Աշխատատեղերի թվաքանակը թղթի վրա են միայն աճել․ Տնտեսագետ
Հանդիպում 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծվել է 242 119 նոր աշխատատեղ։ Իսկ ի՞նչ են փաստում տնտեսական ցուցանիշները իրականում «Իրավունքի» հետ զրույցում մանրամասնեց տնտեսագետ Աղասի Թավադյանը․
-Իհարկե, աշխատատեղերի թվաքանակը թղթի վրա աճել , միջին աշխատավարձն էլ աճել, սակայն պետք է հասկանալ, որ միջին աշխատավարձը լիարժեք պատկերը չի ցույց տալիս, որտեղ, օրինակի համար, եթե ենթադրենք 2018 թ․-ին Հայաստանում առկա էր 5 ընտանիք, որոնք ստանում էին 1, 2, 3, 4 և 5-ը դրամ եւ միջին աշխատավարձը համեմատաբար գալիս էր 3 դրամ, ապա այժմ նույնը 5 ընտանիքը ստանում են 1, 2, 3, 4 և 10 դրամ, ըստ այդմ միջին աշխատավարձը բարձրացել է 4-ը դրամ։ Իրականությունն այն է, որ աշխատավարձային ֆոնդի այս պահին 80 %-ը ձևավորվում է մայրաքաղաք Երևանում, և հիմնականում աշխատավարձի աճերը ապահովել են բանկային ոլորտի և ՏՏ ոլորտները։ Օրինակի համար, եթե 2018 թ․-ին բանկային ոլորտում միջին աշխատավարձի 350000 դրամ է, այս պահին՝ 900000 դրամ է, այսինքն՝ գրեթե 1 միլիոնի է մոտ, սակայն բանկային աշխատողը չի կարող ակնկալել, որ այդ գումարն է ստանալու, որովհետև բանկային համակարգը, քանի որ գերշահույթներ են ստացել վերջին ընթացքում, կառավարիչներ իրենց վրա գրանցել են 5 միլիոն և ավել աշխատավարձը։ Ըստ այդմ, միջին աշխատավարձը այո, աճել է, միջին աշխատավարձը ընդհանուր Հայաստանի Հանրապետությունում աճել է, բայց հիմնականում ապահովված խավի համար։ Աղքատները նույն մակարդակի վրա են մնացել։

