Միակ երկիրը, որի ուշադրությունը կարող է ինչ-որ հարց լուծել Հայաստանում, Ռուսաստանն է. Գագիկ Հարությունյան
ՆերքաղաքականԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ պաշտոնական այցով ժամանեց Հայաստան: Փոխնախագահի այցը, անշուշտ, մեծ աժիոտաժ առաջացրեց ոչ միայն քաղաքական գործիչների շրջանում այլ նաեւ հասարակության մոտ: Կառավարության եւ Ագային ժողովի բակում հավաքված քաղաքացիները իրենց խոսքն են ցանկացել փոխանցել Ջեյ Դի Վենսին՝ ներկայացնելով տարբեր պահանջներ՝ անհետ կորածների հիմնահարցի լուծում, գերիների վերադարձ եւ այլն: Մի շարք պաշտոնյաներ, ինչպես նաեւ քաղբանտարկյալներ իրենց նամակն են ուղղել ԱՄՆ փոխնախագահին: Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունք»-ը զրուցեց Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման վերլուծական-քաղաքագիտական հանձնախմբի ղեկավար, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:
— Բացառիկ է համարվում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը: Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ կարելի է սպասել այս այցից՝ որպես արդյունք:
— ԱՄՆ-ն, թվում է, մի կողմից անկանոն քաղաքականություն է վարում, սակայն մյուս կողմից բավական մտածված է: Այնպես որ, ոչ մի լավ բան պետք չէ ակնկալել այդ այցից: Չեմ սպասում որեւիցե դրական բան Հայաստանի համար: Կարծում եմ՝ փորձում են վավերացնել Զանգեզուրի միջանցքը, որը նշանակում է Զանգեզուրի հանձնում արդեն Թուքիային ու Ադրբեջանին: Եթե նայենք պատմությանը, ապա կտեսնենք, որ Թուրքիային եւ Ադրբեջանին մշտապես օգտագործել են Ռուսաստանի դեմ՝ բոլոր պատերազմներում: Հետեւապես, այս այցից ես որեւէ դրական արդյունք չեմ սպասում:
— Վենսի այցն առանձնահատուկ եղավ նաեւ նրան ուղղված նամակների քանակով՝ տարբեր կուսակցություններ, ինչպես նաեւ քաղբանտարկյալներ նրանից ակնկալում են արդարության վերականգնում: Ի՞նչ կասեք այս մասին:
— Դեռ 90-ականներին կար մի գործիչ՝ Ֆիդել Կաստրոն. ով ասաց, որ 20 տարի հետո ռուսները պատերազմ են մղելու դեմոկրատիայի դեմ, որը կոչվելու է «ֆաշիզմ»: Մենք տեսնում ենք, որ բազմաթիվ խախտումներ, այսպես կոչված, անձի իրավունքների հետ կապված եւ այլն, եւ ոչ ոք այդ խնդիրների վրա ուշադրություն չի դարձնում: Ես չեմ կարծում, որ Վենսը ինչ-որ բան կարող է անել այդ առումով:
— Այնուհանդերձ, Վենսին ուղղված նամակներում հիմնականում խոսվում է երկրի ներսում ստեղծված իրավիճակի մասին, սակայն ոչ մեկն արցախցիների` իրենց բնօրրան՝ Արցախ, վերադառնալու հարց չի բարձրացնում: Ինչո՞ւ:
— Գիտեք, Արցախը հանձնել են անգլոսաքսերը՝ թուրքերի միջոցով: Բոլորը մեղադրում են Նիկոլին, բայց Նիկոլն ընդամենը ծառա է, որը կատարում է բոլոր հրամանները: Այսինքն, նա ինքնուրույն գործիչ չէ, որ նրան քննադատենք: Նա ստոր արարած է, ով ամեն բանի պատրաստ է: Այնպես որ, բնական է, որ գերիների հարցով էլ չեն հետաքրքրվի, էլ ուր մնաց` Արցախի հարցով, որը փակել են: Դա ամենամեծ սրիկայությունն էր:
Հայաստանը ջլատել են, գիտությունը ոչնչացրել, հավատքը փորձում են փչացնել: Որ ասում են իբրեւ կաթողիկոսի դեմ է այս պայքարը, կասեմ՝ ոչ, սա ողջ քրիստոնեական աշխարհի դեմ է: Սա սատանիզմ է : Այսինքն՝ կաթողիկոսն ընդամենը գործիչ է, ում պետք է պաշտպանենք: Ես ինքս հոգեւոր տոհմից եմ:
Ինչ վերաբերում է նամակի մեջ Արցախի հարցը բարձրաձայնելուն, ասեմ, որ ընդդիմադիրներն էլ այնքան են ողողվել այս գործողությունների մեջ, որ իրենք էլ են վախենում` մի խոսք ասեն Ռուսաստանի կողմից: Անգամ խեղճ Սոլովյովը մի բան ասաց, բոլորը հարձակվեցին վրան: Ողջ հայությանը կարողացել են զրկել մտածելու ունակությունից:
— Այսինքն՝ միամտությո՞ւն եք համարում այն, որ ԱԺ-ում եւ Կառավարության շենքերի բակում երեկ հավաքվել էին քաղաքացիներ եւ պահանջ էին ներկայացնում՝ անհետ կորածների, գերիների եւ մի շարք այլ հարցերի վերաբերյալ՝ դրանով փորձելով Վենսի եւ ԱՄՆ-ի ուշադրությունը գրավել:
— Միակ երկիրը, որի ուշադրությունը կարող է ինչ-որ հարց լուծել Հայաստանում, Ռուսաստանն է: Մնացած բոլոր երկրները հրռճվում են այս իրադարրձություններից: Այնքան «լավ են» ոչնչացնում հայ ազգին. հիբրիդային գենոցիդ է կատարվում:
Ես նույնիսկ հոդված ունեմ այդ առիթով եւ շուտով կհրապարակեմ, որ աշխարհը դարձել է եռաբեւեռ՝ Ամերիկայի Միացիալ Նահանգներ, Ռուսաստան եւ Չինաստան:
Ես կարծում եմ՝ այս նախըտրական փուլը պետք է շատ լավ, մտածված կերպ վարվի: Այս իշխանությունները պատրաստ են ամենաստոր եւ զզվելի տեխնոլոգիաների դիմել առաջիկա ընտրությունների ժամանակ: Նույնիսկ չեմ բացառում, որ միջադեպեր լինեն սահմանին Ադրբեջանի հետ:
— Փաստորեն, այն, որ հայը հույսը կապեց Վենսի հետ, ապարդյուն էր: Հետեւաբար, ի՞նչ անի ժողովուրդը, ով բոլորովին միայնակ է մնացել իր գլոբալ խնդիրների հետ:
— Միակ երկիրը, որը կարող է մեզ մտածված օգնություն ցույց տալ, Ռուսաստանն է, քանի որ մենք կանք, որպես ազգ, որպես պետություն, նրա շնորհիվ: Պետք է 2027 թվականը շատ լավ դիմավորենք՝ որպես Իվան Պասկեւիչի արշավանքի 200-ամյակ: Դա մեր վերածննդի ժամկետն է, որովհետեւ մինչ այդ, որպես այդպիսին, չկար Հայաստան:
Քանի որ մեր ընդդիմադիր դաշտում, այսօր կան տարբեր ուղղություններ, պետք է փորձել միավորվել՝ ոչ թե կազմակերպչական առումով, այլ պետք է 4-5 այդպիսի ուժ լինի, որպեսզի չփոշիանան ձայները: Պետք է կարողանալ գտնել քարոզչության ձեւեր, որպեսզի կարողանանք մեր հանրությանը հորդորել մասնակցել ընտրություններին: Սա էլ է պրոբլեմ, քանի որ շատերը անգամ գնալ չեն ցանկանում:
Լավատեսական սցենարներ ես քիչ եմ տեսնում, բայց եթե ռուսները գտնեն ձեւերը, արդյունավետ կլինի: Նրանք ունեն արտակարգ ղեկավար. Պուտինի նման ղեկավար վաղուց չեն ունեցել: Դրա համար էլ ամերիկացիները շողոքորթում են եւ ամեն օր ասում են՝ իբրեւ վաղը հաշտություն կկնքեն: Անդադար ԱՄՆ նախագահ Թրամփից լսում ենք, որ շատ լավ է ընթանում գործերը: Սակայն դեռեւս արդյունքներ չկան, ու մինչեւ ռուսական զորքերը դանակը չհասցնեն ոսկորին, երեւի, ոչինչ չլինի:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

