Դուք մանիպուլացնում եք․ Ինչո՞ւ են ընդդիմադիրները շարունակում լեգիտիմացնել Փաշինիյանին՝ հարցը նյարդայնացնում է քաղաքական ընդդիմությանը

Հանդիպում

Հասարակությանը շարունակում է հետաքրքրել մեկ պարզ հարց․ ի՞նչ իմաստ ունի պահել ընդդիմադիրների մանդատները, եթե ընդդիմությունը զրո ազդեցություն ունի քաղաքական որոշումների վրա, եթե նրանք բառի բուն իմաստով միայն ծեծվում, նվաստանում ու ծաղրի առարկա են դառնում, բայց դրանով հանդերձ  լեգիտիմացնում են Փաշինյանի իշխանությունը։ Այս եւ առհասարակ Փաշինյանի նշած գանձերի հետագա գործողությունների մասին զրուցել ենք ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հետ, ով բավականին բուռն արձագանքեց 

- Նախ մանդատները դնելով որեւէ քաղաքական ճգնաժամ չի հասունանա, իսկ մենք ավելի մեծ հնարավորություն կտանք իշխանություններին առանց ընդդիմություն պառլամենտում գործել եւ իրենց ավերածությունները ավելի մեծ չափերով բերել։ Մենք տարիներ շարունակ այդ մասին կոնկրետ փաստարկներ բերել ենք, այնպես որ այդ մեղադրանքները մեզ համար առ ոչինչ են։ Ինչ վերաբերում է ի՞նչ ենք անում պառլամենտում այսօր, ապա այստեղ էլ է պատասխանը շատ պարզ․ մեզ ընտրած հազարավոր քաղաքացիների առաջ պարտավորություններ ենք ստանձնել, որ այդ խնդիրները բարձրաձայնենք եւ հակադրենք իշխանության թեզերին եւ մանիպուլյացիաներին։ Եվ հենց հարցու-պատասխանների ժամանակ է, որ բացահայտվում է իշխանությունների թաքուն ծրագրերը, բարձրաձայնվում են մարդկանց կոնկրետ խնդիրներ ՝ սոցիալականից մինչեւ առողջապահական։ Եվ սա եւս ընդդիմադիր պատգամավորի պարտավորությունն է եւ գործառույթը։ Մենք այս ողջ ընթացքում պայքարի առիթ եւ հնարավորություն բաց չենք թողնել, որպեսզի առաջ տանենք մեր հիմնական նպատակը։ Այն է այս իշխանությունները հնարավորություն չունենան նոր փորձանքներ եւ վտանգներ բերեն մեր երկրի համար։ Այո, մենք չենք հաջողել, եւ այդ չհաջողելու մեջ մենք մեր մեղքն ունենք, բայց մեղադրել, որ ոչինչ չենք անում կամ համակերպվում ենք՝ դրա հետ բացարձակ համաձայն չեմ։

-Պարոն Ավետիսյան, ինքներդ շատ ճիշտ նշեցիք, որ հարյուր հազարավոր քաղաքացիներ հույսները կապել էին հենց Ձեր քաղաքական ուժի հետ, բայց Դուք փաստացի խոստովանեցիք, որ չեք արդարացրել նրանց ակնկալիքները։ Ուրեմն այսքանից հետո, որքանո՞վ է բարոյական կրկին ակնկալել նույն քաղաքացիների վստահության քվեն Ձեր քաղաքական ուժին։

-Ձեր հարցադրումը ընդհանրապես տեղին չէ, որովհետեւ Ձեր գնահատումները իրականության հետ այդքան էլ աղերս չունեն։

-Հատկապես, որ գնահատումները։

-Այն մասը, որ Դուք ասում եք բացարձակ մեծամասնությունը հիասթափված է եւ այլն․․․

-Լավ, եթե այդպես չէ, ուրեմն որտե՞ղ են այն հարյուր հազարավոր քաղաքացիները, երբ Դուք փողոց եք դուրս գալիս։

-Դուք հիմա մանիպուլացնում եք, որովհետեւ պարտադիր չէ, որ մեզ ընտրած բոլոր քաղաքացիները գան մեր կազմակերպած ակցիաներին։ Երկրորդ, այո մենք որպես քաղաքական ընդդիմություն քանի դեռ չենք հեռացրել իշխանություններին, որի համար քվե ենք ստացել՝ պարզ է, որ մեր նատակը կյանքի կոչված չէ։ Բայց որ ասել դրա ամբողջական պատճառը ընդդիմության ոչինչ չանելն է կամ ընդդիմադիրների համակերպվելն է ՝ դրան բացարձակ համաձայն չեմ։ Քվե կտան, թե ոչ դա ցույց կտա ամիսներ անց ժողովրդի ձայնը, բայց բազմաթիվ սոցիալական հարցումներ կան, որ մարդիկ մեզ, մեր ուժին վստահում են, դա չի նշանակում, որ եր ուժի հանդեպ չա նաեւ որոշակի հիասթափություն։ Բայց մենք ինքներս բազմաթիվ փորձեր իրականացրել ենք մեր նպատակին հասնելու համար, բայց արդյունքի չենք հասել, բայց նաեւ դա չի նշանակում, որ չեն եղել միջանկյալ արդյունքեր։ Մեր պայքարը այսօր էլ շարունակվում է, առջեւում համապետական ընտրություններ են, մտնում ենք պայքարի նոր փուլ եւ հույս ունենք այս անգամ կհասնենք վերջնական նպատակին եւ մեր հանրությունը դրան ականատես կլինի։

-Նույն խոստումները տրվում էին նախորդ ընտրություններին, հիմա որտեղի՞ց վստահություն, որ այս անգամ կհաջողեք, նոր գործիքակազմեր ե՞ք մշակել, եթե այո՝ կկիսվե՞ք։

- Հանգուցալուծումը կարծում եմ կլինի համապետական ընտրություններով, դրա բոլոր հնարավորությունները կան եւ այս իրավիճակումը ընդդիմությունը համախմբելու, իրենց ներքաղաքական շահերը մի կողմ դնելու նպատակին ուղղված գործիքակազմ պետք է մշակի։ Եվ այստեղ նոր հեծանիվներ հայտնաբերելու բան չկա, համախմբում է պետք, առանց ներքաղաքական ամբիցիաներ եւ ներքաղաքական նպատակներ առաջ մղելու՝ մանավանդ որ այդ հնարավորությունը ակնհայտ առկա է։

-Իսկ Ձեր քաղաքական լիդերը՝ ՀՀ երկրորդ նախագահը պատրա՞ ստ է իր քաղաքական ամբիցիաները մի կողմ դնել։

-Առնվազն հույս ունեմ, որ բոլոր քաղաքական առաջնորդները այս համոզումը ունեն եւ ոչ միայն նրա համար, որ օբյեկտիվ իրավիճակն է այդպիսին այլ նաեւ նրա համար, որ բոլորն էլ գիտակցում են, որ  միայնակ հնարավոր չի լինելու իշխանափոխության հասնելու։ Այսքանը կարող եմ ասել։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում