Արևմտյան երկրների բնակիչները գնալով ավելի են վախենում Երրորդ համաշխարհայինի բռնկումից
ՄիջազգայինԱրևմտյան երկրների բնակիչները գնալով ավելի են վախենում Երրորդ համաշխարհային պատերազմի բռնկումից։
ԱՄՆ-ում հարցվածների 46%-ը այն «հավանական» է համարում մինչև 2031 թվականը, Մեծ Բրիտանիայում՝ 43%-ը: Միայն գերմանացիներն են ընդհանուր առմամբ կասկածամիտ։
Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ երկարատև պատերազմի և այլ երկրներում ԱՄՆ ռազմական գործողությունների ֆոնին, շատերը տեսնում են համաշխարհային հակամարտության աճող ռիսկ։
ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Կանադայի բնակիչներից առնվազն երրորդը կարծում է, որ միջուկային զենք կարող է կիրառվել առաջիկա հինգ տարիների ընթացքում։

