Քաղաքական իշխանությունը անցողիկ է, իսկ ճշմարտությունը՝ մշտնջենական. Իսահակ վարդապետ Պողոսյան

Հասարակություն

Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանի հրապարակումը.

«Վարդանանց խորհուրդը

Պատմական որոշ իրադարձություններ, իրենց հատուկ խորությամբ, դուրս են գալիս զուտ քաղաքական իրադարձությանց սահմաններից՝ հավակնելով դառնալ աստվածային հայտնություն։ Վարդանանց դրվագը այդպիսի մի դրվագ է։ Այն մեզ դեմ հանդիման կանգնեցնում է ոչ միայն անցյալում տեղի ունեցած մի ճակատամարտի, այլև՝ ճշմարտության առաջ. խղճի ազատությամբ և նահատակության լռությամբ։

Քրիստոնեական հավատքը երբեք չի եղել սոսկ մշակութային պատկանելիություն կամ ազգային ինքնության արտաքին երիզ։ Այն հանդիպում է մարդու ներքին կենտրոնին՝ խղճին, որտեղ մարդը դեմ առ դեմ հանդիպում է Աստծուն։ Երբ այդ կենտրոնը պահանջում է հավատուրացություն, հարցը դառնում է ոչ թե քաղաքական նպատակահարմարության, այլ՝ ճշմարտության մասին։ Վարդանանց ընտրությունը հենց այս նպատակակետում է՝ նրանք պաշտպանեցին ոչ միայն ավանդույթը, այլև՝ ճշմարտությունը. այն է՝ մարդը չի կարող ծառայել այն իշխանությանը, որը հավակնում է տնօրինել նրա հավատքը։ Այստեղ բացահայտվում է նաև իշխանության սահմանը։ Քաղաքական իշխանությունը, որքան էլ անհրաժեշտ է հասարակական կարգի համար, չի կարող դառնալ խղճի ինքնավարը։ Երբ այն փորձում է ներխուժել այն տարածք, որն ըստ էության պատկանում է Աստծուն, ծագում է վկայության անհրաժեշտություն։ Նահատակությունը դառնում է ոչ թե բռնության պատասխան կամ դրսևորում, այլ՝ ճշմարտության հաստատագրում, սիրո և անգամ մահվան միջոցով։ Այդպիսով՝ պատմական մակարդակում Վարդանանց «պարտությունը» հավիտենական հորիզոնում վերածվում է հաղթանակի։ Պարզ պատճառով, որովհետև ճշմարտությունը ռազմական արդյունքով չի չափվում։

Նույն տրամաբանությունն է նաև Խաչի խորհրդի մեջ։ Քրիստոսի «պարտությունը» Գողգոթայում աշխարհիկ չափորոշիչներով վախճան էր, սակայն հենց այդ կատարածին բացահայտվեց Աստծու հաղթանակը։ Վարդանանց վկայությունը որոշ առումով մասնակցություն էր այդ նույն խորհրդին․ նրանք ընդունեցին, որ ճշմարտությունը չի կարող պահպանվել սակարկությամբ, բայց միայն հավատարմությամբ, ինչպես որ մեկնաբանում է Եղիշե պատմիչը։ Ըստ այդմ, պատերազմը ոչ թե աշխարհիկ գերիշխանության, այլ «հավատի և հայրենիքի» պաշտպանության համար էր։ Որտեղ «հայրենիքը» չի սահմանափակվում միայն տարածքով․ այն վերացարկվում է հանձնառության և ուխտի, որտեղ ժողովուրդը կոչված է ապրել աստվածային ճշմարտության մեջ։

Այսպիսով՝ Վարդանանց ձեռքբերումը չի սահմանափակվում գեթ կրոնական ինքնության պահպանմամբ։ Այն ցուցանում է, որ ազգի իրական նախադրյալն ու հենարանը ոչ թե ուժն է, այլ՝ ճշմարտության հանդեպ հավատարմությունը։ Երբ ժողովուրդը հավատարիմ է մնում այն լույսին, որն ստացել է Ավետարանից, նա չի կորցնում իր ինքնությունը, անգամ եթե կորցնում է կյանքը։

Հետևապես, Վարդանանց խորհուրդը մեզ հիշեցնում է մի պարզ, բայց և խորին ճշմարտություն․ քաղաքական իշխանությունը անցողիկ է, իսկ ճշմարտությունը՝ մշտնջենական։ Եվ այնտեղ, որտեղ մարդը ընտրում է ճշմարտությունը՝ նույնիսկ կյանքի գնով, իրականությունը դառնում է վկայություն և փրկության պատմություն»։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում