Ինձնից տարիներ պահանջվեց, մինչեւ այս պարզ ձեւաչափը կարողացա գործընկերներիս բացատրել. Հայկ Սարգսյան

Ներքաղաքական

Կառավարությունը հանել է համապատասխան օրենքում նախատեսված սահմանափակումների մեծ մասը, որոնք միտված էին խաղամոլության ռիսկերի նվազեցմանը: Մասնավորապես հանվել են պետական սուբսիդավորում ստացող քաղաքացիների մասնակցության արգելքը, պետական նպաստառուների մասնակցության արգելքը, սնանկության գործընթացում գտնվող անձանց մասնակցության արգելքը, սպառողական վարկերի ծավալը գերազանցող քաղաքացիների մասնակցության սահմանափակում, կենսաթոշակային տարիքի անձանց մասնակցության արգելքը: Այս փոփոխություններով կառավարությունն, ըստ էության, բաց է թողել տատիկ-պապիկներին, ինչպես նաեւ նրանց թոռներին, ում ֆինանսական վիճակը թույլ չի տալիս խաղադրույքներ կատարել առանց ծանր հետեւանքների: Այս մասին փորձեց Ազգային ժողովում բարձրաձայնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ, սակայն նրան փորձեցին լռեցնել` խոսափողն անջատելով: Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունք»-ը զրուցել է նրա հետ:

«ԿՓՈՐՁԵՄ ԱՅՍ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄՆ ԱՌԱՋ ՏԱՆԵԼ, ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ԿՐԿԻՆ ՄՏՑՆԵԼ ՕՐԵՆՔԻ ԴԱՇՏ»

Դուք ԱԺ հերթական նիստին հայտարարեցիք, որ անապահով ֆինանս ունեցող անձանց, ինչպես նաեւ թոշակառուների եւ մի շարք խավերի համար արգելքները հանվել են: Ի՞նչ կասեք այս առումով:

— Սահմանափակումների մասին նախագիծը երբ շրջանառվել է 2022 թվականին, եղել են սահմանափակող կետեր, որոնք ընդունված նախագծում չկան: Այսինքն՝ երկու տարի անց, երբ նախագիծն ընդունվեց, դրանք արդեն հանված էին կառավարության կողմից, ու ես դրա մասին եմ բարձրաձայնել, թե ինչու էին դրանք հանվել: Նաեւ պաշտոնական գրություն եմ ուղարկել եւ սպասում եմ պատասխանի:

Մասնավորապես, այդ սահմանափակումներով արգելվում էր օնլայն խաղերին, կազինոներին, բուքմեյքերական խաղերին, մոլախաղերին մասնակցությունը կենսաթոշակառուներին, եթե նրանք եկամտային աղբյուր չունեն: Այն անձանց, ովքեր որեւէ նպաստ են ստանում՝ ցանկացած տեսակի՝ կլինի անապահովության, հաշմանդամության, գործազրկության եւ այլն, նրանք եւս չէին կարող խաղալ՝ ըստ այդ սահմանափակումների:

Նաեւ կար մի այսպիսի սահմանափակում, որ անձը չի կարող ավելի շատ խաղադրույք կատարել, քան իր աշխատավարձի տարեկան եկամուտի 20 տոկոսն է: Այսինքն, եթե մարդ ստանում է ամիսը 100 հազար դրամ աշխատավարձ, չի կարող խաղալ 20 հազար դրամից ավելի: Այս սահմանափակումը նույնպես հանվել է:

Ինչպես նաեւ հանվել են մի շարք սահմանափակումներ՝ կապված նրա հետ, որ, օրինակ, չեն կարող խաղալ նրանք, ովքեր գտնվում են սնանկության վարույթում կամ ովքեր ծանրաբեռնված են վարկերով: Նմանատիպ եւ բազմակի սահմանափակումներ, պարզապես, հանվել են: Իսկ եթե դրանք լինեին շատ ավելի քիչ թվով քաղաքացիներ, կխաղային եւ կվատնեին իրենց գումարները:

— Պարոն Սարգսյան, ի՞նչ եք պատրաստվում անել այս իրավիճակում:

— Առաջիկայում կփորձեմ այս նախագծի վերանայումն առաջ տանել եւ սահմանափակումները կրկին մտցնել օրենքի դաշտ:

«ԿԱՐՈ՞Ղ ԵՔ ԲԵՐԵԼ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ, ԴԵ՛ ԲԵՐԵՔ, ՏԱՐԻՆԵՐՈՎ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՑԵԼ ԴԱ ԿԱՐԳԱՎՈՐԵԼ»

Ի դեպ, ընդունվեց Ձեր կողմից ներկայացված օրենքի նախագիծն, ըստ որի, 27 տարին լրացած, սակայն ՀՀ զինված ուժերում ծառայության չանցած անձը, գումար վճարելով, կազատվի քրեական հետագա պատասխանատվությունից: Կմանրամասնե՞ք:

— Պետք է ասեմ, որ այդ նախագծի վրա շատ վաղուց է, ինչ աշխատում եմ: Փաստերն ու վիճակագրությունները խոսում են այն մասին, որ եթե չընդունեինք այդ օրենքը, ապա ուղղակիորեն կվնասեինք մեր պետությանը եւ հազարավոր քաղաքացիների՝ ոչ մի օգուտ չբերելով մեր պետությանը: Այսինքն՝ եթե չընդունեինք, կորցնելու էինք շատ մեծ բան, իսկ ընդունելով՝ մեծ օգուտներ ենք ունենալու թե՛ պետության առումով, եւ թե՛ այն քաղաքացիների, որոնք գտնվում են հետախուզման մեջ:

Եթե հետախուզվող քաղաքացուն՝ 27 տարեկան կամ 30, չես տալիս հնարավորություն, որ վերջինս գա ծառայի ՀՀ բանակում, կամ գումարով իր պարտքը մարի, ուրեմն՝ նա կշարունակի մնալ հետախուզման մեջ այնքան ժամանակ՝ մինչ իր վաղեմության ժամկետը կլրանա: Այսինքն, 37 տարեկանից հետո, գործերը պարզապես կարճվում են: Հետեւաբար, նման անձիք կշարունակեն մի քանի տարի էլ մնալ, այսպես ասած, փախած եւ ո՛չ գումար կվճարի, ո՛չ էլ կծառայի ու որեւէ օգուտ չի տա պետությանը: Նա ընդամենը կվնասվի նրանով, որ ավել կմնա դրսում, Հայաստանն էլ կտուժի, որ չի ունենա հետ եկած քաղաքացի, գումար, ծառայող: Այս է եղել իմ ասելիքը, որը պահանջել է ինձնից տարիներ՝ մինչ այս պարզ ձեւաչափը կարողացել եմ իմ գործընկերներին բացատրել թվերով, փատերով, որ մենք, այս օրենքն ընդունելով, չենք կարող որեւէ կերպ տուժել: Մենք սրանով միայն շահում ենք:

Սկզբից ընդդիմադիրներն ասում էին, որ Սարգսյանը օրենք է բերել, փողով մարդիկ գնում են ծառայությունը եւ այլն, ես էլ ասում էի՝ լսե՛ք. ամեն ինչից անկախ, դուք այս մարդկանց չեք կարողանում բերել ծառայության: Նրանք դրսում են ապրում կամ փոքր տարիքից են մեկնել եւ այլն, այնտեղ աշխատում են, ընտանիք ունեն, չեն գալու: Կարո՞ղ եք բերել ծառայության, դե՛ բերեք: Չեն կարողացել դա կարգավորել տարիներով: Գոնե նման կերպ լուծում տանք, որ գան, վճարեն ու մեր պետությունը ֆինանսական մուտքեր ունենա, նրանք էլ կարողանան հանգիստ գալ ապրել մեր երկրում: Կգան որպես տուրիստ կամ մշտական կացության, բիզնես կստեղծեն, թե այլ ներդրումներ կանեն, դա միայն հօգուտ մեր պետության կլինի: Դա ոչ միայն ուղիղ գումար է, որ նրանք մուտք կանեն մեր բյուջե, այլ նաեւ շատերն այստեղ օգտվում են սրճարաններից, տաքսիներից եւ այլ ծառայություններից: Նման կերպ եւս կարող է մեր տնտեսությունը ակտիվացնել՝ ներդրումային առւմով եւս: Սա է եղել ամբողջ իմաստը, որը մեծ աշխատանքից հետո հաջողվեց ընդունել:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում