Մոտեցել ենք մի սահմանի, որից անդին ընտրություն պետք է կատարես՝ կա՛մ ԵՄ, կա՛մ ԵԱՏՄ. Հակոբյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ը զրուցել է պատմաբան, քաղաքագետ, ռազմական փորձագետ ՄՀԵՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ՝ անդրադառնալով ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցի, դրա արդյունքների եւ հետեւանքների մասին:

Պարոն Հակոբյան, եթե ընդհանրացնենք Վենսի այցը, ապա ինչպե՞ս այն կմեկնաբանեք: Ի՞նչ տվեց դա մեզ:

— Ընդհանուր առմամբ, քանի որ ի դեմս Վենսի՝ գուրծ ունենք աշխարհի առաջին պետության հետ, բնականաբար, նրա այցը հնարավորությունների դուռ է բացում, սակայն դրան զուգահեռ հնարավորություն է ստեղծում ստանալ աշխարհի մյուս ուժեղների նախանձը եւ հարվածները: Կարծում եմ, որ սա ինչ-որ գործընթացի սկիզբ է: Այս պահին մենք կոնկրետ որեւէ բան չունենք, սակայն սա կարող ենք դիտարկել՝ որպես TRIPP-ի շարունակություն: Չմոռանանք, որ փետրվարի 19-ին Նիկոլ Փաշինյանը մեկնում է Վաշինգտոն: Սա դիտարկվում է ԱՄՆ-ի դիրքերի ուժեղացման համատեքստում՝ Հարավային Կովկասում: Թե հիմա դա ռուսական կողմից ինչ հակաազդեցություն կունենա, ասել չեմ կարող, սակայն անկասկած ռուսական կողմից խանդ կա:

Կարծես թե, Հայաստանը հակված չէ հարաբերություններն էլ ավելի վատացնել Ռուսաստանի հետ: Համենայնդեպս, Նիկոլ Փաշինյանը Հանրայինի եթերում ասաց, որ «Ռուսաստանի շահերին վնասելը չի լինելու մեր օրակարգում, որեւէ մեկը մեզ չի կարողանալու ներքաշել ՌԴ-ի դեմ գործելու տրամաբանության մեջ»:

— Ես հակված չեմ հավատալու այդ «անկեղծությանը»՝ տեսնելով այն հակառուսական ներքին քարոզը, որը իշխող ուժի կողմից ընթանում է ու գրեթե չի թաքցվում առաջին դեմքերի կողմից: Օրինակ, Ալեն Սիմոնյանի կողմից իրականացվող այդ հակառուսական հարձակումները եւ նաեւ ոչ պաշտոնական հաճախակի շփումներում այդ որոշակի իշխանական գաղափարախոսների հետ, զգացվում է, որ կա հստակ հակառուսական ուղվածություն: Իշխանությունը փորձում է պահել որոշակի ալիբի, այսինքն՝ ամեն բան իբրեւ թե լավ է: Վարչապետն էլ իր վերջին հարցազրույցում հայտարարություն արեց այդ ուղղությամբ, բայց իմ կարծիքով՝ դա մեծ հաշվով, ոչ մեկին չի խաբի, քանի որ ակնհայտ է՝ մոտեցել ենք մի սահմանի, որից անդին, եթե քայլ արեցիր, ապա ընտրություն պետք է կատարես: Չես կարող ե՛ւ Եվրամիություն գնալ,ե՛ւ լինել Եվրասիական տնտեսական միության անդամ:

Ուղղակի հիմա աշխարհում պրոցեսներն այնքան կուլմինացիայի վրա են, որ կարող է վաղը արթնանանք, տեսնենք, որ Իրանին հարվածել են կամ Ուկրաինայում պատերազմը ավարտված լինի եւ այլն: Իր հերթին կուլմինացիոն պրոցեսները զարգանում են նաեւ Հայաստանում: Հենց երեկ Սամվել Կարապետյանը հայտարարեց իր ուժի շատ հավակնոտ մասնակցության մասին: Այսինքն, այն ինչ Վենսի այցով պայմանավորված եւ հնարավոր է լինի, ապա դա կլինի ամիսներ անց: Իսկ մինչ այդ այնքան իրավիճակ կարող է փոխվել, որ ԱՄՆ փոխնախագահի այցով պայմանավորված՝ պրոցեսները զարգանան այն կերպ, ինչ ենթադրվում է, կամ՝ ընդհանրապես մոռացվի: Օրինակ, ԱՄՆ-ի քաղաքական գործիչ Նենսի Փելոսի այցը եղավ Հայաստան. ի՞նչ եղավ դրանից հետո: Այդ այցից ուղիղ մեկ տարի անց սկսվեց Արցախի հայաթափման գործընթացը՝ ի դեմս բլոկադայի: Իսկ դրանից հետո եւս մեկ տարի անց գրեթե վերջնական հայաթափում տեղի ունեցավ: Եվ ո՞վ է հիշում այսօր Փելոսիի այցը: Հիմա վստա՞հ եք, որ 3-4 տարի հետո, Վենսի այցը կհիշվի եւ եթե անգամ հիշվի էլ, ապա կարող է հիշվել ինչպես Փելոսիի այցը: Ես վստահ չեմ, դրա համար, սա երկար պրոցեսի հերթական քայլն էր, որ դրեցին եւ անցան առաջ, բայց հետո ինչ կլինի, արդեն մեծ հարց է:

Իրանի եւ Ուկրաինայի խնդիրը, որ կարգավորվի, հնարավոր է` աշխարհը նոր բաժանման նման մի բան լինի, մոտավորապես՝ Յալթայի կոնֆերանսի նման, բայց ավելի ոչ պաշտոնական: Ու եթե այս պահին, պայմանական ասած, Խորհրդային տարածքը թողեցին Ռուսաստանին: Թրամփը, որը դժվարությամբ է հիշում Հայաստանի ու Ադրբեջանի անունները, հնարավոր է, որ անգամ չհիշի էլ մեր մասին, ինչպես ասենք՝ Հայաստանի առաջնորդը չի կարող միանգամից տարբերել Մոզանբիկն ու Զիմբաբվեն: Այ նմանատիպ կարող է լինել Թարմփի համար Հայաստանն ու Ադրբեջանը: Դա մեզ համար է կենաց-մահու հարց՝ հինգհազարամյա ազգ, Գանձասար, Դադիվանք...Իրենց համարլրիվ այլ հարթության վրա է այս ամենը:

Երբ այդ իշխանության բարձր գագաթին 8 միլիարդ մարդկանցից ամենաուժեղն են եւ երբ 200 պետությունից առաջին պետության ղեկավարն են, մարդկանց մտածողությունը փոխվում է, մասշտաբները մեծանում են, դու իրենց համար լինում ես մանրուք, ինչպես ասենք, ինչ-որ մի մեծահարուստի համար սովորական բանվորը: Մենք ասում ենք՝ Հայաստան, Հայկ, Բել, Տիգրան Մեծ եւ այլն, իսկ իրենք ասում են՝ հա ի՞նչ, հիմա Արցախը հայաթափվել է, ինձ ի՞նչ: Այսպիսին է մոտեցումը:

Հիմա իշխանությունները փորձեցին Վենսի այցը մեծ քարոզի վերածել, սակայն այդ քարոզը ընդունենք մեկ օր, երեք օր, սակայն այսօր արդեն գտնվում ենք մի իրականության մեջ, որի ելքը կորոշվի Ուկրաինայում եւ Իրանում:

Տեսեք, Իսրայելի վարչապետը գնաց Վաշինգտոն եւ բանակցեցին, բնականաբար, Իրանի խնդրի շուրջ, որից հետո Թրամփն ասաց, որ դեռեւս բանակցական փուլը չի ավարտվել: Մենք չգիտենք, դա ճիշտ թե սխալ է կամ գուցե արդեն որոշվել է հարվածել, ուղղակի դիվանագիտական քողածածկ են դնում:

Ընդհանուր առմամբ լավ է, որ Վենսը ժամանեց, բայց ես այն ո՛չ կգերագնահատեմ, ո՛չ էլ կթերագնահատեմ: Բայց, անկեղծ ասած, մի քիչ թերհավատ եմ ե՛ւ Ատոմակայանի, ե՛ւ մնացած հարցերում:

Վենսն իր թվիթերյան էջից ջնջեց Հայոց ցեղասպանության մասին գրառումը, իսկ լրագրողների հետ զրույցում Ծիծեռնակաբերդ այցը մեկնաբանեց, որպես շատ ցավալի դեպքերի զոհերին հարգանքի տուրք՝ հայերի խնդրանքով: Ինչո՞վ սա կբացատրեք:

— Այս առումով մի քանի տեսակետներ կան: Բնական է, ընդդիմությունն ասում է, որ մեր իշխանություններն են առաջարկել կամ խնդրել, որ հանի այդ ձեւակերպումը: Չգիտեմ, դա որքանով է ճիշտ, սակայն բացառել էլ, ցավոք, չեմ կարող: Սակայն եկեք հանուն արդարության ասենք, որ եթե Բայդենը եւ դեմոկրատները հստակորեն ճանաչել են ցեղասպանությունը հենց այդ տերմինով, ապա Թրամփն իր պաշտոնական խոսքում տրադիցիոն օգտագործում է ինչ-որ «ողբերգություն», «վատ բան» եւ այլն ձեւակերպումները:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում