«ԳՆԱՑԵԼ Է ՄԱՐՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ, ԶՈՀՎԵԼ ՀԵՐՈՍԱԲԱՐ ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԻ ՀԱՐՎԱԾԻՑ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԷԴՄՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Հասարակություն

2020 թվականի Արցախյան 44-օրյա դաժան պատերազմում ցավոք կորցրեցինք հազարավոր լուսավոր երիտասարդների, նրանցից մեկն էլ ԷԴՄՈՆ ԱՐՏԱԿԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆՆ էր։ Փետրվարի 10-ը նրա ծննդյան օրն էր, կդառնար 25 տարեկան։ Անմահ հերոսի հուշարձանին են այցելել հարազատներ, ընկերներ, ծաղիկներ խոնարհել ու խնկարկել։ Էդմոնի հարազատը, բռնցքամարտիկ ՋԱՆԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ, Iravunk. com -ի հետ զրույցում, խորը ցավը սրտում պատմեց.

«Էդմոնը ծնվել է 2001 թվականի փետրվարի 10-ին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ Նա փոքր տարիքից զբաղվում էր սպորտով, հաճախում էր տարբեր մարզաձևերի. Ֆուտբոլի, կարատեի ու լողի։ Սովորել է Աբովյանի թիվ 10 միջնակարգ դպրոցում, իսկ հետո Աբովյանի թիվ 4 ավագ դպրոցում։ 2019-ին ընդունվել է Հայաստանի Ազգային ագրարային համալսարան։ Նույն թվականին էլ ծառայության է անցել Արմավիրում, ապա Կուբաթլույում։ Էդմոնը շատ խելացի էր։ Նա շատ կարճ ժամանակում տիրապետել է իր զինվորական մասնագիտությանը, դարձել ուսման մեջ առաջատար ու կարգապահ մարտիկ։ Մարտական պատրաստության ժամանակ, ցուցաբերել է բարձր ցուցանիշներ։ Նա տանկիստ - մեխանիկ էր։ Իր զինվորական կազմում վայելել է արժանի հեղինակություն։ Չարաբաստիկ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված Արցախյան 44֊օրյա դաժան պատերազմում, թեժ մարտեր է մղել նենգ ոսոխի դեմ, պատերազմի ամենաթեժ կետերում, լինելով հենց առաջնագծում։ Շուրջ 6 ամիս անհայտության մեջ մնալուց հետո, նրա մարմինը գտնվել է միայն ապրիլի 5֊ին։ Հերոսաբար զոհվել է անօդաչու թռչող սարքի հարվածից, հոկտեմբերի 2-ին, Ջրականի թեժ մարտերի ժամանակ, երբ գնացել էր մարտական ընկերներին օգնության։ Որքան էլ ժամանակ անցնի, միևնույն է, երբեք չենք կարող համակերպվել այս դաժան իրողության հետ»։ ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԴ, ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ։ՔՈ ՍԽՐԱՆՔՆ ԱՆՄԱՀ Է, ՔՈ ԱՆՈՒՆԸ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ...

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում