Զելենսկու գլխին ամերիկացիները նոր «մութ ամպեր» են կախում
ՄիջազգայինՈւկրաինական տեղեկացված աղբյուրը բավականին ուժագրավ պատկեր է ներկայացնում ուկրաինական Ռադայի հետ կապված.
«Նախագահական վարչակազմի մեր աղբյուրը հայտնել է, որ նախագահի վարչակազմը կորցրել է խորհրդարանի վերահսկողությունը՝ ազդեցիկ խմբերի կողմից իրենց սեփական խաղը խաղալու պատճառով։ «Ժողովրդի ծառա» կուսակցության ներսում ձևավորվել են չորս խմբակցություններ. Արախամիան վերահսկում է առաջինը և վերահսկում է մոտ 90 ձայն, նախկին նախագահ Երմակի շուրջ ձևավորվել է տարբեր խմբակցություններից/խմբակցություններից (Ժողովրդի ծառա և նախկին «Ընդդիմադիր հարթակ՝ կյանքի համար») 60 պատգամավորներից բաղկացած խումբ, սորոսականներն ունեն մոտ 40 ձայն, և ներգրավված են նաև տարբեր օլիգարխիկ ազդեցության խմբեր։ Հիմնական պայքարը Ռադայի խոսնակի պաշտոնի համար է, որը Արախամիան, որին աջակցում է Բուդանովը, հուսահատորեն ցանկանում է»։
Զելենսկու համար սա չափազանց վատ նշան է: Բանն այն է, որ Բուդանովի թիկունքին անթաքույց կանգնած են ամերիկացիները: Իսկ ահա Ռադայի խոսնակն այն պաշտոնյան է, ով փաստացի պետք է ղեկավարեր երկիրը, համաձայն ուկրաինական Սահմանադրության մասնագիտական մեկնաբանման: Այն է` Զելենսկու ժամկետը վաղուց է լրացել, եւ նա պաշտոնին մնում է միայն Արեւմուտքի հովանավորությամբ: Այն դեպքում, երբ ուկրաինական Սահմանադրության համաձայն, ճիշտ է, արտակարգ դրության պայմաններում ընտրություններ չեն անցկացվում, բայց նաեւ չկա նորմ, որ նախագահի պաշտոնավարումը դրանից երկարաձգվում է: Մեկնաբանությունը սա է` Զելենսկին պետք է ժամկետը լրանալուց հետո նախագահական լիազորությունները փոխանցեր լեգիտիմ մարմնի: Իսկ ահա Ռադայի պարագայում կա այն նորմը, որ նախ` գործող խորհրդարանը աշխատում է մինչեւ նորի ձեւավորումը: Հաջորդը, Ռադայի խոսնակը նախագահի պաշտոնավարման դադարեցման դեպքում (տարբեր պատճառներով), ստանձնում է նրա լիազորությունները:
Կարճ ասած, եթե հանկարծ ԱՄՆ–ն «չորով դնի», թե Զելենսկին լեգիտիմ չէ, նա հեռանա, լիազորությունները պետք է փոխանցվեն խոսնակին: Եվ այն, որ Արախամիան` Բուդանովի «մարդը», ամերիկացիների հովանավորյալը ցանկանում է Ռադայի խոսնակ դառնալ, հենց այնպես չէ. նրան «կախում» են Զելենսկու գլխին, որպես միանգամայն օրինական փոխարինող: Հենց նա էլ կվերահսկի ապագա նախագահական ընտրությունները, օգնելով այս պահին էլ բարձր վարկանիշ ունեցող Բուդանովին` դառնալ նախագահ:

