Որոշել է հրաժե՞շտ տալ քաղաքական կարիերային. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Շարունակում է զարմացնել «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար, Մարդու իրավունքների նախկին պաշտպան ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ: Իբրեւ երկրի ներսում բոլորի հետ հանդիպել էր, ընկալելի դարձել, իր ծրագրերը ներկայացրել, հիմա էլ որոշել է միջազգային շրջագայություն իրականացնել: «Ծրագրում է Փարիզը, որտեղ սպասվում են կարեւոր հանդիպումներ։ Այնուհետեւ՝ օվկիանոսից այն կողմ, որտեղ կլինեն տարբեր հանդիպումներ, դասախոսություններով հանդես կգամ Ամերիկայի ու աշխարհի լավագույն համալսարաններում՝ Յեյլի, Կոլումբիայի համալսարաններում: Կլինեմ Փենսիլվանիայի համալսարանում, ի դեպ, այն համալսարանն է, որտեղ ես ինքս եմ ուսանել եւ համալսարանի կողմից ճանաչվել եմ իրավունքի դպրոցի լավագույն շրջանավարտներից»,- թվել է Թաթոյանը: Ինչ խոսք, Թաթոյանի փիարշիկները շա՜տ «կրեատիվ» են: Ավելին՝ այս ամենը մեզ հիշեցնում է մեգաաստղեր Էլթոն Ջոնին, Շերին ու Թինա Թըրներին, անգամ Ալլա Պուգաչովային, բայց այստեղ մի նյուանս կա՝ նրանք համաշխարհային տուրնե իրականացրել են կարիերայի ավարտին՝ որպես հրաժեշտ հանդիսատեսին: Հիմա Թաթոյանի տուրնեն ինչպե՞ս հասկանանք, դեռ քաղաքականություն չմտած՝ որոշել է հրաժե՞շտ տալ քաղաքական կարիերային:

Եթե իմաստուն ժողովուրդն ասում էր, որ «աղն ա կերել մատաղը», ապա մեր օրերում իրավիճակ է փոխվել, պարզվում է՝ աղն է կերել ասֆալտը: «Հաշվի առնելով, որ այս տարի մեծ ծավալի աղ ենք օգտագործել, որը նաեւ իր խնդիրներն է բերել` ճանապարհների հետ կապված։ Մենք ունենք մեծ ծավալի աշխատանքներ՝ փոսալցման հետ կապված: Ավելի ինտենսիվ պետք է աշխատենք, պետք է մաքսիմալ արագացնենք», - Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնել է քաղաքապետ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԸ: Անդրադառնալով վերոնշյալին՝ Երեւանի ընդդիմադիր ավագանու անդամ Գեւորգ Ստեփանյանը, դիմելով երեւանցիներին, գրում է. «Ձեր կողմից մերժված ու 845 հազար ընտրողներից միայն 70 հազար ձայն ստացած ՔՊ-ն ու իր «քաղաքապետը» հայտարարեցին, որ քաղաքի փոսերի ու խրամատներ դարձած ճանապարհների միակ մեղավորն ու պատասխանատուն աղն է, աղըԻսկ փոսալցման համար մսխված 4 մլրդ դրամը խառնվել է աղի հետ ու դարձել պարգեւավճար։ Երեւանում թանկացումների հեղինակներն ամեն ոլորտում ձախողումների համար պատրաստ են մեղավորներ կարգել մեզ բոլորիս, ձյանը, անձրեւին, փոշուն ու աղին»:

Ոչ պակաս զարմանալի ու տարօրինակ է Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան ՆԱՐԵԿ ՄԿՐՏՉՅԱՆԻ հանդիպումները: Մինչ Նիկոլ Փաշինյանը եկեղեցիների դռներն ընկած ամեն կիրակի պատարագների է մասնակցում՝ փորձելով հոգեւորականներին ու աշխարհիկներին համոզել, թե իբր մի հավատացյալ անձնավորություն է, դեսպան Մկրտչյանը հանդիպումներ է ունենում «Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու» առաջին նախագահության նախագահ Դալլին Հ. Օուքսի, առաջին խորհրդական Հենրի Բ. Այրինգի եւ երկրորդ խորհրդական Դ. Թոդ Քրիստոֆերսոնի հետ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` հանդիպման ընթացքում կարեւորվել է ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցությունը: Մկրտչյանը նաեւ ընդունել է հուդայա-քրիստոնեական միության նորանշանակ գործադիր տնօրեն եւ նախագահ Փոլ Մյուրեին, ինչպես նաեւ հասարակական գործիչ Սթիվեն Վագներին, նրանց հետ քննարկել համագործակցության հեռանկարները։Նույնպիսի հետագա համագործակցության հնարավորություններ Մկրտչյանը քննարկել է նաեւ Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության (AMAA) խորհրդի նախագահ Գարի Ֆիլիպսի հետ։ Ի՞նչ է ստացվում՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ներսից քանդում են, որ դրսում աղանդավորների հետ համագործակցե՞ն:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում