Հայաստանն ու Ադրբեջանն ինքնիշխան պետություններ են, բոլոր իրավունքներն ունեն հարաբերություններ կառուցել ԱՄՆ-ի հետ․ Պեսկով

Ներքաղաքական

Հայաստանն ու Ադրբեջանն ինքնիշխան պետություններ են, ուստի ունեն բոլոր իրավունքները հարաբերություններ կառուցելու ցանկացած երկրի, այդ թվում՝ Միացյալ Նահանգների հետ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հարավային Կովկաս կատարած այցը և երեք երկրների կողմից խոշորածավալ համատեղ նախագծերի մասին հայտարարությունները։ Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանը շահավետ համագործակցում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ գրեթե բոլոր ոլորտներում։ 

«Մենք ունենք երկկողմ հարաբերությունների լայն շրջանակ և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ, որը տարածվում է բոլոր հնարավոր ոլորտների վրա։ Սա ներառում է փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցություն, փոխադարձ ներդրումներ և մշակութային հարաբերություններ։ Եվ, իհարկե, մենք մտադիր ենք զարգացնել այս հարաբերությունները մեր գործընկերների հետ այնպես, որ դրանք շահավետ լինեն ոչ միայն մեր, այլև նրանց համար»,- հավելել է Պեսկովը։ Մոսկվան ակնկալում է շարունակել համագործակցությունը Երևանի հետ ինտեգրացիոն նախագծերի շուրջ, մասնավորապես՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում, ընդգծել է նա։ 

«Մեզ Հայաստանի հետ միավորում են ինտեգրացիոն նախագծերը։ Դժվար թե որևէ մեկը վիճարկի ԵԱՏՄ-ի դերն այս երկրի տնտեսական զարգացման բարձր տեմպերի պահպանման գործում. դրա դերն ակնհայտ է։ Եվ մենք հույս ունենք, որ մեր համագործակցությունը կշարունակվի»,- ասել է Պեսկովը։ Վենսի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ ստորագրվել էր երկու երկրների միջև միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության մասին հայտարարություն։


Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում