Լիմանի անկմանը մնացել է շատ կարճ ժամանակ (Քարտեզ)
ՄիջազգայինԵղանակային պայմանների ի փոքր բարելավման պես, վերախմբավորված ռուսական ուժեր կտրուկ ակտիվացել են Լիմանի ճակատում:
Այս առանցքային նշանակության քաղաքի արեւելքը եւ հարավը ռուսների ձեռքին է: Ներկա պահին հարձակումը զարգանում է Լիմանի հյուսիսում եւ հյուսիս-արեւելքում որտեղ ուկրաինական ուժերը համառորեն պաշտպանում են Դրոբիշեւո բնակավայրը, որի անկումն անխուսափելի կդարձնի Լիմանի շրջապատումը:
Ներկա պահին ռուսները հարձակման ուղղությունն ընդլայնելով, Դրոբիշեւոն գրոհում են նաեւ արեւելքից` փորձելով դուրս գալ բնակավայրի հարավային թեւ` Լիմանի հյուսիս: Հաջողության դեպքում Դրոբիշեւոնյի նշանակությունը, որպես Լիմանի պաշտպանության հանգույց, գործնականում կվերանա, եւ ուկրաինական կողմի համար այն համառորեն պաշտպանելը կդառնա անիմաստ:
Մի խոսքով նման է, որ Լիմանի անկմանը մնացել է շատ կարճ ժամանակ: Իսկ այդ դեպքում ռուսները հնարավորություն են ստանալու դուրս գալ Սլավյանսկի հյուսիսային գոտի:

