Նիկոլը շարունակում է դատաիրավական համակարգի պաշտոնյաներին հանցակից դարձնել. Մաս 2-րդ

Տեսաֆիլմեր

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանն անցյալ ամիս Հայաստանի Սահմանադրության եւ օրենսդրության խախտմամբ, անտեսելով նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ձեւավորված նախադեպային իրավունքը, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Գեւորգ Դանիելյանի ներկայացրած հիմնավորումները, որոնք մեջբերել էինք նախորդիվ, ապօրինաբար կայացրել է դատական ակտ (որոշում), որով բավարարելով Սարոյանի հայցադիմումին կից ներկայացված հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը, Մայր Աթոռին պարտավորեցրել է չխոչընդոտել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում Գեւորգ Սարոյանի գործունեությանը:

Ի՞նչ է սա, եթե ոչ ակնհայտ անարդար դատական ակտի կայացմամբ (Հայաստանի քրեական օրենսգրքի 482-րդ հոդված), Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներքին գործերին հանցավոր միջամտության օրինակ: Վստահ եմ, որ եթե ոչ այժմ, ապա Հայաստանը ներքին թշնամիներից ազատագրելուց հետո դատավորի արարքի, նրա կայացրած որոշման համապատասխան իրավական գնահատականը կտրվի:

Լիովին բավարար հիմքերն ունեմ այն ողջամիտ կասկածն ունենալու, արտահայտելու համար, որ 2018 թվականից Հայաստանի իշխանությունը զավթած, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող, Հայաստանի դատական իշխանությունն ուզուրպացրած Նիկոլ հայադավի ու նրա հանցավոր վարչակարգի օրոք եւ Հայաստանը խորապես ախտահարած քաղաքական ու համակարգային կոռուպցիայի պայմաններում իրականացվել է, այսպես կոչված, «հեռախոսային արդարադատություն»:

Ինչպես պարզվեց հետագայում, այս ամենը, սակայն, դեռ սկիզբն էր...

Եկեղեցու ներքին գործերին Հայաստանի հայադավ իշխանությունների հերթական ապօրինի, հանցավոր միջամտությունը հունվարի 31-ի իր հայտարարությամբ խստորեն դատապարտել է նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:

«Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության եւ օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին, որով քրեական վարույթ է նախաձեռնվել եւ քրեական հետապնդում է հարուցվել Գերագույն Հոգեւոր Խորհրդի հոգեւորական անդամների նկատմամբ՝ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով:

Հունվարի 31-ին Գերագույն Հոգեւոր Խորհրդի հոգեւորական անդամներին ծանուցագրեր են հղել եւ պահանջել որպես մեղադրյալ ներկայանալ Քննչական կոմիտե, ինչը վերստին ակնհայտ վկայություն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ձեռնարկված արշավի եւ հոգեւորականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումների։

Քրեական հետապնդման շրջանակներում արգելափակվել է Գերագույն Հոգեւոր Խորհրդի եպիսկոպոս անդամների ելքը երկրից։ Այս դատապարտելի գործընթացը մեր պետության օրենքներով եւ միջազգային պայմանագրերով ամրագրված մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտում է, որի նպատակն է խաթարել Հայ Առաքելական Եկեղեցու բնականոն գործունեությունը, մասնավորաբար առաջիկայում Ավստրիայում գումարվելիք եպիսկոպոսական ժողովի աշխատանքները։

Մայր Աթոռը կոչ է անում Հայաստանի Հանրապետության իշխանությանը եւ իրավապահ համակարգին գործել բացառապես ՀՀ Սահմանադրության եւ օրենքի շրջանակներում, արդարության եւ ճշմարտության բարձրագույն սկզբունքներին հավատարմությամբ եւ հարգել Եկեղեցու ինքնավարության իրավունքը»,- նշված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարության մեջ:

Հայաստանի մի խումբ հեղինակավոր իրավաբան գիտնականներ հայտարարությամբ պնդում են, որ «եկեղեցու բարենորոգման» անվան տակ իրականացվող պետական գործողությունները հակասում են Սահմանադրությանը, միջազգային պայմանագրերին եւ ազգային օրենսդրությանը։ Նրանք նշել են, որ իշխանությունները գերազանցում են իրենց լիազորությունները՝ ապօրինի միջամտելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կյանքին եւ խախտելով խղճի ու կրոնի ազատությունը։ Հայտարարության մեջ շեշտված է, որ նման միջամտությունները դատապարտվել են նաեւ ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումներով եւ վտանգում են սահմանադրական կարգի հիմունքները։ Իրավաբանները քննադատել են հակաեկեղեցական օրենսդրական նախաձեռնությունների աճն ու պաշտոնական հարթակներից հնչող զրպարտիչ հայտարարությունները։ Նրանք իշխանություններին կոչ են արել հրաժարվել այս գործելաոճից՝ հանուն պետության, հասարակության եւ ազգային եկեղեցու համընդհանուր շահերի։

«Նիկոլ Փաշինյանի՝ Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կառավարմանն առնչվող հրապարակային հայտարարություններն ու գործողությունները ուղղակիորեն առաջացնում են պետական իշխանության օրինականության եւ սահմանների հարցը։

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավունք ունեն իրականացնելու միայն այն գործողությունները, որոնց համար ուղղակիորեն լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքով։ Այդ լիազորություններից դուրս ցանկացած գործողություն ապօրինի է։

Հայ Առաքելական Եկեղեցին ինքնավար կրոնական հաստատություն է, որը գործում է կանոնական իրավունքի եւ սեփական կանոնադրությունների հիման վրա։ Հայաստանի Սահմանադրությունն ու օրենքները գործադիր իշխանությանը չեն վերապահում եկեղեցական լեգիտիմությունը որոշելու, եկեղեցական որոշումները անվավեր ճանաչելու կամ եկեղեցական առաջնորդների լիազորությունները հաստատելու կամ մերժելու իրավունք։ Հետեւաբար, պետության ցանկացած միջամտություն եկեղեցու կառավարմանը դուրս է նրա իրավասություններից։

Երբ պետական պաշտոնյան հրապարակավ հայտարարում է եկեղեցական որոշումները առոչինչ կամ արտահայտվում է եկեղեցական ղեկավարության լեգիտիմության վերաբերյալ, նա գործում է առանց իրավական հիմքի՝ փաստացի կասեցնելով Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի գործողությունը։

ՀՀ քրեական օրենսգրքի 420-րդ հոդվածը սահմանադրական կարգի տապալում է համարում նաեւ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նորմի գործողության փաստացի դադարեցումը։

Այս հարցը հստակ դրսեւորվեց Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարության մեջ, որտեղ նա նշեց, որ Կտրիճ Ներսիսյանը Ամենայն Հայոց Կաթողիկոս չէ, նրա ընդունած որոշումները «արժեք չունեն եւ առոչինչ են», ինչպես նաեւ հաստատեց Տեր Գեւորգ եպիսկոպոս Սարոյանի՝ Մասյացոտնի թեմի առաջնորդի կարգավիճակը։

Կառավարության ղեկավարի կողմից արված նման հայտարարությունները հանդիսանում են պետական իշխանության իրականացման ձեւ եւ կարող են ունենալ իրավական ու վարչական հետեւանքներ։ Այդպիսով» խոսքը վերաբերում է Սահմանադրության ուղղակի խախտմանն ու գործողությունների, որոնք կարող են ընկնել քրեական օրենսդրության կարգավորման դաշտ»,- գրել է «301 Հայերեն»-ը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում:

Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, փաստաբան Ռուբեն Մելիքյանը, անդրադառնալով ՔԿ-ի հունվարի 29-ի հաղորդագրությանը, նշել է, որ, ըստ էության, քրեական հետապնդում է հարուցվել Վեհափառ Հայրապետի եւ Գերագույն հոգեւոր խորհրդի անդամների դեմ։

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում