Երբ խոսքը 12 տրիլիոնի մասին է, Ուկրաինան կարող է միայն «մանրադրամի» դերում լինել
ՎերլուծությունՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Դմիտրիևը Ժնևում բանակցություններ կվարի ամերիկյան պատվիրակության հետ։
Բայց ահա, ըստ տարածված տեղեկությունների, Դմիտրիևը չի լինի ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ եռակողմ բանակցություններին մասնակցող ռուսական պատվիրակության կազմում։
Այսպիսով հարց է ծագում` այդ դեպքում ինչի՞ շուրջ է նա բանակցելու եւ մինչ այս բանակցել ամերիկացիների` Ուիտկոֆի եւ Քուշների հետ: Հաշվի առնելով ավելի վաղ տարածված լուրը, որ Մոսկվան պաշտոնապես Վաշինգտոնին է փոխանցել տնտեսական համագործակցության մասին «Դեմիտրիեւի ծրագիրը», որը, ըստ տարբեր աղբյուրների, ունի աննախադեպ` 12 տրիլիոն դոլար ծավալ, կարելի է եւս մեկ անգամ համոզվել, որ ռուս-ամերիկյան երկկողմ բանակցությունենրի թեմատիկան տնտեսականն է: Իսկ Ուկրաինան, երբ խոսքը 12 տրիլիոնի մասին է, կարող է միայն «մանրադրամի» դերում լինել:
Ամեն դեպքում, Թրամփն այսօր հերթական անգամ հայտարարեց` Զելենսկին «պետք է շարժվի հակամարտության կարգավորման ուղղությամբ: Հակառակ դեպքում նա կկորցնի հակամարտությունը վերջ դնելու հիանալի հնարավորությունը. նա պետք է գործի»: 12 տրիլիոնանոց մեգագործարքի պարագայում նման դիրքորոշումը լիովին հասկանալի է:

