Դե եկ վարդապետ ու մի խենթացիր. Հայտնի իրավապաշտպանը կիսվել է հուշերով
Հայտնի իրավապաշտպան Լեվոն Բաղդասարյանը գրել է.
Տարիներ առաջ նկարահանած գրքի շնորհանդեսի հերոսը, ով տասնհինգ անգամ դատապարտվել է, Ուդին էր։ Վերջերս իմացա, որ մահացել է։ Պայծառ դեմք էր...
Առաջին անգամ հեռավոր վաթսունականներին դատապարտվել էր այն բանի համար, որ համարձակվել էր միլպետի տղայի հարվածին
հակադարձել։ Քացու տակ էր գցել ինչպես լակոտին, այնպես էլ եկած օպերատիվ խմբին: Դատախազը պահանջել էր գնդակահարություն, դատապարտել են տասնհինգ տարի և ուղարկել էտապ՝ Պեչորա: Ազատազրկման վայրից վերադառնալուց հետո իմացել էր, որ մինչ այդ իբր ամուսնացել է,
հետո կինը իբր բաժանվել է, հայրական տունն էլ պետությունն իրացրել է, իրեն էլ որպես դատապարտյալի
փոխհատուցում բնակարանի տեսքով չի հասել...
Ասել հայտնի բանաստեղծը՝ դե եկ վարժապետ ու մի խենթացիր:
Լևոն Բաղդասարյան

