Մերկելին կարող են առաջադրվել նախագահի պաշտոնին
ՄիջազգայինՄերկելին կարող են առաջադրվել նախագահի պաշտոնին:
Ըստ Bild-ի՝ Մերցի շրջապատն այդ հեռանկարից խիստ մտահոգված է: Կանաչները պլանավորում են առաջադրել նախկին կանցլերի թեկնածությունը, քանի որ նա դեռևս բարձր է գնահատվում կուսակցության կողմնակիցների կողմից:
Առաջադրվելու դեպքում Մերկելի հաղթանակի շանսերը շատ բարձր են գնահատվում: Իսկ նախագահ դառնալու դեպքում Մերկելը, շնորհիվ իր հսկայական փորձի եւ հեղինակության, կարող է լիովին ստվերում թողնել Մերցին: Առավել եւս, երբ կանցլերն ունի ծայրահեղ ցածր վարկանիծ: Ու հենց այդ հեռանկարն է, որ Մերցի թիմին հասցնում է նյարդային խանգարման:

