Նվիրվում է ֆուտբոլի լեգենդին՝ Նիկիտա Սիմոնյանին

Սպորտ

Հունվարի վերջին Մոսկվայում տեղի ունեցավ «Արարատ-73»-ի մասին «Ոսկե դուբլ» գեղարվեստական ​​ֆիլմի պրեմիերան

 

Ֆիլմը հաջողությամբ թողարկվեց և շատ ջերմ ընդունվեց ռուս հեռուստադիտողների կողմից։ Փետրվարին կինոնկարը կհայտնվի Հայաստանի կինոթատրոններում։ Համոզված եմ, որ հայրենիքում էլ այն մեծ հաջողություն կունենա։

 

Եզակի պատմություն է այն մասին, թե ինչպես հեռավոր 1973 թվականին ֆուտբոլի հայկական «Արարատ» թիմը լարված, դրամատիկ պայքարում հաղթեց Խորհրդային Միության գավաթի խաղարկությունում և առաջնությունում՝ կատարելով «ոսկե դուբլ» և դրանով իսկ մտավ խորհրդային ֆուտբոլի պատմության մեջ։ Այս ֆիլմը կհիշեցնի, թե որքան դժվար էին տրվում հաղթանակները Հայաստանի հավաքականին, որի դեմ կանգնած էր Կիևի «Դինամոն»՝ ուկրաինական ևս չորս թիմերի հետ, ինչպես նաև խորհրդային ֆուտբոլի այնպիսի հսկաներ, ինչպիսիք են Մոսկվայի «Սպարտակը», ԲԿՄԱ-ն, Թբիլիսիի «Դինամոն», Տաշքենդի «Պախտակորը», Մինսկի «Դինամոն», Լենինգրադի «Զենիթը», Ալմա-Աթայի «Կայրաթը» և այլ թիմեր:

 

Ֆիլմը պատմում է կամքի, նպատակասլացության ու համառության մասին, որոնք թիմը դրսևորեց ականավոր մարզիչ Նիկիտա Պողոսի Սիմոնյանի ղեկավարությամբ։

 

Ֆիլմը շատ հաճելի տպավորություն է թողնում, խորհելու բան կա, իսկ գլխավորը՝ հպարտություն ես զգում այն բարձր պրոֆեսիոնալիզմի, համախմբվածության ու բնավորության համար, որով համակված է հայկական թիմը։ Այն, ինչը աղետալիորեն շատ է պակասում այսօր։

 

Նկարահանող խումբը՝ տաղանդավոր պրոդյուսեր Վալերի Սահարյանի ղեկավարությամբ, կարողացավ ճշգրիտ բացահայտել հաջողության գործոնները և փոխանցել Հայաստանի Սոցիալիստական ​​Հանրապետությունում անցած հարյուրամյակի 70-ական թվականների մթնոլորտը, ցույց տալ, թե որքան կարևոր էր այս հաղթանակը հայերի համար և ինչ հպարտություն առաջացրեց բոլորի մեջ՝ անկախ նրանից՝ ֆուտբոլասեր էին, թե ոչ։ Թվում էր, թե ամբողջ աշխարհի հայերը համախմբվել էին «Արարատ» թիմի շուրջը և հպարտություն էին զգում այս մեծ հաղթանակի համար: Դրանք իսկապես երջանիկ ժամանակներ էին մեր ժողովրդի համար:

 

Անցել է ավելի քան հիսուն տարի, բայց ֆուտբոլասերները մինչև հիմա հիշում են այդ նշանավոր հաղթանակները։ Հատկապես ԽՍՀՄ գավաթի եզրափակչում, երբ խաղի ավարտից ընդամենը մեկ րոպե առաջ առջևում էր Կիևի «Դինամոն»՝ 1:0 հաշվով։ Սակայն վերջին րոպեին Լևոն Իշտոյանը հավասարեցրեց հաշիվը, իսկ լրացուցիչ ժամանակում դարձյալ նա խփեց վճռորոշ հաղթական գոլը, որը պատմության մեջ առաջին անգամ երևանյան թիմին բերեց Խորհրդային Միության գավաթը։ Այդ գիշեր ոչ ոք չքնեց. բոլոր հայերը դուրս էին եկել փողոցները՝ նշելու հաղթանակը։ Եվ ոչ միայն հանրապետությունում ապրողները, տոնը նշում էր ամբողջ ազգը։

 

Ֆիլմի ստեղծողներն ի սկզբանե ծրագրել էին ֆիլմը նվիրել լեգենդար անհատականության՝ մեծագույն ֆուտբոլիստ և ականավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանի ծննդյան հոբելյանական 100-ամյակին։ Նիկիտա Պավլովիչն անմիջական մասնակցություն ուներ ֆիլմի ստեղծմանը, անհամբեր սպասում էր պրեմիերային, սակայն, ցավոք, ճակատագիրն այլ կերպ տնօրինեց. նա մահացավ ֆիլմի թողարկումից երկու ամիս առաջ։

Իհարկե, ֆիլմը սկսվում է «Նվիրվում է ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանին» ենթագրով:

 

Պրեմիերայի համար Երևանից հատուկ Մոսկվա թռան «Արարատ-73»-ի խաղացողները՝ Էդուարդ Մարկարովը, Նորայր Մեսրոպյանը, Սերգեյ Բոնդարենկոն և Սամվել Պետրոսյանը, ինչպես նաև նշանավոր հայ մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը։ Դահլիճը դիմավորեց նրանց բուռն ծափահարություններով, հսկայական թվով լրատվամիջոցների ներկայացուցիչները, հայտնի արվեստագետները, մարզիկներն ու ֆուտբոլային աստղերը լեփ-լեցուն լցրել էին Արբատի «Օկտյաբր» («Октябрь») կինոթատրոնի դահլիճը։ Կինոնկարը ոչ մեկին անտարբեր չթողեց։

 

Ինձ համար շատ հաճելի էր լսել, թե ինչպես ջերմ ու սրտառուչ էին մարդիկ արտահայտվում այդ թիմի և զարմանահրաշ մարդու մասին, որը ոչ միայն մեծ հետք  թողեց ֆուտբոլում, այլև ցույց տվեց, թե ինչպես կարելի է սպորտում հասնել աննախադեպ բարձունքների՝ մարդկային բարձր որակների շնորհիվ: Նիկիտա Պավլովիչն իսկապես օրինակ էր բոլորիս համար, նա մեզ սովորեցրեց ազնվություն, արժանապատվություն, վեհանձնություն, նվիրվածություն և իսկական հայրենասիրություն։ Շատերի աչքերից ակամա առատ արցունքներ էին հոսում, երբ հիշում էին նրան այդ երեկո։ Նրան մինչև հիմա մեծարում ու հարգում է ողջ աշխարհը։

 

Մինչդեռ բուն Հայաստանում նախօրեին տեղի ունեցավ մի իրադարձություն, որի մասին չեմ կարող չգրել։ Անցած տարվա նոյեմբերի վերջին Նիկիտա Պավլովիչ Սիմոնյանի հրաժեշտի արարողությանը ներկա էր Հայաստանի բարձրաստիճան մի պաշտոնյա, որը ի լուր ամենքի հայտարարեց, որ շուտով Երևանի փողոցներից մեկը կրելու է փառապանծ մարզիկի անունը։ Դեկտեմբերի վերջին Երևանի քաղաքապետարանը այս նպատակով անցկացրեց խորհրդակցություն, որին հրավիրված էին լեգենդար «Արարատ-73» թիմի խաղացողները, ինչպես նաև հանրահայտ մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը, որոնք շատ ջերմ պաշտպանեցին այս նախաձեռնությունը։ Բայց որքան  մեծ էր բոլորի զարմանքը, երբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը՝ ի դեմս Արմեն Նիկողոսյանի և Արմեն Մելիքբեկյանի, ոչ միայն հրաժարվեց մասնակցել այդ խորհրդակցությանը, այլև նամակ ուղարկեց, որում իր անհամաձայնությունն էր հայտնում Երևանի փողոցներից մեկը Նիկիտա Պավլովիչ Սիմոնյանի անունով կոչելու առաջարկին։ Ինչի հետևանքով այդպես էլ որոշում չընդունվեց։

 

Ինձ համար դժվար է մեկնաբանել հայկական ֆուտբոլի այսօրվա «ղեկավարների» այս վրդովիչ արարքը, որոնք հերթական անգամ ցույց տվեցին, որ ոչ մի ընդհանուր բան չունեն ոչ միայն ֆուտբոլի, այլև ազգային արժեքների հետ։

 

Իմ կողմից ես նախաձեռնությամբ հանդես եկա՝ Նիկիտա Պավլովիչի 100-ամյակի օրը՝ հոկտեմբերի 12-ին, անցկացնել լեգենդների հանդիպում՝ աշխարհի հավաքական – ԽՍՀՄ հավաքական: Հունվարի սկզբին ինձ հաջողվեց հանդիպել ֆուտբոլի շատ աստղերի հետ, որոնք արդեն տվել են իրենց համաձայնությունը՝ մասնակցելու Նիկիտա Սիմոնյանի հիշատակին նվիրված խաղին, նրանց թվում են՝ Ռոնալդոն, Կական, Ռիվալդոն, Կաֆուն, Տոտտին, Ստոիչկովը, Մալդինին, Ինյեստան, Պույոլը և ուրիշներ։ Ծրագրում ենք նաև հրավեր ուղարկել ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյին, նա ամեն տարի անձամբ շնորհավորում էր Նիկիտա Պավլովիչին ծննդյան օրվա առթիվ և անցյալ տարի խոստացավ մասնակցել նրա հարյուրամյակին։ Հուսով եմ՝ նախագահը կկատարի այս խոստումը։ Ինձ զարմացրեց, թե ինչ պատրաստակամությամբ ֆուտբոլի լեգենդները արձագանքեցին այս առաջարկին՝ լսելով Նիկիտա Սիմոնյան անունը: Ես համոզված եմ, որ սա կլինի ֆուտբոլի իսկական տոն և ֆուտբոլի լեգենդի արժանի մեծարում՝ նվիրված նրա ծննդյան 100-ամյակին։

 

Իհարկե, ամենից շատ կուզենայի այս միջոցառումն անցկացնել Հայաստանում, համոզված եմ, որ Նիկիտա Պավլովիչը, անշուշտ, ուրախ կլիներ դրա համար։ Նա մինչև իր վերջին օրերը հիշում էր, թե ինչպես 2002 թվականի ապրիլին Երևանի «Հրազդան» մարզադաշտում նշեցին իր 75-ամյակը։ Քառասուն հազարից ավելի հայրենակիցներ այդ օրը եկան մարզադաշտ՝ շնորհավորելու հոբելյարին և իսկական ֆուտբոլային տոն կազմակերպեցին։ Նիկիտա Պավլովիչն անկեղծորեն սիրում էր Հայաստանը և միշտ հպարտանում էր նրանով, որ կարողացավ ինչ-որ բան անել իր ժողովրդի համար՝ «Արարատ-73»-ի անունը ընդմիշտ գրելով հայկական ֆուտբոլի պատմության մեջ։

 

Հուսով եմ, որ այս տարվա հունիսին Հայաստանում իրավիճակն արմատապես կփոխվի, իշխանության կգան մարդիկ, որոնք կհարգեն իրենց այն հերոսների անունները, որոնք հռչակ են բերել մեր ազգին ամբողջ աշխարհում։ Նիկիտա Պավլովիչ Սիմոնյանի ծննդյան 100-ամյակի առթիվ բոլոր տոնական միջոցառումները ուրախությամբ կտեղափոխեմ Երևան, և մենք միասին կնշենք այս նշանակալի իրադարձությունը։

 

Արթուր Սողոմոնյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում