«ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՆ ՊԱՏՃԱՌԵԼ Է ՄԵԾԱՔԱՆԱԿ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ, ԶՈՀՎԵԼ ՀԵՐՈՍԱԲԱՐ» ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԳԵՎՈՐԳ ՀՈՒՆՈՅԱՆ

Հասարակություն

Այսօր, փետրվարի 10-ը, Արցախյան 44-օրյա ահաբեկչական պատերազմի անմահ հերոս ԳԵՎՈՐԳ ՀՈՒՆՈՅԱՆԻ ծննդյան օրն է, կդառնար 25 տարեկան։ Նա ծնունդով Շիրակի մարզի Ախուրյանի շրջանի Ազատան գյուղից էր։ Անմահ հերոսի հուշարձանին են այցելել հարազատներ, ընկերներ, համագյուղացիներ, ծաղիկներ խոնարհել ու խնկարկել։ Անմահ հերոսի եղբայրը ՎԱՐԴԳԵՍ ՀՈՒՆՈՅԱՆԸ, Iravunk. com -ի Շիրակի մարզի թղթակցի հետ զրույցում, խորը ցավը սրտում պատմեց.

«Եղբայրս միշտ մեզ ասում էր, որ Արցախում է ծառայելու և հենց այդպես էլ եղավ։ 2019֊ի հուլիսի 9-ից ծառայության է անցել «Արա լեռ» զորամասում, բայց Արցախյան 44֊օրյա ահաբեկչական պատերազմի հենց առաջին օրվանից սկսած եղել է ամենաթեժ կետերում։ Նա առանց վարանելու կատարել է իր առջև դրված բացառապես բոլոր մարտական առաջադրանքները ու իր «Գրադ» տեսակի հրետանիով մեծաքանակ կորուստներ պատճառել թշնամուն ու նույնիսկ նրան հետ չի պահել իր հրետանու անսարք վիճակը։ Ժամանակին ճիշտ կողմնորոշվելով, կարողացել է շուտափույթ վերանորոգել և կրկին շարունակել մարտական գործողությունների կատարմանը։

Պատերազմի թեժ օրերին ժամանակ էր գտնում, ամեն օր զանգում էր ու հարցնում բոլորից։ Ասում էր, հո մեր գյուղից մարդ չի եկել, թող ոչ ոք չգա, ես կկռվեմ բոլորի փոխարեն։ Եվ այո, նա կռվեց մեր բոլորի փոխարեն, չխնայելով ոչ մի բան, զոհվեց հերոսաբար։ Հայրենասիրությունն իր հոգու մեջ էր։ Նա ոչ մի անգամ չէր խոսում այդ մասին, սակայն կռվով ապացուցեց»։

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԴ, ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ։ՔՈ ՍԽՐԱՆՔՆ ԱՆՄԱՀ Է, ՔՈ ԱՆՈՒՆԸ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ...

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում