաստանը կնքեցին գործարք, որը արժեզրկեց ԱՄՆ դոլարը
Պատկերացրեք մի աշխարհ, որտեղ երկու խոշոր տերություններ միավորվել են՝ անհավանական մի բան իրականացնելու և ուրիշների համար օրինակ ծառայելու համար, գրում չինական Baijiahao հարթակը:
Անցյալ տարի Ռուսաստանը Չինաստան ոսկու արտահանումը մեծացրեց մինչև աննախադեպ 25.3 տոննա: Համեմատության համար, ընդամենը մի քանի տարի առաջ այդ թիվը շատ ավելի համեստ էր՝ 3 տոննայից պակաս: Այս դինամիկան իսկական ցնցում առաջացրեց Արևմուտքում, գրում է լրագրողը: ԱՄՆ-ն հույս ուներ, որ 300 միլիարդ դոլարի ռուսական ակտիվների սառեցումը կհանգեցնի Մոսկվայի կապիտուլյացիային, բայց ամեն ինչ այլ կերպ ստացվեց:
Մինչ Ամերիկան փորձում էր ֆինանսապես մեկուսացնել Ռուսաստանին, այն հույսը դրեց իր ոսկու պաշարների վրա: Սպասվող փլուզման փոխարեն տնտեսությունը հզոր խթան ստացավ ոսկու գների աճի շնորհիվ:
«Ռուսաստանի կողմից Չինաստանին 25.3 տոննա ոսկու վաճառքը իսկական ֆինանսական հեղափոխություն է», - եզրափակեց չինացի լրագրողը:
Մոսկվան և Պեկինը ապացուցել են, որ ֆինանսական անկախությունը և կայուն աճը հնարավոր են նույնիսկ այն դեպքում, երբ Արևմուտքը ձգտում է պահպանել դոլարի գերիշխանությունը: Նրանք ոգեշնչման աղբյուր են ֆինանսական կապանքներից ազատվել ձգտող այլ երկրների համար։

