Ռուսները սկսեցին «տակից» հիշեցնել Սահակաշվիլուն ԱՄՆ–ի տված ճոխ խոստումները

Միջազգային

Այն, որ Նի­կոլ Փա­շին­յա­նը փոր­ձում է ներ­քին քա­րոզ­չութ­յան եւ հատ­կա­պես` նա­խընտ­րա­կան ուղ­ղութ­յամբ ա­ռա­վե­լա­գույնս օգ­տա­գոր­ծել փոխ­նա­խա­գահ Վեն­սի այ­ցը, ի­հար­կե, սպա­սե­լի էր եւ տրա­մա­բա­նա­կան: Ա­վե­լին, ակն­հայ­տո­րեն այ­ցի նպա­տա­կը հենց դա էր` օգ­նել Նի­կո­լի վե­րար­տադր­մա­նը, ա­ռանց ո­րի կա­րող է կոտր­վել այն մե­խա­նիզ­մը, ո­րը թուրք­–ա­զե­րիա­կան տան­դեմն Իս­րա­յե­լի գործ­նա­կա­նում ան­թա­քույց ա­ջակ­ցութ­յամբ կա­ռու­ցում է մեր տա­րա­ծաշր­ջա­նում:

ՎԵՆՍԻ ԱՅՑԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱԿԵՏԸ ԲԱՔՈՒՆ ԷՐ

­Բայց նաեւ դժվար չէ նկա­տել եր­կու գոր­ծոն: Նախ, որ այդ մե­խա­նիզ­մի հիմ­նա­կան թի­րախն այս պա­հին Ի­րանն է: Ի­հար­կե, դա են­թադ­րում է նաեւ Ռու­սաս­տա­նի եւ Ի­րա­նի ցա­մա­քա­յին կա­պի կանգ­նե­ցում, ո­րը, չմո­ռա­նանք, դեռ էն գլխից բրի­տա­նա­ցի­նե­րի գերն­պա­տակն էր: Տար­բե­րութ­յամբ, որ ե­թե Բ­րի­տա­նիա­յի մոտ հիմ­նա­կան թի­րա­խը Ռու­սաս­տանն էր, ա­պա Իս­րա­յե­լի մոտ այդ նույն գոր­ծըն­թացն ա­ռաջ­նա­յին թի­րա­խի դե­րում ու­նի Ի­րա­նին:

­Հա­ջոր­դը. այդ մե­խա­նիզ­մում գլխա­վոր օ­ղակն Ադր­բե­ջանն է, իսկ ա­հա Հա­յաս­տա­նին վե­րա­պահ­ված է Ի­րա­նի հյու­սի­սում կա­ռուց­վող «պատ­նե­շը» ամ­բող­ջա­կա­նաց­նե­լու «մի­ջանց­քա­յին» դեր` է­լի կա­րե­ւոր, բայց երկ­րոր­դա­կան ֆունկ­ցիա: Ին­չը եւս, ի դեպ, իր հեր­թին միան­գա­մայն ցայ­տուն տեսք ստա­ցավ Վեն­սի այ­ցի ժա­մա­նակ: Ա­մեն դեպ­քում, ե­թե հա­մե­մա­տում ենք ԱՄՆ փոխ­նա­խա­գա­հի հա­յաս­տան­յան եւ ադր­բե­ջա­նա­կան այ­ցի արդ­յունք­նե­րը, ա­մեն բան շատ ա­վե­լի ցցուն տեսք է ստա­նում: Այս­պես, Հա­յաս­տա­նում ե­ղավ Նի­կո­լին սա­տա­րող հայ­տա­րա­րութ­յուն, ա­պա խոս­վեց «Թ­րամ­փի ու­ղու», ինչ­պես նաեւ ներդ­րու­մա­յին ինչ­–ինչ ծրագ­րե­րի մա­սին: Ընդ ո­րում, մեծ հարց է, թե այդ ծրագ­րե­րը կյան­քի կկոչ­վե՞ն. Թ­րամփն այն կեր­պա­րը չէ, որ հենց այն­պես փո­ղեր բա­ժա­նի:

Ադր­բե­ջա­նում, ի տար­բե­րութ­յուն Հա­յաս­տա­նի, Վենսն Ա­լիե­ւի հետ ստո­րագ­րեց ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րութ­յան խար­տիա: Այ­սինքն, խոս­քը բո­լո­րո­վին այլ մա­կար­դա­կի մա­սին է, քան այն փշրանք­նե­րը, ո­րոնք նետ­վե­ցին Նի­կո­լին, եւ, կրկնենք, կտան, թե` ոչ, մեծ հար­ցա­կա­նի տակ է:

Ա­մեն դեպ­քում, թեեւ փա­շին­յա­նա­կան թիմն ակ­տի­վո­րեն փոր­ձում է նա­խընտ­րա­կան դաշ­տում կա­պի­տա­լաց­նել Վեն­սի այ­ցի արդ­յունք­նե­րը, Նի­կո­լի մոտ ակն­հայտ են նշան­ներ, որ ի­րա­կան ցան­կա­ցա­ծին, այն, որ Թ­րամ­փը կա­րող է նրա հա­մար դառ­նալ կա­յուն «տա­նիք», չկա: Ա­վե­լին, որ ան­գամ այն փոք­րիկ «հո­վա­նո­ցը», ո­րը նրա գլխին պար­զեց Վե­սը, ի­րա­կա­նում բա­վա­կան խո­ցե­լի է, եւ մեծ հարց կա, թե ան­գամ ա­մե­նա­մոտ ա­պա­գա­յում դա կու­նե­նա՞ ո­րե­ւէ է­ֆեկտ, թե՞ նույ­նիսկ կա­րող է խնդիր­ներ ա­ռա­ջաց­նել: Հաշ­վի առ­նե­լով, որ բա­ցի կաս­կա­ծե­լի օ­գուտ­նե­րից, Վե­նսի այ­ցը նաեւ մի շարք խո­ցե­լի եւ ան­գամ վտան­գա­վոր հե­ռան­կար­ներ է ա­ռաջ բե­րում: Օ­րի­նակ այն, որ Վեն­սը գրա­ռում կա­տա­րեց Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան մա­սին եւ շատ ա­րագ էլ ջնջեց այն, ար­դեն իսկ հասց­րել է շատ լուրջ աղ­մուկ ա­ռաջ բե­րել: Այդ թվում, որ ի տար­բե­րութ­յուն Ցե­ղաս­պա­նութ­յունն ըն­դու­նող ա­մե­րիկ­յան նա­խորդ վար­չա­կազ­մի, ներ­կա­յիս վար­չա­կազ­մը ցույց տվեց, որ միան­գա­մայն ըդգծ­ված, տե­սա­նե­լի ու շո­շա­փե­լի ձե­ւով գոր­ծում է թուրք­–ա­զե­րիա­կան տան­դե­մի հետ սինխ­րոն: Իսկ նման վար­չա­կազ­մին Հա­յաս­տա­նով անց­նող ու­ղի տալը, այդ գի­ծը, բնա­կան է, որ վե­րա­ծում է «Թ­յուր­քա­կան մի­ջանց­քի», ինչ­քան էլ որ այն փա­թե­թա­վո­րեն «Թ­րամ­փի ու­ղի» ան­վան տակ:

Մ­յուս կող­մից. հա­զիվ էր Վեն­սը հե­ռա­ցել, երբ ՆԱՏՕ-ի ընդ­լայն­ման կո­մի­տեի նա­խա­գահ Գ­յուն­տեր Ֆե­լին­գե­րը հնչեց­րեց նման  կոչ` Ադր­բե­ջա­նը պետք է միա­նա դա­շին­քին: Ընդ ո­րում, նա նաեւ ընդգ­ծեց. «Պու­տինն ար­դեն կորց­րել է Ադր­բե­ջա­նը։ Հի­մա ժա­մա­նակն է, որ Ադր­բե­ջա­նը դի­մի նաեւ Եվ­րա­միութ­յանն ան­դա­մակ­ցե­լու հա­մար»: Կարճ ա­սած, որ Ադր­բե­ջա­նը պետք է տե­ղա­վոր­վի ընդգծ­ված հա­կա­ռու­սա­կան եւ հա­կաի­րա­նա­կան դաշ­տում: Ընդ ո­րում, են­թա­գի­տակ­ցո­րեն դա կապ­վում է Վեն­սի այ­ցի եւ Ադր­բե­ջա­նի հետ ստո­րագ­րած ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րութ­յան խար­տիա­յի հետ: Ու այս­տեղ շատ պարզ հարց է ա­ռա­ջա­նում. իսկ այդ ի­րա­վի­ճա­կում ո՞ր դաշ­տում է տե­ղա­վոր­վե­լու Հա­յաս­տա­նը, ե­թե ա­ռաջ է գնա­լու Վեն­սի այ­ցի տրա­մա­բա­նութ­յան մեջ: Պա­տաս­խա­նը ե­րե­ւի ակն­հայտ է. նույն դաշ­տում, որ­տեղ հի­մա մի կող­մից Թուր­քիան է, մյու­սից կա­րող է դառ­նալ Ադր­բե­ջա­նը` դե­պի ՆԱՏՕ ա­ռա­ջարկն ըն­դու­նե­լու դեպ­քում: Իսկ դա, թե­րեւս, Հա­յաս­տա­նում ար­դեն շատ լավ են հաս­կա­նում, մեզ հա­մար կնշա­նա­կի վի­լա­յե­թաց­ման ա­մե­նաու­ղիղ ճա­նա­պար­հը:

ԻՆՉ Է ՊԵՏՔ ՍՊԱՍԵԼ ԹԵՀՐԱՆԻՑ ԵՎ ՄՈՍԿՎԱՅԻՑ

­Գու­մա­րած, ռեակ­ցիան, ո­րը կա­րող է գալ Մոսկ­վա­յից եւ Թեհ­րա­նից, մնում է կախ­ված ինչ­պես Նի­կո­լի, այն­պես էլ` Ա­լիե­ւի գլխին: Խո­շոր հաշ­վով, կա այն հար­ցը, թե ի՞նչ է ա­նե­լու Թ­րամփն այս տա­րա­ծաշր­ջա­նում, ե­թե փակ­վի Ի­րա­նի թե­ման: Խո­շոր հաշ­վով, կա նաեւ պատ­մա­կան նա­խա­դե­պը, երբ 100 տա­րի ա­ռաջ ԱՄՆ նախա­գահ Վիլ­սո­նը վերց­րեց Հա­յաս­տա­նի ման­դա­տը, բայց շատ ա­րագ էլ ԱՄՆ–ն դրա­նից հրա­ժար­վեց, դրա­նով ֆիք­սե­լով, որ այս հատ­վա­ծում ա­ռանձ­նա­կի շա­հեր չի տես­նում: Այս պա­հին քա­ղա­քա­կան շա­հը կա` Ի­րա­նի թե­ման: Բայց ի՞նչ է լի­նե­լու այդ թե­ման փակ­վե­լուց հե­տո, ա­ռա­վել եւս, ե­թե փակ­վի նաեւ ուկ­րաի­նա­կան թե­ման: Իսկ Ռու­սաս­տանն ու Ի­րա­նը մնա­լու են տա­րա­ծաշր­ջա­նում. այ­լընտ­րանքն այդ երկր­նե­րի ոչն­չա­ցումն է, ո­րը քիչ հա­վա­նա­կան տար­բե­րակն է: Ու ե՞րբ այս ա­մե­նը տե­ղի կու­նե­նա, մեկ տա­րո՞ց, թե՞ մեկ­–եր­կու ամ­սից... Հ­նա­րա­վոր հե­ռան­կար­նե­րը, ի­հար­կե, պետք է որ Նի­կո­լին մտա­ծե­լու հար­ցեր տան:

Ա­մեն դեպ­քում, պա­տա­հա­կան չէ, որ Վեն­սին ըն­դու­նե­լով եւ այ­ցը քա­րոզ­չա­կան մի­ջո­ցառ­ման վե­րա­ծե­լով, Նի­կո­լը շա­րու­նա­կում է ճա­ռե­րը Ռու­սաս­տա­նի եւ Ի­րա­նի հետ բա­րե­կա­մութ­յան մա­սին: Ա­սենք, նի­կո­լա­կան դես­պան Գուր­գեն Ար­սեն­յա­նը ճոխ ճա­ռեր հնչեց­րեց հայ–­ռու­սա­կան ռազ­մա­տեխ­նի­կա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յան մա­սին, թե այն ու­նի մի շարք պատ­մա­կան եւ­ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան նա­խադր­յալ­ներ: Թե­րեւս ակ­նարկն այն էր, որ ու­շադ­րութ­յուն չդարձ­նեք ԱՄՆ­–ի այն մի քա­նի ա­նօ­դա­չու­նե­րի վրա, ո­րոնք Հա­յաս­տա­նը գնում է։ Իր հեր­թին Վա­հագն Խա­չա­տուր­յա­նը, Վեն­սի այ­ցին զու­գա­հեռ, ըն­դու­նեց Հա­յաս­տա­նում Ի­րա­նի Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տութ­յան ար­տա­կարգ եւ լիա­զոր դես­պան Խա­լիլ Շիր­ղո­լա­մին: Թեեւ հաս­կա­նա­լի է նաեւ, որ ինչ­պես Ի­րա­նում, այն­պես էլ Ռու­սաս­տա­նում վա­ղուց է, որ Նի­կո­լի եր­դում­նե­րին առն­վազն չեն հա­վա­տում: Ըստ այդմ, Ի­րա­նի դես­պա­նը թեեւ հայ­տա­րա­րե­լով, թե` «Հա­յաս­տա­նի ղե­կա­վա­րութ­յունն ա­սել է՝ թույլ չեն տա Ի­րա­նի դեմ ինչ-որ քայ­լեր ձեռ­նարկ­վեն», բայց նաեւ ցույց տա­լով, որ դրա հա­մար ե­րաշ­խիք­ներ են պա­հանջ­վում: Ու նման ե­րաշ­խիք կա­րող են հա­մա­րել հա­մա­պար­փակ ռազ­մա­վա­րա­կան փաս­տա­թուղ­թը, ո­րը դես­պա­նը հույս ու­նի, որ կստո­րագր­վի Նի­կո­լի` Թեհ­րան կա­տա­րե­լիք այ­ցի ժա­մա­նակ:

Ինչ վե­րա­բե­րում է Մոսկ­վա­յին, ա­պա Կ­րեմ­լը, ինչ­պես հայ­տա­րա­րեց ՌԴ նա­խա­գա­հի խոս­նակ Պես­կո­վը, ակն­կա­լում է շա­րու­նա­կել հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նը Եր­եւա­նի հետ ին­տեգ­րա­ցիոն նա­խագ­ծե­րի շուրջ, մաս­նա­վո­րա­պես՝ Եվ­րա­սիա­կան տնտե­սա­կան միութ­յան (ԵԱՏՄ) շրջա­նակ­նե­րում: «Մեզ Հա­յաս­տա­նի հետ միա­վո­րում են ին­տեգ­րա­ցիոն նա­խագ­ծե­րը։ Դժ­վար թե որ­եւէ մե­կը վի­ճար­կի ԵԱՏՄ-ի դերն այս երկ­րի տնտե­սա­կան զար­գաց­ման բարձր տեմ­պե­րի պահ­պան­ման գոր­ծում. դրա դերն ակն­հայտ է։ Եվ մենք հույս ու­նենք, որ մեր հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նը կշա­րու­նակ­վի»,- ա­սել է Պես­կո­վը: Այ­սինքն, Պես­կովն ի ցույց է դնում, որ Մոսկ­վա­յում դեռ փոր­ձում են շատ տագ­նա­պա­լից նշան­ներ չտես­նել ԱՄՆ փոխ­նա­խա­գա­հի ըն­դա­մե­նը մեկ այ­ցի եւ ինչ­–որ խոս­տում­նե­րի տակ: Թեեւ մյուս կող­մից էլ Կ­րեմ­լից հե­ռու չկանգ­նած աղբ­յուր­նե­րը հի­շեց­նում են ժա­մա­նա­կին ԱՄՆ նա­խա­գահ Բու­շի Վ­րաս­տան այ­ցի եւ դրա ժա­մա­նակ տրված «հա­վի­տե­նա­կան բա­րե­կա­մութ­յան եւ օգ­նութ­յան» մա­սին խոս­տում­նե­րը: Նաեւ հի­շեց­նե­լով Սա­հա­կաշ­վի­լու ա­պա­գան` այդ ա­մե­նը հա­մե­մա­տութ­յան մեջ դնե­լով Վեն­սի այ­ցի, ճոխ խոս­տում­նե­րի եւ Նի­կո­լի` մին­չեւ ա­կանջ­ները հաս­նող ժպիտ­նե­րի հետ: Եվ այդ հի­շե­ցում­նե­րը, ի­հար­կե, հենց այն­պես, սե­փա­կան նա­խա­ձեռ­նութ­յուն­ներ չես հա­մա­րի:

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Այս­պի­սով, բո­լորն էլ հաս­կա­նում են, թե ի­րա­կա­նում ինչ տե­ղի ու­նե­ցավ, ինչ շա­հեր են պտտվում տա­րա­ծաշր­ջա­նում եւ նման բա­ներ: Մ­յուս կող­մից, կա­րե­լի է նաեւ այս ա­մե­նի խոր­քում տես­նել, որ դեռ գոր­ծում է պաու­զա­յի ռե­ժի­մը, մինչ կսկսվեն կոնկ­րետ գոր­ծո­ղութ­յու­ններ: Ու դա իր տրա­մա­բա­նութ­յունն ու­նի: Այ­սինքն, խնդիրն այն է, թե վեր­ջա­պես ի՞նչ է ո­րո­շե­լու Թ­րամփն Ի­րա­նի հետ կապ­ված: Հաս­կա­նում են նաեւ, որ ի­րա­նա­կան թե­ման էլ, իր հեր­թին, Թ­րամ­փի հա­մար վերջ­նան­պա­տակ չէ. սա Չի­նաս­տա­նի ուղ­ղութ­յամբ օ­պե­րա­ցիա­յի մասն է, կա­րե­ւոր, բայց նաեւ` է­պի­զո­դիկ: Կարճ ա­սած, որ Թ­րամ­փը պետք է հնա­րա­վո­րինս ա­րագ լու­ծում­ներ գտնի Չի­նաս­տա­նի հար­ցում` լի­նի դա պա­տե­րազ­մի, թե` խա­ղա­ղութ­յան տես­քով: Իսկ դա նշա­նա­կում է, որ էլ ա­վե­լի ա­րագ պետք է լու­ծում­ներ գտնի նաեւ Ի­րա­նի հար­ցում:

­Կարճ ա­սած, մեր տա­րա­ծաշր­ջա­նի ներ­կա խա­ռը ֆո­նը հա­զիվ թե եր­կար պահ­պան­վի: Ու հե­տո... Շատ փոր­ձա­գետ­ներ ա­վե­լի հակ­ված են նրան, որ այդ լու­ծում­նե­րից հե­տո, ան­կախ ինչ տես­քով դրանք կլի­նեն, Թ­րամ­փի հա­մար այս ուղ­ղութ­յամբ հե­տաքրք­րութ­յու­նը գրե­թե կզրո­յա­նա: Իսկ Ռու­սաս­տանն ու Ի­րա­նը, հի­շեց­նենք, ոչ մի տեղ էլ չեն ան­հե­տա­նա­լու:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում