«ՀԵՐՈՍԱԲԱՐ ԶՈՀՎԵԼ Է ՄԱՐՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ, ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԻ ՀԱՐՎԱԾԻՑ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԿԱՐԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Հասարակություն

2020 թվականի Արցախյան 44-օրյա դաժան պատերազմում ցավոք կորցրեցինք հազարավոր լուսավոր երիտասարդների, նրանցից մեկն էլ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆՆ էր։Այսօր փետրվարի 10-ը նրա ծննդյան օրն է, կդառնար 24 տարեկան։ Անմահ հերոսի հուշարձանին այցելեցին հարազատներ, համագյուղացիներ, Հայրենյացի վարչական կենտրոնի ղեկավար Գևորգ Մարտիրոսյանը։ Ներկաները ծաղիկներ խոնարհեցին ու խնկարկեցին։Iravunk. com -ի Շիրակի մարզի թղթակիցը ներկա է գտնվել։ Կարեն Մնացականյանը ծնվել է 2002 թվականի փետրվարի 10-ին, Շիրակի մարզի Արթիկի շրջանի Հայրենյաց գյուղում։ Հայրենի գյուղի դպրոցի 9֊րդ դատարանը ավարտելուց հետո, սովորեց ու ավարտեց Գյումրիի 3֊րդ Արհեստագործական քոլեջը, ապա նաև ավտոդպրոցը։ Մեկնեց Հայոց բանակ ծառայության։ Ընդամենը երեք ամսվա ծառայող էր, երբ սկսվեց Արցախյան 44-օրյա դաժան պատերազմը։ Կարենը, զորամասի կազմի մեջ ընդգրկված է եղել Արցախի հարավային հատվածի պաշտպանության, մասնավորապես դիվիզիոնի կառավարման դասակի կազմով զբաղեցրել են դիվիզիոնի հրամանատարական դիտակետը, կատարել դիտարկում, վարել հրետանային հետախուզությունը, սպասարկել կրակաճշտում, կատարել հրետանու կրակը։ Մարտական գործողությունների ժամանակ ցուցաբերել է սառնասրտություն, խիզախություն, մասնագիտական բարձր որակներ։ Ցավոք, հերոսաբար զոհվել է մարտական ընկերների հետ միասին անօդաչու թռչող սարքի հարվածից, Ջրականում։ Կարենի հայրը ԿԱՐԱՊԵՏ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ, խորը ցավը սրտում Iravunk. com - ի Շիրակի մարզի թղթակցի հետ զրույցում նշեց.

«Չեմ հաշտվում այս դառը իրականության հետ։ Կարենս ինձ համար ոչ միայն որդի էր, այլև ընկեր ու եղբայր։ Պատերազմի թեժ օրերին ասում էր, ախպերներս զոհվում են, ես ինչպես կարող եմ այստեղ չլինել։ Ես այդ բառերից քարանում էի։ Ընդամենը 3 ամսվա ծառայող էր, սակայն այնքան մարտական էր տրամադրած։ Ինչ էլ լինի, ես երբեք չեմ կարող համակերպվել այս դաժան իրողության հետ։ Աստված տա, էլ երբեք պատերազմ չլինի ու ոչ մի ծնող չզգա այն խորը ցավը, ինչը հիմա ես եմ զգում»։

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԴ, ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ։ՔՈ ՍԽՐԱՆՔՆ ԱՆՄԱՀ Է, ՔՈ ԱՆՈՒՆԸ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ...

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում