«Ժողովուրդ». ՔՊ քարտուղարին ներում են, 8 հոգևորականի` մեղադրանք առաջադրում

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին իրավապահ համակարգի գործողությունները հերթական անգամ հանրային տարակուսանք են առաջացնում․ ՔՊ պատգամավորին հովանավորում է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, իսկ այլախոհներին՝ պատժում նույնական արարքի համար։

2026 թ. հունվարի 31-ին ոստիկանության միջոցով ծանուցագրեր են հանձնվել Մայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհրդի մի շարք եպիսկոպոսների՝ Քննչական կոմիտե ներկայանալու համար։ Քրեական վարույթը նախաձեռնվել է դատական ակտի կատարմանը խոչընդոտելու հոդվածով՝ կապված Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի (աշխարհիկ անունով՝ Արման Սարոյան) գործի հետ, այսինքն՝ դատական ակտը չկատարելու համար։

Խոսքը վերաբերում է դատարանի որոշմանը, որով արգելվել էր խոչընդոտել նրան՝ որպես Մասյացոտնի թեմի առաջնորդ, իր լիազորությունները իրականացնելու հարցում։ Մինչդեռ հունվարի 27-ին Գերագույն հոգևոր խորհուրդը հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակել Սարոյանին։ Հենց այս համատեքստում էլ նախաձեռնվել է քրեական վարույթ, և մի շարք հոգևորականների նկատմամբ ընտրվել է երկրից բացակայելու արգելք խափանման միջոցը։

Հիշեցնենք, որ մեղադրանքներ են առաջադրվել Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին, Հովնան եպիսկոպոս Հակոբյանին, Մակար եպիսկոպոս Հակոբյանին, Մուշեղ եպիսկոպոս Բաբայանին, Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանին, Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանին և Գերագույն հոգևոր խորհրդի քարտուղար Մովսես քահանա Սահակյանին։ Վերջինս հայտարարել է, որ ինքը որոշումներ կայացնող մարմին չէ և միայն արձանագրումներ է կատարել։

Բայց նույն արարքը անտեսվում է, քանի որ ՔՊ քարտուղարն է

Այս ֆոնին ուշագրավ է, որ հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը չկատարելու հիմքով, բայց դատախազությունը ոչինչ չի անում։

Խոսքը վերաբերում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին, որը 2023 թ. ապրիլի 4-ին ԱԺ նիստում սպառնացել էր կտրել Ղազարյանի լեզուն և ականջները։ Դատարանը պարտավորեցրել է նրան վճարել 1 մլն 250 հազար դրամ փոխհատուցում և հրապարակային ներողություն խնդրել, սակայն, ըստ Ղազարյանի, Հովհաննիսյանը հրաժարվում է ներողություն խնդրել։

Այսինքն՝ կրկին գործ ունենք դատարանի օրինական ուժի մեջ մտած ակտի կատարման հարցի հետ։ Օրենսդրությունը հստակ է՝ դատական ակտը պարտադիր է կատարման համար, իսկ դրա միտումնավոր չկատարումը քրեորեն պատժելի արարք է։

Սակայն այստեղ նկատելի է էական տարբերություն․
• Եկեղեցու ներկայացուցիչների դեպքում՝ մի քանի օրում նախաձեռնվում է քրեական վարույթ, ընտրվում է խափանման միջոց։
• Իշխանական պատգամավորի դեպքում՝ հաղորդումն ուղարկվում է դատախազություն, բայց հանրությունը դեռևս չի տեսնում նույն արագությամբ և նույն խստությամբ արձագանք։

Հարցը միայն Եկեղեցու և իշխանության հարաբերությունների մասին չէ։ Հարցը իրավական պետության հիմքային սկզբունքի մասին է՝ օրենքի առջև բոլորի հավասարության։

Եթե դատական ակտի չկատարումը հանցագործություն է, ապա այն հանցագործություն է թե՛ Գերագույն հոգևոր խորհրդի անդամի, թե՛ իշխող խմբակցության քարտուղարի պարագայում։

Հակառակ դեպքում ձևավորվում է վտանգավոր նախադեպ՝ օրենքը խիստ է նրանց նկատմամբ, ովքեր չեն ենթարկվում քաղաքական իշխանությանը, և հանդուրժող՝ նրանց նկատմամբ, ովքեր այդ իշխանության ներսում են։ Իսկ սա արդեն ոչ թե իրավական, այլ քաղաքական արդարադատության մասին է»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում