Վաղ առավոտվանից սկսած Ուկրաինան նորից հզոր հարձակման է ենթարկվում (Տեսանյութ)
ՄիջազգայինՎաղ առավոտվանից սկսած Ուկրաինան նորից հզոր հարձակման է ենթարկվում: Մարզերի մեծ մասում հզոր պայթյուններ եւ խոշոր հրդեհներ են. հարվածներ են հասցվել էներգետիկ և արդյունաբերական օբյեկտներին։
Կիևու նորից թիրախավորվել են հիմնական էներգետիկ օբյեկտները` ՋԷԿ–4–ը, ՋԷԿ–5–ը, Դրանիցկայա ՋԷԿ–ը. նման է, որ ռուսները դրանց լիակատար ոչնչացման խնդիր են լուծում:
Օդեսայում գիշերվանից ի վեր հրդեհներ են բռնկվել։ Էներգետիկ օբյեկտներից բացի, հրդեհվում է նաև Շկոլնիի օդանավակայանը։ Քաղաքի որոշ հատվածներ մնում են առանց էլեկտրաէներգիայի։
Հարվածներ են հասցվել նաև Դնեպրոպետրովսկի Պրիդնեպրովսկի ջերմաէլեկտրակայանում, ինչպես նաև Խարկովի, Չեռնիգովի, Պոլտավայի և Սումիի մարզերի այլ էներգետիկ օբյեկտներում։
Ուկրաինական ռեսուրսները հայտնում են, որ այս պահին էլ հարձակումը շարունակվում է:

