«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Օրբանը Ուկրաինայի` ԵՄ-ին անդամակցության ծրագիրը որակել է պատերազմի հայտարարում Հունգարիային

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Եվրամիության կողմից մշակված ծրագիրը ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունն արագացնելու վերաբերյալ համարել է Բուդապեշտի դեմ «բացահայտ պատերազմի հայտարարում»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։

 

«Նրանք որոշել են, որ Ուկրաինան Միության կազմ կընդունվի արդեն 2027 թվականին: Այս նոր ծրագիրը Հունգարիայի դեմ բացահայտ պատերազմի հայտարարում է», – գրել է Հունգարիայի կառավարության ղեկավարը:

 

Նրա խոսքով՝ ԵՄ-ն և Ուկրաինան «անտեսում են Հունգարիայի ժողովրդի որոշումը և մտադիր են հունգարական կառավարությունը տապալել ցանկացած անհրաժեշտ միջոցով»:

 

Օրբանը կարծում է, որ նրանք, ովքեր ցանկանում են, որ Ուկրաինան անդամակցի ԵՄ-ին, ցանկանում են, որ Հունգարիայում իշխանության գա ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը, քանի որ այս դեպքում «այլևս չի լինի վետո, չի լինի դիմադրություն»:

 

«ՖԻԴԵՍ կուսակցությունը (Օրբանի գլխավորած ազգային-պահպանողական կուսակցությունը) միակ ուժն է, որը կանգնած է Հունգարիայի և բրյուսելյան կառավարման միջև, և Հունգարիայի ինքնիշխանության միակ երաշխիքն է», – եզրափակել է վարչապետը:

 

Ավելի վաղ POLITICO հրատարակությունը, հղում անելով աղբյուրների, հաղորդել էր, որ ԵՄ-ն ակտիվորեն մշակում է հինգ քայլից բաղկացած ծրագիր՝ Ուկրաինային իր կազմում ընդունելն արագացնելու համար, որի արդյունքում երկիրը կարող է Եվրամիության անդամ դառնալ արդեն 2027 թվականին։

 

Հունգարիայում ընթանում է սուր միջկուսակցական պայքար ապրիլի 12-ին նշանակված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։ Վարչապետ Վիկտոր Օրբանի կողմից ղեկավարվող «ՖԻԴԵՍ – Հունգարիայի քաղաքացիական միություն» կուսակցությունը և նրա կրտսեր գործընկերները՝ քրիստոնյա դեմոկրատները, մրցակցում են ընդդիմադիր «Տիսա» կուսակցության հետ։ Դրա առաջնորդը՝ եվրապատգամավոր Պետեր Մագիարը, վայելում է ԵՄ ղեկավարության և Եվրախորհրդարանի ամենամեծ խմբակցության՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության աջակցությունը։

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան