Ֆրանսիական հայտնի PopFoot վիճակագրական հարթակ ներկայացրել է 2009 թվականից ի վեր Գերմանիայի Բունդեսլիգայում հանդես եկած այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք ունեն «Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ» (Man of the Match) մրցանակը նվաճելու ամենաբարձր տոկոսային ցուցանիշը՝ անցկացրած խաղերի հարաբերակցությամբ։ Լավագույն տասնյակում է հայտնվել նաև Հենրիխ Մխիթարյանը։ Դորտմունդի «Բորուսիայում» ցուցադրած փայլուն խաղի շնորհիվ հայ կիսապաշտպանը զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը։ Գերմանիայում անցկացրած 90 խաղում Մխիթարյանը 17 անգամ ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, ինչը կազմում է ընդհանուր հանդիպումների 18,9 տոկոսը։
Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.


