«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի վրա Վենսի այցը․ Մանրամասնում է քաղաքագետը

Հանդիպում

ԱՄՆ փոխնախագահի այցը Հայաստան ավարտվեց, ի՞նչ էական արդյունք տվեց այդ այցը Հայաստանին, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի հարցում փոխնախագահի  այցն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ քաղաքագետ Բենիամիան Պողոսյանը նկատում է․

- Գուշակություններով զբաղվել չեմ ցանկանում, բայց որքան ես եմ հասկանում Բաքվի ընկալումներից, կա գերիների երկու խումբ՝ ռազմաքաղաքական ղեկավարություն, որտեղ կա առանձնացված Ռուբեն Վարդանյան ու մնացած 7-ը, ու մնացյալ գերիները, Ադրբեջանի կողմից հաստատված 19 գերի, որից հանում ենք 8-ը, մնում է 11: Որքան ես եմ պատկերացնում, Ադրբեջանը դիտարկում է ինչ-որ բանի կամ ինչ-որ կողմի խնդրանքի դիմաց այդ 11 անձին ազատ արձակելու հնարավորությունը, կարող եմ ասել՝ մինչև այս տարվա հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններ: Բայց ռազմաքաղաքական ղեկավարության խմբի մասով Ադրբեջանն ունի այդ մարդկանց ազատ արձակելու զրո ցանկություն, ու տրամադրվածությունը այնպիսին է, որ այդ մարդիկ դեռ շատ երկար պետք է մնան Բաքվի բանտերում:  Հնարավո՞ր է փոխել Ադրբեջանի դիրքորոշումը այս մասով, մի փոքր բարդ է ասել, բայց ամեն բան կախված է նրանից, թե ո՛վ է պահանջողն ու ի՛նչ է առաջարկում դրա դիմաց, հետևաբար չենք կարող ասել, թե այստեղ կան դժվարություններ, բայց, իմ պատկերացմամբ, Ադրբեջանը դժվար թե հակված է այդ մարդկանց խնդիրը մոտ ապագայում լուծելու:

Իսկ ընդհանուր առմամբ Վենսի այցը ցույց տվեց, որ ԱՄՆ-ն շարունակում է հետաքրքրված լինել Հարավային Կովկասով, շեշտում եմ՝ Հարավային Կովկաս, որովհետև այցը միայն Հայաստան չէր, լինելու է նաև Ադրբեջանում: Սա կարևոր է, որովհետև առայժմ, գոնե 2025-ի օգոստոսի 8-ից հետո, ԱՄՆ-ի ներգրավվածությունը կամ ներկայացվածության շահագրգռվածությունը տարածաշրջանում կայունության գլխավոր գրավականներից մեկն է: 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան