Ո՞ւմ էր պետք հեղինակավոր գեներալին «մեջտեղից հանելը»

Վերլուծություն

­Վեր­ջին օ­րե­րի ա­մե­նաաղմ­կոտ ի­րա­դար­ձութ­յուն­նե­րից էր, ինչ խոսք, ՌԴ ԳՇ Հե­տա­խու­զութ­յան գլխա­վոր վար­չութ­յան, կամ, ա­վե­լի տա­րած­ված տար­բե­րա­կով` ԳՌՈՒ-ի ղե­կա­վա­րի ա­ռա­ջին տե­ղա­կալ, գե­նե­րալ-լեյ­տե­նանտ Վ­լա­դի­միր Ա­լեք­սե­եւի դեմ մա­հա­փոր­ձը: Սա ըն­դա­մե­նը գե­նե­րա­լի` շար­քից հա­նե­լու դրվագ չէ, այլ շատ ա­վե­լին եւ մի քա­նի ի­մաստ­նե­րով:

ՁԱԽՈՂՎԱԾ ՄԱՀԱՓՈՐՁ

Այս­պես, ռու­սա­կան (ա­սենք նաեւ ուկ­րաի­նա­կան) ԳՌՈՒ-ն թեեւ քիչ տե­սա­նե­լի, սա­կայն ա­մե­նաա­ռանց­քա­յին դե­րա­կա­տա­րութ­յուն ու­նի պա­տե­րազ­մի ըն­թաց­քի վրա: Ու այս­տեղ ա­ռանձ­նա­հա­տուկ է գե­նե­րալ Ա­լեք­սեե­ւի, կամ, ինչ­պես ռազ­մա­կան, մաս­նա­գի­տա­կան եւ փոր­ձա­գի­տա­կան շրջա­նակ­նե­րում են ան­վա­նում` Ս­տե­փա­նի­չի ֆունկ­ցիան:

­Նույն­պես շատ կա­րե­ւոր է փաս­տը, որ հենց ԳՌՈՒ-ի պե­տը` ադ­մի­րալ Ի­գոր Կոստ­յու­կովն է ղե­կա­վա­րում Ա­բու Դա­բիում Ռ­Դ-ի, ԱՄՆ-ի եւ Ուկ­րաի­նա­յի մի­ջեւ ե­ռա­կողմ բա­նակ­ցութ­յուն­նե­րում ռու­սա­կան պատ­վի­րա­կութ­յու­նը, եւ այս գոր­ծըն­թա­ցում եւս Ս­տե­փա­նի­չը, դա­տե­լով փոր­ձա­գի­տա­կան գնա­հա­տում­նե­րից, ու­նի քիչ տե­սա­նե­լի, սա­կայն կա­րե­ւո­րա­գույն գոր­ծա­ռույթ­ներ:

Այն, որ մա­հա­փոր­ձը տե­ղի ու­նե­ցավ Ա­բու Դա­բիի բա­նակ­ցութ­յուն­նե­րի վեր­ջին փու­լի ա­վար­տից հե­տո, ի­հար­կե, չէր կա­րող պա­տա­հա­կան լի­նել: Ա­վե­լին, այդ փաս­տը մա­հա­փոր­ձի հիմ­նա­կան վար­կած է դարձ­նում հենց այդ ուղ­ղութ­յու­նը` բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը: Այ­սինքն, որ փոր­ձե­լով սպա­նել ՌԴ ԳՌՈՒ-ի պե­տի տե­ղա­կա­լին, լուծ­վում էր ոչ թե ռազ­մա­կան, այլ` քա­ղա­քա­կան խնդիր: Ընդ ո­րում, դա­տե­լով ի­րա­վի­ճա­կից, այս­տեղ խոս­քը շատ ա­վելի գլո­բալ հար­ցե­րի մա­սին է, քան ըն­դա­մե­նը հե­ղի­նա­կա­վոր գե­նե­րա­լին «մեջ­տե­ղից հա­նե­լը»: Ին­չի՞ մա­սին է խոս­քը...

­Ձեր­բա­կալ­վել է ինչ­պես Ս­տե­փա­նի­չի վրա կրա­կո­ղը, այն­պես էլ նրա հան­ցա­կից­նե­րը: Ռու­սաս­տա­նի քա­ղա­քա­ցի­ներ են, բայց... բուն կրա­կո­ղը, որ հասց­րել էր թռչել Է­մի­րատ­ներ` Դու­բայ, եւ տե­ղի հա­տուկ ծա­ռա­յութ­յուն­նե­րը միան­գա­մայն օ­պե­րա­տիվ կեր­պով նրան բռնե­ցին եւ հանձ­նե­ցին ռուս­նե­րին` Լ­յու­բո­միր Կոր­բան, ծա­գու­մով Ա­րեւմտ­յան Ուկ­րաի­նա­յից է: Գլ­խա­վոր հան­ցա­կի­ցը` Զի­նաի­դա Սե­րեբ­րից­կա­յան, ով հասց­րել է փախ­չել Ուկ­րաի­նա, նույն­պես ծա­գու­մով ուկ­րաի­նու­հի է: Վիկ­տոր Վա­սի­նը, ո­րի դե­րը նման է, որ ե­ղել է սահ­մա­նա­փակ, եւ ձեր­բա­կալ­վել է Մոսկ­վա­յում, բուն ռու­սաս­տան­ցի է: Հիմ­նա­կան դե­րա­կա­տար­նե­րի ուկ­րաի­նա­կան ծա­գում­նա­բա­նութ­յունն ա­ռաջ­նա­յին հան­ցա­գոր­ծութ­յու­նը կա­պում է Ուկ­րաի­նա­յի հա­տուկ ծա­ռա­յութ­յուն­նե­րի հետ: Չ­նա­յած, այս­տեղ շատ մեծ մեկ «բայց» կա:

­Հի­շեց­նենք, Ա­բու Դա­բիի խմբում ուկ­րաի­նա­կան պատ­վի­րա­կութ­յու­նը փաստա­ցի ղե­կա­վա­րում է Կի­րիլ Բու­դա­նո­վը` Զե­լենս­կու գրա­սեն­յա­կի ղե­կա­վա­րը` Եր­մա­կի փո­խա­րեն: Բու­դա­նո­վը մինչ վեր­ջերս այդ նշա­նա­կու­մը, չնա­յած ընդգ­ծենք` ակն­հայ­տո­րեն Վա­շինգ­տո­նի մի­ջամ­տութ­յամբ նշա­նա­կու­մը ղե­կա­վա­րում էր ուկ­րաի­նա­կան նույն կա­ռույ­ցը, ինչ ռու­սա­կան պատ­վի­րա­կութ­յան ղե­կա­վար Կոստ­յու­կո­վը` ուկ­րաի­նա­կան ԳՌՈՒ-ն: Ընդ ո­րում, այդ կա­ռույցն այս պա­հին էլ մնում է Բու­դա­նո­վի լիա­կա­տար վե­րահս­կո­ղութ­յան տակ: Ընդ ո­րում, ուկ­րաի­նա­կան ԳՌՈՒ-ն, ին­չը նաեւ այդ կա­ռույ­ցից են քա­նիցս հաս­տա­տել, Ռու­սաս­տա­նի տա­րած­քում (եւ ոչ միայն) ի­րա­կա­նաց­րել է բա­զում նման հար­ձա­կում­ներ: Միայն թե այս դեպ­քում մի փոքր տա­րօ­րի­նակ կստաց­վեր, որ Բու­դա­նո­վը մի կող­մից բա­նակ­ցում է Կոստ­յու­կո­վի հետ, մյուս կող­մից` հրա­մա­յում է կրա­կել նրա տե­ղա­կա­լի վրա: Ի­մաստ կլի­ներ, ե­թե ցան­կա­նար տա­պա­լել բա­նակ­ցութ­յուն­նե­րը: Բայց ցան­կա­նո՞ւմ է. սա էա­կան հարց է…

ՀՈՒՍԱՀԱՏ ՎԵՐՋԻՆ ՔԱ՞ՅԼ

Կրկ­նենք, Բու­դա­նո­վը ներ­կա­յիս դիր­քին է հա­սել ա­մե­րի­կա­ցի­նե­րի հաշ­վին, են­թարկ­վում է այն­տե­ղից ե­կած հրա­հանգ­նե­րին, ի տար­բե­րութ­յուն մինչ այդ Զե­լենս­կու գրա­սեն­յա­կը եւ ուկ­րաի­նա­կան բա­նակ­ցա­յին խում­բը ղե­կա­վա­րող եւ բրի­տա­նա­կան MI6-ի գոր­ծա­կա­լի հա­մա­րում ու­նե­ցող Եր­մա­կը: Վեր­ջինս, ի­հար­կե, ցան­կա­նում էր ձա­խող­ման տա­նել Թ­րամ­փի պար­տադ­րած բա­նակ­ցութ­յուն­նե­րը. հենց դրա հա­մար ա­մե­րի­կա­ցի­նե­րը խա­ղար­կե­ցին Եր­մա­կին չե­զո­քաց­նե­լու օ­պե­րա­ցիան` ա­ռաջ բե­րե­լով Բու­դա­նո­վին: Ու հի­մա, ինչ­պես նաեւ ուկ­րաի­նա­կան մի շարք տեղ­յակ աղբ­յուր­ներն են պնդում, Բու­դա­նո­վը փոր­ձում է ա­վար­տին հասց­նել բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը` Զե­լենս­կուն մղե­լով` հա­մա­ձայն­վել Դոն­բա­սը հանձ­նե­լու պա­հան­ջին:

­Թե որն է ի­մաս­տը, փոր­ձա­գի­տա­կան աղբ­յու­րը բա­ցատ­րում է. «Բու­դա­նո­վը, ի­հար­կե` ոչ ա­ռանց ա­մե­րիկ­յան ա­ջակ­ցութ­յան, այս պա­հին Զե­լենս­կուց վար­կա­նի­շա­յին ի­մաս­տով կտրուկ ա­ռաջ է ան­ցել: Ա­վե­լին, նա ար­դեն նաեւ հաղ­թա­կան դիր­քեր ու­նի Լոն­դո­նում ծվա­րած ուկ­րաի­նա­կան նախ­կին հրա­մա­նա­տար Զա­լիժ­նիի նկատ­մամբ: Այ­սինքն, «ե­թե վա­ղը ընտ­րութ­յուն­ներ» տար­բե­րա­կի դեպ­քում, ա­մե­նա­մեծ հա­վա­նա­կա­նութ­յամբ, ա­մե­րի­կա­ցի­նե­րը հենց Բու­դա­նո­վին կտան ուկ­րաի­նա­կան «թա­գը»: Ա­ռա­վել եւս, ե­թե կա­րո­ղա­նա հաս­նել խա­ղա­ղութ­յան, ո­րին կողմ են ուկ­րաի­նա­ցի­նե­րի բա­ցար­ձակ մե­ծա­մաս­նութ­յու­նը: Իսկ ե­թե դրա հա­մար պետք է Դոն­բա­սը տալ, ա­պա ինչ կա, այդ բե­ռը մնում է Զե­լենս­կու վրա»:

Իսկ ա­հա Զե­լենս­կին պարզ հաս­կա­նում է, որ պաշ­տո­նը կորց­նե­լու դեպ­քում իր գխի հա­մար քոռ կո­պեկ ան­գամ տվող չի լի­նի, հի­մա ի­րեն ինչ անձ­նա­կան անվ­տան­գութ­յուն էլ որ խոս­տա­նան: Ե­րեք հիմ­նա­կան պատ­ճա­ռով: Թ­րամ­փը դեռ ա­ռա­ջին նա­խա­գա­հա­կան ժամ­կե­տից է Զե­լենս­կուն հա­մա­րում անձ­նա­կան թշնա­մի: Հա­ջոր­դը. պա­տե­րազ­մի հաշ­վին տասն­յակ մի­լիարդ­ներ է կու­տա­կել, եւ ոչ մե­կը չի թող­նի, որ այդ փողն առ­նի ու հան­գիստ հե­ռա­նա: Եր­րոր­դը` չա­փից դուրս շատ բան գի­տի, այդ թվում` մեծ քա­ղա­քա­կա­նութ­յու­նից:

­Մինչ­դեռ Ա­բու Դաբիում ըն­թա­ցող բա­նակ­ցութ­յուն­նե­րը, ան­կախ Զե­լենս­կու մի քա­նի հայ­տա­րա­րութ­յուն­նե­րից, թե Դոն­բա­սը չի տա, շա­րու­նակ­վում են. այս շա­բաթ տե­ղի կու­նե­նա հեր­թա­կան փու­լը: Ընդ ո­րում, դեռ մին­չեւ նա­խորդ փուլն էին բրի­տա­նա­ցի­ներն ա­հա­զան­գում, որ Թ­րամ­փը պա­հան­ջում է ա­մե­նաու­շը մա­յի­սի կե­սե­րին Ուկ­րաի­նա­յում ընտ­րութ­յուն­ներ անց­կաց­նել: Հի­մա դա նաեւ Զե­լենս­կին է խոս­տո­վա­նում, թե ԱՄՆ-ն Ուկ­րաի­նա­յի եւ Ռու­սաս­տա­նի հա­մար հու­նիս­յան վերջ­նա­ժամ­կետ է սահ­մա­նել` պա­տե­րազ­մը դա­դա­րեց­նե­լու հա­մար: Մի փոքր ստում է. դա ոչ թե Ռու­սաս­տա­նի, այլ իր` Զե­լենս­կու հա­մար է վերջ­նա­ժամ­կետ: Թե ին­չու մա­յի­սին, դա եւս բա­ցատ­րե­լի է. Թ­րամ­փը մտնում է Կոնգրեսի վտանգավոր նա­խընտ­րա­կան փուլ, եւ Ուկ­րաի­նա­յում խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի հաս­նե­լը նրա հա­մար նա­եւ հզոր նա­խընտ­րա­կան քայլ է:

Ա­մեն դեպ­քում, որ­քան էլ Զե­լենս­կին փոր­ձում է բա­նակ­ցութ­յուն­նե­րը ձգել կամ ձա­խո­ղել իր տա­րաբ­նույթ հայ­տա­րա­րութ­յու­ննե­րով, մեկ բան նկատ­վում է` բա­նակ­ցա­յին թի­մե­րը շա­րու­նա­կում են աշ­խա­տել: Այն է` Զե­լենս­կին ար­դեն կորց­րել է կամ կա­րող է կորց­նել իր բա­նակ­ցա­յին թի­մի հան­դեպ վե­րահս­կո­ղութ­յու­նը: Ու դա շատ ռեալ է, նաեւ հաշ­վի առ­նե­լով, որ նրա գլխա­վոր հո­վա­նա­վոր­նե­րի` բրի­տա­նա­ցի­նե­րի մոտ շատ խա­ռը ժա­մա­նակ­ներ են` Էպշ­տեյ­նի սկան­դա­լի հետ կապ­ված: Սթարմերի հրաժարականի հարցը մազից է կախված, եւ ռեալ քա­ղա­քա­կան ա­ջակ­ցութ­յուն չեն կա­րո­ղա­նում ցու­ցա­բե­րել: Այդ թվում, ինչ­պես բրի­տա­նա­ցի­նե­րը, այն­պես էլ եվ­րո­պա­ցի­նե­րը Ա­բու Դա­բիի գոր­ծըն­թա­ցի հան­դեպ ու­նեն ըն­դա­մե­նը պա­սիվ դի­տոր­դի դեր:

Այ­սինքն, ըստ այս տրա­մա­բա­նութ­յան, Բու­դա­նո­վը հի­մա պետք է ա­մե­րիկ­յան հո­վա­նա­վո­րութ­յամբ ա­վար­տին հասց­նի հայ­տ­նի պայ­ման­նե­րով բա­նակ­ցութ­յուն­նե­րը, դրանց պա­տաս­խա­նատ­վութ­յու­նը թող­նի Զե­լենս­կու վրա, հան­րաք­վեով այդ ա­մե­նը կօ­րի­նա­կա­նաց­վի, ո­րից հե­տո նա հան­գիստ կնստի ուկ­րաի­նա­կան նա­խա­գա­հի ա­թո­ռին: Ըստ այդմ. նրան հի­մա պե՞տք է բա­նակ­ցութ­յուն­նե­րը տա­պա­լել` ի­րեն են­թա­կա կա­ռույ­ցի մի­ջո­ցով կազ­մա­կեր­պե­լով գե­նե­րալ Ա­լեք­սեե­ւի մա­հա­փոր­ձը: Նաեւ հաշ­վի առ­նե­լով, որ ե­թե բա­նակ­ցութ­յուն­նե­րը ձա­խող­վեն, ա­պա Բու­դա­նո­վին որ­պես չա­փա­զանց վտան­գա­վոր թշնա­մի դի­տար­կող Զե­լենս­կին չի հա­պա­ղի ձա­խո­ղու­մը նրա վրա բար­դել` շատ ա­րագ հե­ռաց­նե­լով իր ներ­կա դիր­քից:

Այս­պի­սով, Բու­դա­նո­վին պե՞տք է բա­նակ­ցութ­յուն­նե­րը ձա­խո­ղել. ըստ ա­մե­նայ­նի` ոչ:

Ո՞ւմ է դա պետք. ակն­հայ­տո­րեն Զե­լենս­կուն, ո­րը կորց­նում է պաշ­տո­նը, ո­րից հե­տո նրան հաս­տատ կոչն­չաց­նեն:

­Պետք է նաեւ Բ­րի­տա­նիա­յին, որն այս զար­գա­ցում­նե­րի դեպ­քում Ուկ­րաի­նա­յում կկորց­նի ա­մեն բան:

­Սա­կայն Զե­լենս­կին, ա­ռանց Բու­դա­նո­վին են­թա­կա Հե­տա­խու­զութ­յան գլխա­վոր վար­չութ­յան, քիչ հնա­րա­վո­րութ­յուն­ներ ու­նի ռու­սա­կան ԳՌՈՒ-ի պե­տի տե­ղա­կա­լի դեմ մա­հա­փորձ կազ­մա­կեր­պե­լու հա­մար. Ա­լեք­սեեւն այն մար­դը չէ, ո­րի վրա հնա­րա­վոր է կրա­կել` ինչ-որ պա­տա­հա­կան քիլ­լե­րի ու­ղար­կե­լով:

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Բ­րի­տա­նա­ցի­նե­րը, ի­հար­կե, կա­րող են նման օ­պե­րա­ցիա կազ­մա­կեր­պել եւ ա­ռանց Բու­դա­նո­վի օգ­նութ­յան: Դա, ի­հար­կե, կլի­ներ ծայ­րա­հեղ ռիս­կա­յին: Բայց ե­թե խա­ղա­քար­տին է դրված ա­մեն բան կորց­նե­լու հե­ռան­կա­րը, նման ռիս­կը տրա­մա­բա­նա­կան է դառ­նում: Չ­նա­յած, ե­թե ան­գամ սրա տակ բրի­տա­նա­ցի­ներն են, մեկ է, մե­ղադ­րանք­նե­րը կուղղ­վեն հենց Զե­լենս­կուն. Թ­րամ­փը ձեռ­քից բաց չի թող­նի հա­վել­յալ ճնշման նման փայ­լուն ա­ռի­թը: Ու ուկ­րաի­նա­կան աղբ­յուր­նե­րի լու­րեր, թե ռուս­նե­րը կա­րո­ղա­ցան գոր­ծը շատ ա­րագ բա­ցա­հայ­տել, քա­նի որ Զե­լենս­կու շրջա­պա­տից տե­ղե­կութ­յուն ստա­ցան, մեր­կա­պա­րա­նոց չի թվում:

Ա­մեն դեպ­քում, հան­ցա­գոր­ծութ­յան հիմ­նա­կան դե­րա­կա­տա­րին թեեւ հասց­րին օբ­յեկտի­վո­րեն է­վա­կո­ւաց­նել, բայց ե­րե­ւի չէին սպա­սում, որ Դու­բա­յում կգե­րա­դա­սեն Մոսկ­վա­յի, այլ ոչ թե, սո­վո­րա­կա­նի պես, Լոն­դո­նի «խնդրան­քը» կա­տա­րել` Կոր­բա­յին ար­տա­հանձ­նել-չար­տա­հանձ­նե­լու հետ կապ­ված: Չ­նա­յած` կա­րե­լի է նաեւ մտա­ծել, որ ա­մե­րի­կա­ցի­նե­րը եւս ի­րենց ստվե­րա­յին դերն այս­տեղ ու­նե­ցել են: Ու դա կա­րե­լի է հաս­կա­նալ. Զե­լենս­կին աղմ­կում է, որ ներ­կա պա­հին Դ­միտ­րիեւ-Ո­ւիտ­կոֆ ձե­ւա­չա­փում շրջա­նառ­վում է ոչ ա­վել, ոչ պա­կաս 12 տրի­լիոն դո­լա­րա­նոց բիզ­նես-փա­թեթ: Հա­նուն նման փո­ղե­րի, ի­հար­կե, Պու­տի­նը Թ­րամ­փի հա­մար կդառ­նա պատ­մա­կան մասշ­տա­բի լա­վա­գույն ըն­կե­րը:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում