«Ինտերը» նոր պայմանագիր կառաջարկի Մխիթարյանին
ՍպորտԻտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ, հաղորդում է Tuttosport-ը։ Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2027թ․ հունիս։
37-ամյա կիսապաշտպանի գործող պայմանագիրը կավարտվի այս տարվա հունիսի 30-ին։
Հենրիխ Մխիթարյանը 2022-ին է «Ռոմայից» տեղափոխվել «Ինտեր» ազատ գործակալի կարգավիճակում։
Ընթացիկ մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է 24 հանդիպման, խփել է 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

