Իրանում պատերազմի կամ խաղաղության հարցն այդպես էլ չի լուծվում

Վերլուծություն

Այս­պի­սով, շա­րու­նա­կում է հա­մա­ռո­րեն հիմ­նա­վոր­վել այն, որ մեր տա­րա­ծաշր­ջա­նի ա­պա­գան մնում է կախ­ված եր­կու խո­շոր հա­կա­մար­տութ­յու­նն­երից` ուկ­րաի­նա­կան եւ ի­րա­նա­կան: Նաեւ շատ ա­վե­լի մեծ չա­փով է զգաց­վում նրա շուն­չը, որ Թ­րամփն ա­ռա­վե­լա­գույն ա­րա­գութ­յամբ է փոր­ձում հաս­նել դրանց հան­գու­ցա­լուծ­ման: Ու­րեմն, ի՞նչ տես­քով...

­Զե­լենս­կին վեր­ջերս խոս­տո­վա­նել էր, որ ԱՄՆ–ն փոր­ձում է մին­չեւ ա­մե­նաու­շը մա­յի­սին հաս­նել ուկ­րաի­նա­կան խնդրի հան­գու­ցա­լուծ­մա­նը` լիո­վին ի­րա­վա­կան տես­քով, ին­չը, հի­շեց­նենք, Մոսկ­վա­յի հիմ­նա­կան պա­հանջ­նե­րից է: Այս ֆո­նին, ի­հար­կե, միան­գա­մայն տրա­մա­բա­նա­կան տեսք ու­ներ ռոտ­շիլ­դա­կան Financial Times-ի ա­հա­զան­գը, թե` փետր­վա­րի 24-ին Զե­լենս­կին կհայ­տա­րա­րի նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րի եւ հան­րաք­վեի մա­սին, ո­րոնք պետք է կա­յա­նան մինչեւ մա­յի­սի 15-ը: Հա­կա­ռակ դեպ­քում Ուկ­րաի­նան կա­րող է կորց­նել Միաց­յալ Նա­հանգ­նե­րի կող­մից տրված անվ­տան­գութ­յան ե­րաշ­խիք­նե­րը: Կիե­ւից շտա­պե­ցին դա հեր­քել, որ­քան էլ որ դա հա­կա­սում էր հենց Զե­լենս­կու խոս­քին` պա­տե­րազ­մը մին­չեւ ա­մառ ա­վար­տե­լու ա­մե­րիկ­յան պա­հան­ջի մա­սին: Սա­կայն մի շարք այլ աղբ­յուր­ներ եւս հայտ­նում են, որ նման հստակ պա­հանջ Կիե­ւին ներ­կա­յաց­ված է: Ա­վե­լին, այդ մա­սին են խո­սում նաեւ ուկ­րաի­նա­կան միան­գա­մայն տե­ղե­կաց­ված աղբ­յուր­նե­րը` շեշ­տադր­մամբ, թե ուկ­րաի­նա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րը, տես­նե­լով, որ ներ­կա պա­հին Զե­լենս­կին նոր ընտ­րութ­յուն­նե­րում վե­րար­տադր­վե­լու շանս գործ­նա­կա­նում չու­նի, պար­զա­պես դեռ փոր­ձում են չհան­րայ­նաց­նել ընտ­րութ­յուն­նե­րի թե­ման, նաեւ հու­սա­լով, որ ինչ­–որ բան այս ըն­թաց­քում դեռ կա­րող է փոխ­վել:

Ա­մեն դեպ­քում, դեռ պետք է կա­յա­նա Ա­բու Դա­բիի ձե­ւա­չա­փով եւս մեկ ե­ռա­կողմ բա­նակ­ցա­յին ռաունդ (այս ան­գամ հնա­րա­վոր է` ԱՄՆ­–ում), ո­րի արդ­յուն­քում միայն վերջ­նա­կան կդառ­նա, թե որ­քա­նով է Թ­րամ­փը վճռա­կան տրա­մադր­ված Ուկ­րաի­նա­յում ընտ­րութ­յուն­նե­րի, այն է` խա­ղա­ղութ­յան ներ­կա­յիս գոր­ծըն­թա­ցը վեր­ջին հասց­նե­լու հար­ցում: Ա­վե­լի ճիշտ, այս պա­հին Թ­րամփն ակն­հայ­տո­րեն ա­մեն կերպ փոր­ձում է դրան հաս­նել: Այդ մա­սին ակ­նարկ էր նաեւ ԱՄՆ ֆի­նանս­նե­րի նա­խա­րար Ս­քոթ Բե­սեն­թի հայ­տա­րա­րութ­յու­նը, թե ԱՄՆ-ն պատ­րաստ­վում է վե­րաց­նել Ռու­սաս­տա­նի դեմ նավ­թա­յին պատ­ժա­մի­ջոց­նե­րը խա­ղա­ղութ­յան հաս­նե­լուն պես: Այ­սինքն, որ Վա­շինգ­տո­նում այն­քան վստահ են, որ ար­դեն ծրագ­րեր են մշա­կում, թե ինչ են ա­նե­լու խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը կնքե­լուն պես:

­Բայց կա նաեւ ի­րա­նա­կան գոր­ծըն­թա­ցը, ո­րը, թե­րեւս, կա­րող է ի­րա­վի­ճակ փո­խել նաեւ ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յամբ, ե­թե այն գլո­բալ ա­ռու­մով ազ­դի նաեւ ռուս­–ա­մե­րիկ­յան մեծ թե­մա­յի վրա:

Այս­պի­սով, ա­ռաջ­նա­յին է դառ­նում Ի­րա­նի շուրջ ըն­թա­ցող զար­գա­ցում­նե­րը, որ­տեղ շա­րու­նա­կում են մե­կը մյու­սի հե­տե­ւից ինչ­պես խա­ղա­ղութ­յան, այն­պես էլ պա­տե­րազ­մի տա­նող նյո­ւանս­ներ ի հայտ գալ: Ս­պաս­վում էր, որ այդ հար­ցում ո­րո­շա­կիութ­յուն կա­րող են մտցնել նա­խօ­րեին կա­յա­ցած Թ­րամ­փի եւ Նե­թան­յա­հու­ի բա­նակ­ցութ­յուն­նե­րը: Սա­կայն գո­նե հրա­պա­րա­կա­յին դաշ­տում դեռ ռեա­լութ­յուն տե­սա­նե­լի չէ: Ի­հար­կե, մի­գու­ցե ար­դեն ո­րո­շա­կի լու­ծում­նե­րի շուրջ կան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­ններ, պար­զա­պես այդ հան­դի­պումն այն կար­գի «փակ» էր, որ գո­նե ե­րեկ­վա դրութ­յամբ ան­գամ են­թադ­րութ­յու­նն­երի մա­կար­դա­կով դեռ քիչ բան էր խոս­վում:

Չ­նա­յած, ո­րո­շա­կի նյո­ւանս­ներ, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, կան: Սկ­սած նրա­նից, որ ի տար­բե­րութ­յուն նա­խորդ այ­ցե­րի, այս ան­գամ Նե­թան­յա­հուն Ս­պի­տակ տուն մտավ ոչ պաշ­տո­նա­պես՝ հետ­եւի դռնով եւ­ ու­ղիղ ուղղ­վեց դե­պի Օ­վա­լաձեւ աշ­խա­տա­սեն­յակ, ընդ ո­րում, Թ­րամ­փը դուրս չե­կավ Նե­թան­յա­հո­ւին ան­ձամբ դի­մա­վո­րե­լու: Դա կա­րող էր գնա­հատ­վել` որ­պես գաղտ­նիութ­յան նշան: Սա­կայն բուն հան­դի­պման փաս­տը գաղ­տնիք չէր, եւ ա­նի­մաստ կդառ­նար հա­նուն գաղտ­նիութ­յան Նե­թան­յա­հու­ին հետ­նա­մուտ­քից ըն­դու­նե­լը: Դա ա­վե­լի նման էր դժկա­մութ­յան, ան­գամ` դժգո­հութ­յան ցու­ցադ­րութ­յան, կար­ծում են մի շարք աղբ­յուր­ներ: Նկա­տի առ­նե­լով, որ հան­դի­պու­մից ա­ռաջ Նե­թան­յա­հուն սպառ­նա­լիք­ներ հնչեց­րեց, որ կա­րող է նաեւ ինք­նու­րույն հար­ձակ­վել Ի­րա­նի վրա, ե­թե Թ­րամ­փը չի ու­զում: Նաեւ, որ ԱՄՆ–ն պետք է բա­ցի ու­րա­նի հարս­տա­ցու­մից, Ի­րա­նից պա­հան­ջի նաեւ հրթի­ռա­յին ծրագ­րի եւ պրոք­սի ու­ժե­րի օգ­նութ­յան ծրագ­րե­րի լիա­կա­տար կա­սե­ցում: Մի բան, ո­րին Թեհ­րա­նը կտրուկ դեմ է եւ կար­ծի­քը, թե­րեւս, ան­գամ պա­տե­րազ­մի դեպ­քում չի փո­խի: Այ­սինքն, Նե­թան­յա­հուն իր այդ պա­հանջ­նե­րով ցույց տվեց, որ միակ տար­բե­րակ է հա­մա­րում պա­տե­րազ­մը, եւ ան­կախ այն բա­նից, որ Թ­րամփն ակն­հայ­տո­րեն չի ու­զում դրան գնալ` քաջ գի­տակ­ցե­լով նաեւ իր հա­մար բա­ցա­սա­կան լուրջ հե­տե­ւանք­նե­րը: Ու երբ նման ի­րա­վի­ճա­կում Նե­թան­յա­հու­ին Ս­պի­տակ տան հետ­նա­մուտ­քից են ներս թող­նում, դա շատ նման է ազ­դա­կի` տեղդ գի­տակ­ցիր:

Մ­յուս կող­մից, այս ֆո­նին ԱՄՆ–ն սկսեց խո­սել տա­րա­ծաշր­ջան նոր ա­վիակ­րա­յին խումբ տե­ղա­փո­խե­լու ծրագ­րե­րի մա­սին: Իր հեր­թին, Թ­րամ­փը սկսեց հայ­տա­րա­րութ­յուն­նե­րի հե­ղե­ղը` «Կամ մենք կկնքենք հա­մա­ձայ­նա­գիր, կամ ստիպ­ված կլի­նենք ա­նել շատ դժվար բան՝ ինչ­պես նա­խորդ ան­գամ», «Մենք այն­տեղ ու­նենք նա­վա­տորմ, եւ գու­ցե եւս մե­կը ճա­նա­պար­հին է», եւ այդ­պես շա­րու­նակ: Պա­տաս­խան հայ­տա­րա­րութ­յու­ններ ե­ղան Ի­րա­նից` կա­րող են քննար­կել բա­ցա­ռա­պես ու­րա­նի հարս­տաց­ման սահ­մա­նա­փակ­ման հար­ցը, ոչ մի հրթի­ռա­յին ծրագ­րի թե­մա չի լի­նե­լու, իսկ ԱՄՆ–ն, ե­թե նոր ա­վիակ­րա­յին խումբ է բե­րե­լու, ա­պա դա կհա­մա­րեն պա­տե­րազ­մա­կան ակտ:

Իսկ ա­հա փոր­ձա­գետ­նե­րի մոտ շատ պարզ հար­ցեր են. ե­թե մինչ այս Թ­րամ­փը խո­սում էր, թե այն­քան ուժ ու­նի, որ ե­թե մա­տը շար­ժի, Ի­րանը կոչն­չա­նա, ա­պա ին­չո՞ւ է նոր ա­վիա­կիր բե­րում: Կամ, այդ ի՞նչ պետք է ա­նեն եր­կու ա­վիակ­րով, ո­ր մե­կը չէր կա­րո­ղա­նում ա­նել: Հար­ված­նե­րի քա­նա­կի եւ ին­տեն­սի­վութ­յան վրա դա չի ազ­դի, Ի­րանն էլ կու­նե­նա մե­կի փո­խա­րեն եր­կու ա­վիակ­րի դեմ հար­ձակ­ման հնա­րա­վո­րութ­յուն, այ­սինքն` գո­նե մե­կին խոր­տա­կե­լու ա­վե­լի ռեալ շանս: Կարճ ա­սած, որ սա հեր­թա­կան սպառ­նա­լի­քի մի­ջոցն է` Ի­րա­նին բա­նակ­ցութ­յուն­նե­րի մղե­լու հա­մար, եւ չի տա­լիս հար­ցի պա­տաս­խա­նը` Թ­րամփը պա­տե­րազմ սկսե­լո՞ւ է, թե` ոչ:

Ա­մեն դեպ­քում, բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը, ինչ­պես են­թադ­րե­լի էր, ա­մե­նե­ւին էլ դեռ կանգ ա­ռած չէ: Իսկ դա մեկ բան է նշա­նա­կում` Թ­րամ­փը շա­րու­նա­կում է հա­մա­ռո­րեն խու­սա­փել պա­տե­րազ­մից, ո­րը, ի դեպ, շատ մեծ հա­վա­նա­կա­նութ­յամբ նրան կա­րող է հասց­նել իմ­պիչ­մեն­տի:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում