Թրամփը մինչ այս պահը Իրանի դեմ գործողության ծրահիր չունի. New York Times
ՄիջազգայինԹրամփը մինչ այս պահը Իրանի դեմ գործողության ծրահիր չունի,- հայտնում է New York Times-ի։
Ըստ աղբյուրի, ԱՄՆ վարչակազմի աղբյուրների համաձայն, Թրամփի կողմից դիտարկվող տարբերակները ներառում են.
1. Ռազմական գործողություններ Իրանի միջուկային ծրագրի և դրա բալիստիկ հրթիռներ արձակելու կարողության դեմ։
2. ԱՄՆ հատուկ նշանակության ուժերը տեղակայվում են իրանական ռազմական թիրախների դեմ գործելու համար։
B-2 ռազմավարական ռմբակոծիչները և ԱՄՆ-ում տեղակայված այլ ինքնաթիռները գտնվում են բարձրացված մարտական պատրաստվածության վիճակում, սակայն դեռևս անհրաժեշտ են նախապատրաստական աշխատանքներ, նախքան գործողությունների վերջնական ընթացքը որոշելը, առաջին հերթին՝ Պարսից ծոցում ռազմական բազաները պաշտպանելու համար հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայումը։

