Իրենք շատ լավ գիտակցում են, թե ինչ բախտի կարժանանան իրենց այս դավաճան քայլի պատճառով. Հայր Հովհաննեսը Եպիսկոպոսաց ժողովից սարսափածների մասին
ՀանդիպումԱմենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով փետրվարի 16-19-ին Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում: Իշխանությունը Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսի և արքեպիսկոպոսի՝ երկրից չբացակայելու արգելք է դրել: Հեռավար մասնակցությունը խնդիր չի կարող առաջացնել իրավաչափության և ընդունված որոշումների վիճարկման հարցում։ Այս մասին «Շողակաթ» -ին ասել է Տեր Արարատ քահանա Պողոսյանը:
Եպիսկոպոսաց ժողովի կարեւորության, եւ Փաշինյանի կողմից եկեղեցու հասցեին հնչած նոր «մեղադրանքների» մասին «Իրավունքը» զրուցել է «Իզմիրլյան» ԲԿ-ում հոգևոր տեսուչ Տեր Հովհաննես աբեղա Թորգոմյանի հետ.
- Հայր Հովհաննես, ի հեճուկս իշխանականների ակնհայտ բռնաճնշումների Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա: Այս մասին տեղեկացրել է անձամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Խոսենք այս իրավիճակում Եպիսկոպոսաց ժողովի կայացման հրամայականի եւ կարեւորության մասին։ Ինչո՞ւ են ի վերջո այդչափ սարսափած հակաեկեղեցականները Եպիսկոպոսաց ժողովից։
- Եպիսկոպոսաց ժողովը Հայ Եկեղեվու բարձրագույն Մարմինն է, և ժողովում ընդուված ցանկացած որոշում անբեկանելի է և պարտադիր ընդունելի բոլոր հոգևորականների կողմից: Իրենք շատ հաճախ մասնակցելով ժողովներին և տարբեր հարցեր քննարկելով, շատ լավ գիտակցում են, թե ինչ բախտի կարժանանան իրենց այս հակաեկեղեցական, դավաճան քայլի պատճառով: Հետևաբար փորձում են հնարավոր և անհնար բոլոր քայլերին դիմել՝ ժողովը տապալելու համար:
- Հայր Հովհաննես, Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում Եկեղեցուն ուղղված ևս մեկ մեղադրանք էլ առաջ քաշեց.«Մենք այսօր ունենք ինֆորմացիա, որը ճշտման փուլում է, որ այդ թվում՝ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ձևաչափերով Հայաստանի Հանրապետություն են մուտք գործում ստվերային գումարներ՝ քաղաքական նպատակներով օգտագործելու համար»։
Արդյո՞ք այս հայտարարությունը ահազանգ չէ, որ նոր տոտալ ճնշումներ են սպասվում եկեղեցու եւ անձամբ Վեհափառ Հայրապետի դեմ։
- Արդեն պարզից պարզ է, որ այս իշխանությունները ամեն ստոր քայլի կարող են դիմել: Դրա ամենաթարմ վառ վկայությունը Հայ Զինվորին զրկելն էր Հայ Հոգևորականից, Հայ Եկեղեցուց: Ինչպես Գերաշնորհ Միքայել սրբազանն էր ասում, եթե իրենք ամեն ինչի ընդունակ են, մենք պատրաստ ենք ամեն ինչի: Իսկ փաշինյանը կլասիկ ստախոս է, ով լավ ճանաչելով հանրության սպասումներն ու ընկալումները հերթական սուտն է հրամցնում:

