Պահ, պահ, պահ` չէ մի չէ, մի լումա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ՀանգիստСДАЕМСУУУ
Ըստ ռազմական փորձագետների` «սպարապետ» Սուրոն գնդերեցներին բանակից հանեց, որ պարսիկների հետ մոտակա պատերազմում էլ «ղեւոնդներ» չլինեն, որ արխային հանձնվեն։
**
ԹԱՐՍ ԿԱՊՈՒՏ
(ԲԱՎԱՐԱՐՎԱԾ ԿԱՆԱՆՑ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ` ՍԵՔՍԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԲԱՑԵԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՆՈՐ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ)
Ըստ ՔՊ-ամերձ աղբյուրների` ՔՊ կանանց թեւը լսելով վերոնշյալ հայտարարությունը, որոշել է հայտարարողին «քուանշ» տալ։
**
ԿԱՅՍՐԻՆԸ` ԿԱՅՍՐԻՆ
(ՆԻԿՈԼԸ ՄԵԿ ԴՐԱՄ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Պահ, պահ, պահ` չէ մի չէ, մի լումա...
**
ԲՐՈՒՏՈՍՈՒԹՅՈՒՆ
(ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ (ՇԻՇ ԲՌՆՈՂԻ) ԵՎ ՆԻԿՈԼԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ ռազմական տեսաբանների, որ Հայկը մի նետով հաղթելու է ոսոխ Նիկոլին, դա պարզ է, բայց որ այս Հայկը, դա արդեն անակնկալ է։
**
ԻՄՈՒՆՈԴԵՖԻՑԻՏ
Ըստ ընտրական տեխնոլոգիաների մասնագետների` չնայած Վենսի եւ ադրբեջանաթուրքական աջակցությանը, Նիկոլն ընտրվելու համար պիտի նաեւ ամենօրյա ռեժիմով պոպոք ուտի։
**
ԻՆՉ ՑԱՆԵՍ, ԱՅՆ ԷԼ ԿՀՆՁԵՍ
Ըստ թեոլոգների` Նիկոլի եւ տիրադավների կողմից Մայր Աթոռի դեմ ծավալված բռնաճնշումների արդյունքում ակնկալվող խիյարը ոնց որ թե թարս է բուսնում։
**
ԿԵՆԱՑՆԵՐԸ ՔԱՂՑՐԱՆՈՒՄ ԵՆ
(ՊԵԿԻ-Ի ԿՈՂՄԻՑ` ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻ ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐՆ ԷԼ ԵՆ ԳՈՒՅՔԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, բացի թոշակառուների գույքի հայտարարագիր ներկայացնելուց, 2027 թվականից մահացածներն էլ հողի հարկ պիտի վճարեն, իսկ մեծ գերեզմաններում թաղվածները` նաեւ ճոխության հարկ։
**
ՁԵՎԱՎՈՐ ԸՆՏՐԱՐՇԱՎ
Ըստ քաղաքական վերլուծաբանների` Ռոբերտ Քոչարյանն ընտրության կգնա «Հին ձեւով» ձեւաչափով, Սամվել Կարապետյանը` «Մեր ձեւով», իսկ մնացած ընդդիմադիրներն էլ կգնան «վաբշե ուրիշ ձեւով»։
**
ԲԱՆԸ ՀԱՍԱՎ ԴԻՎԱՆԲԱՇՈՒՆ
(ԿԱԹՈՂԻԿՈՍԻ` «ԵԿԵՂԵՑԻՆ ԲՈԼՈՐԻ ՏՈՒՆՆ Է, ԲՈԼՈՐՈՎ ԵԿԵՔ ՊԱՇՏՊԱՆԵՆՔ ԱՅՆ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ «Մեր ձեւով» շարժման` Վեհափառը սկսում է` «Իմ տունը՝ ձեր տունն է» շարժումը։

