ԵՄ-ն ցանկանում է պահանջել, որ Ռուսաստանը կրճատի իր բանակը՝ որպես Ուկրաինայի կարգավորման մաս. Reuters
ՄիջազգայինԵՄ-ն ցանկանում է պահանջել, որ Ռուսաստանը կրճատի իր բանակը՝ որպես Ուկրաինայի կարգավորման մաս, հայտնում է Reuters-ը:
Եվրոպական Միության արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է, որ ԵՄ-ն կպատրաստի զիջումների ցանկ, որոնք Եվրոպան պետք է պահանջի Ռուսաստանից: Նրա խոսքով՝ հիմնական կետերից մեկը կլինի ռուսական բանակի չափերի սահմանափակումը:
Կալլասը ընդգծել է, որ խաղաղության պայմանները պետք է առաջադրվեն Մոսկվային, այլ ոչ թե Կիևին:
Ու սա այն դեպքում, երբ ինչպես Ռուսստանը, այնպես էլ` ԱՄՆ-ն ԵՄ-ին ուկրաինական բանակցություններին մոտ չեն թողնում: Պատկերացնո՞ւմ եք, թե Կալասն ինչեր կպահանջեր,. եթե բանակցող լիներ. երեւի, որ Մոսկվան իր միջուկային պոտենցյալի գոնե կեսը Եվրոպային տա:

