Նամակ Ամերիկաց փոխթագավորին

Վերլուծություն

Եթե 90-ականներին երգում էին, որ «Նամակ, նամակ, նամակ էլ կստանաս, խաբար, խաբար, խաբար էլ կստանաս… քո յարից», ապա Հայաստան այցելած ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը ոչ թե յարից, այլ հայերից է նամակներ ստանում, այն էլ հատիկ առ հատիկ:

Այսպիսով՝ Վենսին նամակ է հղել «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը՝ հորդորելով ամերիկացի պաշտոնյային 20 հայ բանտարկյալների անհապաղ եւ անվերապահ ազատ արձակումը դարձնել իր առաքելության առաջնահերթությունը: ԱՄՆ փոխնախագահին ուղղված նամակ է հղել նաեւ ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ առանձնակի ընդգծելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց հարցը: Նաեւ նամակ է հղել «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը՝ կրկին բարձրաձայնելով Ադրբեջանում անօրինական պահվող հայ գերիների եւ պատանդների, նրանց խոշտանգումների հարցը։ Արցախի նախկին ու վերջին Մարդու իրավունքների պաշտպաններ Արտակ Բեգլարյանն ու Գեղամ Ստեփանյանը եւս միացել են ֆլեշմոբ դարձած նամակագրությանը եւ Վենսին հորդոր հղել Բաքվում իր քննարկումների առանցքային թեմա դարձնել անհայտ կորածների հարցի հանգուցալուծումը եւ բոլոր հայ գերիների ազատ արձակումը: 

ԱԺ «Հայաստան» խմբակցությունն էլ իր նամակում ոչ միայն ակնկալիքներ էր հայտնել Բաքվում ապօրինի պահվող մեր առնվազն 19 հայրենակիցների, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի հարցում ԱՄՆ փոխնախագահի գործուն ներգրավման վերաբերյալ, այլ նաեւ վերջինիս հետ հանդիպում խնդրել: Ջեյ Դի Վենսի հետ հանդիպման խնդրանքով դիմել է նաեւ Արամ Գասպարի Սարգսյանի «Միասին» հասարակական-քաղաքական շարժումը:

Վենսին նամակ է գրել անգամ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Վեհափառ Հայրապետի դեմ դուրս եկած տիրադավ եպիսկոպոսներից Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Նա մասնավորապես անդրադարձել է հայ ռազմագերիների եւ պատանդների վերադարձի, ինչպես նաեւ՝ անհետ կորածների կամ նրանց աճյունների որոնման հարցերին: Մատնանշել, որ Արցախի թեմի եկեղեցիների, քրիստոնեական հուշակոթողների եւ պատմական գերեզմանների ոչնչացման մասին, որը մաս է կազմում համաշխարհային կրոնական ժառանգության:

ԻՍԿ ԴՈՒ ՆԱՄԱԿ ԳՐԵ՞Լ ԵՍ ԱՄՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻՆ

Եվ այս շարքը դեռ ամբողջը չէ, բայց հատկանշականն այն է, որ բացառությամբ «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ, քաղբանտարկյալ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի եւ Արցախի խոհրդարանի նախագահ Աշոտ Դանիելյանի հղած նամակների, մյուսների նամակներում չկա խոսք՝ արցախցիների հետ վերադարձի պահանջի մասին: Առաջին կետով Բագրատ սրբազանը նշել էր Երեւանում եւ Բաքվում պահվող հայ քրիստոնյա քաղաքական բանտարկյալների ազատ արձակման հարցը եւ երկրորդ կետով հորդորել էր Վենսին՝ ստանալու երաշխիքներ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 150 հազար հայ քրիստոնյաների անվտանգ վերադարձի համար՝ նրանց հիմնարար մարդկային իրավունքների լիարժեք պահպանմամբ։ Աշոտ Դանիելյանն էլ էր ընդգծել, որ պետք է անցնել մտահոգության արտահայտություններից եւ ակտիվորեն աջակցել միջազգային այնպիսի միջոցառումների, որոնք կապահովեն պատասխանատվությունը, կպաշտպանեն տեղահանված բնակչությանը եւ հնարավոր կդարձնեն Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձը:

Թերեւս հենց այս կետն էր ամենակարեւորը, որը պետք է դրվեր Վենսի սեղանին, ընդ որում՝ ոչ թե անհատական նամակներով, այլ՝ որպես Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության պահանջ: Բայց, արի ու տես, որ ըստ Նիկոլ Փաշինյանի զուգընկերուհի Աննա Հակոբյանի, ում կարծիքով՝ բարեւից հետո պետք է մարդկանց հարցնել՝ ի՞նչ է կարդում, այդ տրամաբանությամբ Վենսի պատասխանը միանշանակ կլիներ՝ կարդալու է նույնաբովանդակ նամակներ՝ այդպես էլ չխորանալով, թե ով ով էր ու ինչ էր ուզում իրենից: Այս ամենը հիշեցնում է հայտնի անեկդոտը. մեկից հարցազրույց են վերցնում, հարցնում է՝ լուրերով ցո՞ւյց են տալու, դրական պատասխանից հետո սկսում է գոռալ՝ «օգնեցեեեե՜ք»: Հիմա մերն է:

ԻՆՉՈՒ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ԱՐՑԱԽ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՀԱՐՑ ՉԲԱՐՁՐԱՑՎԵՑ

Ակնհայտ է, որ քաղաքական ուժերի կողմից, կարծես թե, շրջանցվեց արցախցիների տուն վերադառնալու իրավունքի հարցի բարձրաձայնումը: Ինչպես նամակներում, այնպես էլ այս օրերին տեղի ունեցող քաղաքական ակցիաների ժամանակ միայն գերիների վերադարձի հարց բարձրացնելն ու Ադրբեջանում շուտափույթ գերիներին դատապարտման որոշումները հուշում են, որ այս հարցն է, որ համաձայնեցված էր Վենսի ադմինիստրացիայի հետ: Ի՞նչ կունենանք արդյունքում. ամենահավանական սցենարն այն է, որ շուտով ականատես կլինենք Վենսի հերոսացմանը, թե ինչպես վերադարձրեց գերիներին, ցուցարարների ու նամակագիրների հորսացմանը, որոնց նամակներն իբրեւ ոչ միայն տեղ են հասել, այլեւ հուզել են ամերիկացի պաշտոնյային, հերսացած նիկոլական իշխանություն, որոնք գերիների հարցը լուծեցին եւ, իհարկե, «կիրթ ու կառուցողական» Ալիեւ, որը չմերժեց ԱՄՆ փոխնախագահին՝ գերիների վերադարձի հարցում: Ահա սա էր այն ամբողջ փոթորիկը մեկ բաժակ ջրում, որի ականատեսը եղանք բոլորս:

«Լավ, ենթադրենք մարդ ա մի 10 հատ նամակ գրեցինք ու մի 5 հատոր նամակ փոխանցեցինք, հետո՞... Այ դրա համար, երբ ժամանակին ասում էինք, որ քաղաքական ուժերը պետք է ավելի շատ կրթեն, իրենց մտային կենտրոններն ունենան կամ աջակցեն ձեւավորվող ուղեղային կամ մտային կենտրոններին, հենց այս օրերի համար էինք ասում, որ Հանրային դիվանագիտությունը ո՛չ թե գեղեցիկ գաղափար լինի, որի մասին կարելի է խոսել, այլ ֆունկցիոնալ գործիք, որը հնարավորություն կտար լսելի լինել առանց ֆորմալ պաշտոնեական դիրքի, ունենալ կոմպետենցիաներ` ինչպես օգտագործել օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնատար անձանց այցելությունները նաեւ սեփական քաղաքական հոսանքի շահերի առաջմղման դիտանկյունից։ Բայց դե սա Հայաստանն է, որտեղ բոլորն ամեն ինչ կանեն` մի 5 հատոր նամակ կտան փոխնախագահ Վենսին, հետո կբողոքեն, թե բա իրենց հարցն անտեսվեց... Ոնց որ կասեր «դասականը» ` «մուշքի հարեք...», - ահա այս տեսակետին է քաղաքագետ Արա Պողոսյանը:

Իսկ «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանն այլ ուշագրավ դրվագի վրա է շեշտը դնում. «Ես միշտ ընդդիմացել եմ Թրամփին»։ «Նա ինձ երբեք դուր չի եկել», «Աստված իմ, ինչպիսի ապուշ է նա», «Ինձ թվում է, որ նա սրիկա է», «Երբեմն ես մտածում եմ, որ Թրամփը ցինիկ սրիկա է, իսկ երբեմն՝ որ նա ամերիկյան Հիտլերն է», - այս արտահայտությունները Ջեյ Դի Վենսը ժամանակին ուղղել է Դոնալդ Թրամփի հասցեին: Սակայն ընդամենը մի քանի տարի անց Վենսը դարձավ Թրամփի ամենահուսալի դաշնակիցներից մեկը։ Այսօր Հայաստանի բնակիչների շրջանում նորաձեւ է նամակ (բաց կամ փակ) գրել Վենսին: Ահագին մարդ արդեն գրել է, մնացածը գրում են, ոմանք նույնիսկ ուղարկել են: Եվ եթե Հայաստանում դեռ մնացել են մարդիկ, որոնք չեն հասցրել Վենսին նամակ գրել, ապա թող չշտապեն: Այդօրինակ գործիչներ մեզ մոտ էլ շատ կան: Իբր ընդդիմություն են, այնուհետեւ` իշխանություն, հետո` այդ իշխանության իբր ընդդիմություն, հետո` այդ ընդդիմության ընդդիմություն, հետո ... Մի խոսքով, ամեն ինչ հանուն իշխանության: Դուք այդօրինակներին նամակ կգրե՞իք»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում