Երրորդ աշխարհամարտի վտանգը դեռ միանգամայն ռեալ է

Վերլուծություն

Էպշ­տեյ­նի ֆայ­լե­րում, բա­ցի ման­կապղ­ծութ­յան, մար­դա­կե­րութ­յան (բա­ռա­ցի), սա­տա­նիզ­մի եւ նման բա­զում այլ այ­լան­դա­կութ­յուն­նե­րի, քիչ չեն նաեւ քա­ղա­քա­կան ուղղ­վա­ծութ­յան տե­ղե­կութ­յուն­նե­րը: Կոնկ­րետ, թե ինչ­պես են նույն սա­տա­նիս­տա­կան է­լի­տա­նե­րը լու­ծել քա­ղա­քա­կան հար­ցերն աշ­խար­հով մեկ, եւ այդ լու­ծում­նե­րը, հիմ­նա­կա­նում, է­լի ի­րենց տակ ու­նեն «ման­կապղ­ծա­կան» եւ «սա­տա­նիս­տա­կան» բնույթ:

­Բայց ա­հա հայտ­նա­բեր­ված նա­մակ­նե­րից մե­կը դժվար է այդ «ուղղ­վա­ծութ­յու­նն­երից» ո­րե­ւէ մե­կով բնու­թագ­րել: Այն կա­րե­լի է հա­մա­րել, ե­րե­ւի, մո­լա­գա­րա­կան, մա­զո­խիստա­կան, չնա­յած ընդ­հան­րա­կան ի­մաս­տը կա­րե­լի է հաս­կա­նալ: Այս­պես, նա­մա­կում խոս­վում է, որ պո­տեն­ցիալ ներդ­րող­նե­րը քննար­կում են Եր­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի` 2026 թվա­կա­նի փետր­վա­րի 8-ին սկսվե­լու հնա­րա­վո­րութ­յու­նը։ Ին­չու 2026թ.-ին, կա­րե­լի է կռա­հել. արեւմտ­յան է­լի­տան քիչ չի խո­սել այս տա­րի Ռու­սաս­տա­նի հետ հնա­րա­վոր պա­տե­րազ­մի մա­սին, թեեւ կա­րող է, եւ խոս­քը Ռու­սաս­տա­նին չի վե­րա­բե­րում: Ին­չո՞ւ փետր­վա­րի 8-ին, դա ար­դեն դժվար է ա­սել:

­Ճիշտ է, փետր­վա­րի 8-ին չսկսե­ցին մի­ջու­կա­յին հրթիռ­ներ պայ­թել, բայց տե­ղի ու­նե­ցան այն կար­գի ի­րա­դար­ձութ­յուն­ներ, որ դժվար է ա­սել, որ դրան­ցից ա­մեն մե­կը Եր­րորդ աշ­խար­հա­մար­տի մեկ­նար­կի մա­սին չէ: Խոս­քը ա­ռա­ջին հեր­թին Ի­րա­նի շուրջ ի­րա­դար­ձութ­յու­նն­երի մա­սին է, ո­րոնց շար­քում կա­րե­լի է ա­ռանձ­նաց­նել, օ­րի­նակ, Նե­թան­յա­հու­ի հայ­տա­րա­րութ­յու­նը, ո­րը շատ նման է Թ­րամ­փին ուղղ­ված վերջ­նագ­րի: «Մենք ձեզ բե­րել ենք այս աշ­խարհը, եւ­ ե­թե ցան­կա­նանք, կա­րող ենք ձեզ հե­ռաց­նել դրա­նից...»,- հայ­տա­րա­րեց Իս­րա­յե­լի վար­չա­պե­տը: Ի՞նչ է ակ­նար­կում, որ ԱՄՆ-ի ներ­կա­յիս դիր­քե­րի հիմ­քում գլո­բալ հրեա­կան կա­պի­տա՞լն է, եւ Միաց­յալ Նա­հանգ­նե­րը կա­րող է նաեւ գո­յութ­յուն չու­նե­նալ, ե­թե Իս­րա­յե­լի պա­հանջ­նե­րը չկա­տար­վեն: Կամ ակ­նար­կում է, որ Թ­րամ­փը հրեա­կան կա­պի­տա­լի մե­ծա­գույն օգ­նութ­յա՞մբ է ներ­կա­յիս դիր­քե­րին հա­սել, ու հի­մա պար­տա­վոր է Իս­րա­յե­լի հրա­հանգ­նե­րը կա­տա­րել, թե՞ նման մեկ այլ բան: Բայց միան­շա­նակ է մեկ բան` Նե­թան­յա­հուն բա­ցա­հայտ պա­հան­ջում է հար­ձա­կում Ի­րա­նի վրա` ցույց տա­լով, որ համ­բե­րութ­յու­նը սպառ­վել է: Ա­մեն դեպ­քում, նա նաեւ ան­թա­քույց ակ­նար­կեց, որ ե­թե ԱՄՆ-ն շա­րու­նա­կի հա­պա­ղել, ա­պա Իս­րա­յե­լը ինք­նու­րույն կանց­նի հար­ձակ­ման: Իսկ այդ դեպ­քում, ե­րե­ւի հաս­կա­նա­լի է, որ Թ­րամփն ու­զի թե` ոչ, պետք է ներգ­րավ­վի այդ գոր­ծըն­թա­ցում:

Իս­րա­յե­լի նման ճնշու­մը, ա­ռա­վել եւս, ե­թե պարզ­վի, որ կոնկ­րետ հար­ցով այն գոր­ծում է ա­մե­րիկ­յան հրեա­կա­նութ­յան «դաբ­րո­յով», թե­րեւս, կա­րող է Թ­րամ­փին մղել ան­գամ Եր­րորդ հա­մաշ­խար­հա­յի­նի, ե­թե ան­գամ դա ի­րեն պետք չէ: Բայց նաեւ ա­սել, թե Նե­թան­յա­հուն կամ ա­մե­րիկ­յան հրեա­կա­նութ­յու­նը «վիզ դրած» Եր­րորդ հա­մաշ­խար­հա­յին է ցան­կա­նում, դա էլ հիմ­նա­վոր տեսք չու­նի: Ի­րա­նին, ի­հար­կե, հար­վա­ծել պետք է, քա­նի դեռ կա հնա­րա­վո­րութ­յու­ննե­րի «բաց պա­տու­հան»: Մի­գու­ցե այն հույ­սո՞վ, որ դա չի տա­նի Եր­րորդ աշ­խար­հա­մար­տի: Չ­նա­յած այն, որ Ռու­սաս­տա­նը, ա­ռա­վել եւս` Չի­նաս­տա­նը ի­րա­նա­մետ դիր­քում են, ի­հար­կե, այդ ծրագ­րե­րի վրա ազ­դում է:

Մ­յուս կող­մից էլ կա­րե­լի է նաեւ նկա­տել, որ Թ­րամ­փը, ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յամբ բա­նակ­ցե­լով ռուս­նե­րի հետ, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, շա­րու­նա­կում է Մոսկ­վա­յին ճնշում­նե­րի տակ պա­հե­լու փոր­ձե­րը: Այս ա­ռու­մով, թե­րեւս, բա­վա­կա­նին հե­տաքր­քիր մե­սի­ջի են նման­վում հայ­տա­րա­րութ­յու­նն­երը, ո­րոնք գրե­թե միա­ժա­մա­նակ ե­կան Կ­րեմ­լից եւ ՌԴ ԱԳՆ–ց: Այս­պես, ըստ Պես­կո­վի. «Ուկ­րաի­նա­յի հար­ցում ա­ռա­ջըն­թաց հնա­րա­վոր է միայն այն դեպ­քում, ե­թե հարգ­վեն Ան­քո­րի­ջում ձեռքբեր­ված հա­մա­ձայ­նութ­յուն­նե­րը...»: Իսկ ա­հա Լավ­րո­վը նման միտք հնչեց­րեց. «Ան­քո­րի­ջում մենք ըն­դու­նե­ցինք Միաց­յալ Նա­հանգ­նե­րի ա­ռա­ջար­կը։ Այ­սինքն՝ ե­թե դրան մո­տե­նանք որ­պես տղա­մարդ, նրանք ա­ռա­ջար­կե­ցին, մենք ըն­դու­նե­ցինք այն, եւ խն­դի­րը պետք է լուծ­վի...»:

 Ու պարզ հարց է ա­ռա­ջա­նում` ին­չո՞ւ այդ­պես միա­ժա­մա­նակ խոսք գնաց Ալ­յաս­կա­յի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­ննե­րը կա­տա­րե­լու անհ­րա­ժեշ­տութ­յան մա­սին, նաեւ հի­շե­ցու­մով, որ դրանք, խո­շոր հաշ­վով, ոչ թե Մոսկ­վա­յի, այլ` Վա­շինգ­տո­նի գա­ղա­փարն է: Նաեւ կշտամ­բան­քով, որ Մոսկ­վան թեեւ ըն­դու­նել է դրանք, բայց հի­մա Վա­շինգ­տո­նը, փո­խա­նակ Կիե­ւին պար­տադ­րի կա­տա­րել, դեռ մի բան էլ Մոսկ­վա­յին է նոր պատ­ժա­մի­ջոց­նե­րով սպառ­նում, ին­չի մա­սին օ­րերս խո­սում էր ԱՄՆ ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րը: «Ն­րանք փոր­ձում են ար­գե­լել Հնդ­կաս­տա­նին եւ մեր մյուս գոր­ծըն­կեր­նե­րին գնել է­ժան, մատ­չե­լի ռու­սա­կան է­ներ­գիա...»,- իր հեր­թին ման­րա­մաս­նեց Լավ­րովը:

Այ­սինքն, ակ­նարկն այն է, թե Վա­շինգ­տո­նը կա՛մ չի կա­րո­ղա­նում կա­տա­րել իր իսկ ա­ռա­ջար­կը, կա՛մ միտ­քը փո­խե՞լ է. նման է: Ու երբ այդ մա­սին բարձ­րա­ձայն­վում է միա­ժա­մա­նակ Կ­րեմ­լի խոս­նա­կի եւ ԱԳ նա­խա­րա­րի մա­կար­դա­կով, ա­պա դա ար­դեն նման է, որ Մոսկ­վա­յի համ­բե­րութ­յու­նը Ուկ­րաի­նա­յի հար­ցում «Ան­քո­րի­ջի ո­ճով» կար­գա­վոր­ման նկատ­մամբ ար­դեն հա­սել է իր սահ­մա­նին: Արդ­յուն­քում, ե­թե մինչ այս Մոսկ­վան բա­վա­կա­նին դրա­կա­նո­րեն էր ար­տա­հայտ­վում Թ­րամ­փի «Խա­ղա­ղութ­յան խորհր­դի» մա­սին, ա­պա հի­մա Պես­կովն ըն­դա­մե­նը դի­վա­նա­գի­տո­րեն հայտ­նում է, որ այս հար­ցով դեռ ո­րեւ­է լու­ծում չու­նեն: Այն է` մնում է հար­ցա­կան` կշա­րու­նա­կե՞ն հա­մա­գոր­ծակ­ցել Թ­րամ­փի հետ, թե` ոչ:

Իսկ ի­րա­կա­նում, ինչ­պես դեռ Ալ­յաս­կա­յի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի ժա­մա­նակ էր խոս­վում, այդ ընդ­հա­նուր փա­թե­թի մեջ էր տե­ղա­վոր­ված նաեւ Ի­րա­նի թե­ման: Մինչ­դեռ Թ­րամփն այս վեր­ջին օ­րե­րին ար­դեն այն­քան փո­խեց այդ հար­ցով իր մո­տե­ցում­նե­րը, ան­գամ հրա­պա­րա­կա­յին հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը, որ մեծ հարց է, թե նախ­նա­կան ֆո­նից ի՞նչ է մնա­ցել: Իսկ ե­թե առ­հա­սա­րակ Ալ­յաս­կա­յի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներն օ­րա­կար­գից դուրս գան, ա­պա ի՞նչ կա որ, Եր­րորդ աշ­խար­հա­մար­տի թե­ման նո­րից կդառ­նա ա­ռաջ­նա­յին, ինչ­պես Բայ­դե­նի ժա­մա­նակ­նե­րում էր:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում