«Փաստ». Փաշինյանի «գործունեության» շնորհիվ բացահայտվեցին փողը Աստծուց ավելի վեր դասող «հոգևորականներ»

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է. «Այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանին երևի ինչ-որ պահի պետք լինի... շնորհակալություն հայտնել: Չզարմանաք՝ Հայ առաքելական եկեղեցու դեմ նրա հայտարարած պատերազմի կամ հարձակումների համար:

Իհարկե, ենթադրելի ու անհավանական «շնորհակալության» ենթատեքստը բոլորովին այն չէ, ինչ կցանկանար Նիկոլ Փաշինյանը: Ավելին, նրա հայտարարած «բարենորոգման» ընթացքն էլ այն չէ, ինչ նա կցանկանար, բայց հենց այդ կոնտեքստում էլ առաջ է գալիս մեր նշած «շնորհակալության» հանգամանքը: Բանն այն է, որ Հայ առաքելական եկեղեցու դեմ Փաշինյանի հարձակումը կամ, ինչպես ինքն է ասում, «բարենորոգումը» բազմաթիվ բացահայտումների տեղիք տվեց: Ու ինչպիսի՜ բացահայտումների: Ընդսմին, ինչպիսի՞ն է փաշինյանական հակաեկեղեցական «բարենորոգումների» հակառակ կողմը:

Տեսեք. չլիներ Փաշինյանը, մի քանի անարժան, տիրադավ եպիսկոպոսների իրական պատկերն ու դեմքը գուցե չէինք էլ տեսնի, դիմակները չէին պատռվի:

Բացահայտվեց բարձրաստիճան մի քանի հոգևորական, որոնք ուրացան իրենց երդումը, ուխտը, և ելան Վեհափառի ու Մայր եկեղեցու դեմ: Մի՞թե վատ է, որ բացահայտվեցին:

Տեսանք այդ նույն տիրադավների շարքում իշխանությունն ու փողը Աստծուց ավելի վեր դասող «հոգևորականներ»: Ավելին, տեսանք, որ նրանք հազիվ 10-ը կամ 20-նն են, լավ, թող լինի՝ 25-ը... ավելի քան 600-ի շարքերում: Տեսանք, որ Հայ առաքելական եկեղեցին իսկապես կուռ է, ամուր:

Համոզվեցինք, որ մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունն իսկապես իր Եկեղեցու հետ է:

Ավելին, չլինեին Փաշինյանի հալածանքներն ու դրանցով հարուցված փորձությունները, մեր բազմաթիվ հոգևոր հայրերի իրական և օրինակելի նկարագրին շատերս գուցե թե անծանոթ մնայինք:

Այս հալածանքները բացահայտեցին իրական հոգևոր առաջնորդների վառ կերպարներ, անհատների, հոգևոր գործիչների, որ չընկրկեցին ոչ մի ճնշման, ոչ մի նենգ սպառնալիքի ու զազրախոսության, ոչ մի կալանքի ու նեղության առաջ, այլ որպես իրական քրիստոնյա առաջնորդներ՝ պատվով և անկոտրում կամքով դիմագրավեցին ու դիմագրավում են այդ ամենին:

Ավելին, մեր հարյուրհազարավոր հավատացյալներ, նրանց մեջ՝ նույնիսկ ոչ այնքան կրոնական նիստուկացով ապրող մեր հայրենակիցներ, սկսեցին հաճախել պատարագների, ավելին՝ սկսեցին ուշադիր լսել, թե ինչ է ասվում այդ պատարագների, ժամերգության ընթացքում: Այսինքն, ժողովրդի մի որոշ շերտի հոգևոր գրագիտության աստիճանը բարձրացնելու յուրօրինակ խթան դարձան իշխանության ձեռնարկած հալածանքները:

Ու սա դեռ ամենը չէ:

Տեսնում ենք, որ երիտասարդությունն է մեծ հետաքրքրություն դրսևորում դեպի Ազգային եկեղեցին: Առհասարակ, ժողովուրդը միավորվում է իր Եկեղեցու շուրջ: Նույնիսկ մարդիկ, որոնք իրենք իրենց հավատացյալ չեն համարում, կանգնում են Եկեղեցու կողքին՝ հասկանալով նրա դերը ազգային ինքնության պահպանման կարևորագույն հարցում:

Հասկանալի է, որ Փաշինյանն ամենևին էլ վերը թվարկվածը չէր ուզում, հակառակը՝ նա ցանկանում է կործանել, քանդել ու ապականել մեր Եկեղեցին, բայց ինչպես ասվում է՝ «հակառակ կողմը» ստացվեց: Ճիշտ է, նա դեռ շարունակում է իր պատերազմն ու դեռ շարունակելու է, նա պատրաստ է ամեն ինչի, բայց փաստերից հեռու չեն փախչի: Իսկ փաստն այն է, ինչ նշվեց վերևում»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում